Sunday, 21 07 2024
Մեր Սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանական ժողովրդավարությունը աղճատված է, իրական չէ
Չարենցավանում անչափահասները վիճաբանել են․ կան վիրավորներ
Կռվախնձոր ենք դարձել. եթե բռնում ենք մեկի կողմը, մյուսը մեզ ընկալում է թշնամի, որին պետք է պատժել
13:09
Ժամանակն է, որ Ամերիկան ​​տիեզերագնացներ ուղարկի Մարս. Մասկ
Հայաստանը մտնում է «ազատ անկման» ռեժիմի մե՞ջ
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ և տուժածներ
12:30
Մոլդովայում ցուրտ սեզոնին բացարձակ աղքատության աճ են կանխատեսել
Կորած ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյան
12:00
Netflix-ի գովազդն աճում է, բաժանորդները՝ նվազում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Բաքուն Երևանին առաջարկում է համաձայնեցնել հարաբերությունների հիմնարար սկզբունքները նախքան լայնամասշտաբ խաղաղության պայմանագիրը. Հիքմեթ Հաջիև
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11:00
Թրամփը մահափորձից հետո առաջին հանրահավաքում ասել է, որ «փամփուշտ է ստացել հանուն ժողովրդավարության»
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ
Վրաստանի դեպքերը ծանր հարված են Հայաստանի համար. կան նաև դրական կողմեր
10:24
Alphabet-ը պատրաստում է իր պատմության մեջ ամենամեծ գործարքը
Աբխազները հասկանում են հայերին հունից հանելու ռիսկերը. ստատուս-քվոն նրանց շահերից է բխում
10:09
Լեհաստանում ռմբապաստարաններ կկառուցվեն
ԱՄՆ-ն փորձում է զսպել Չինաստանին Կովկասում. Վրաստանի հետ ռազմավարական գործակցությունն անընդունելի է
09:45
Tesla-ի Բեռլինի գործարանում 65.000 սուճի բաժակ են գողացել
09:30
Չինաստանը 600 մլն դոլար կներդնի Ղազախստանում անասնաբուծական հաբի մեջ
09:15
Ինչ մականուններ ունեն Միացյալ Թագավորության արքայական ընտանիքի անդամները
Հայաստանի պաշտպանական գերխնդիրն ու ժամանակի նոր հրամայականը
00:00
Նիգերիայի իշխանությունները տուգանել են Meta-ին 220 մլն դոլարով
23:45
Հռոմում ֆլեշմոբ է տեղի ունեցել Կիևին զենք մատակարարելու դեմ
23:30
Ավելի քան 30 դեմոկրատ կոչ է արել Բայդենին դուրս գալ ընտրապայքարից
23:15
Փարիզի իշխանությունները օլիմպիական խաղերին ընդառաջ քաղաքից վտարում են անօթևաններին
Իսրայելը հզոր ավիահարված է հասցրել Եմենին
Ալիև. «Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում բոլոր հարցերը լուծվել են»
Անատոլի Զինեւիչը հա՞յ էր

«Օրենքի առջեւ բոլորը հավասար են» սկզբունքը վերաբերում է նաեւ պետության եւ ընդդիմության

Սահմանադրությունը երաշխավորում է քաղաքացու հավաքների ազատության իրավունքը, օրենքը՝ կարգավորում այն իրականացնելու եւ պաշտպանելու պայմաններն ու կարգը: Օրենքի իմաստով հավաքը երկու եւ ավելի անձանց խաղաղ եւ առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որեւէ վայրում՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձեւակերպելու կամ արտահայտելու մտադրությամբ: Հավաքն իրականացվում է մեկ վայրում գտնվելու կամ մեկ վայրից մյուսը տեղաշարժվելու, այն է՝ երթ կազմակերպելու միջոցով:

Օրենքը սահմանում է «հավաքի կազմակերպիչ» հասկացություն: Նա կարող է լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ: Հավաքն օրինական է, եթե անցկացվում է իրազեկմամբ, բացառությամբ այն դեպքի, երբ մասնակիցների թիվը չի անցնում հարյուրից եւ կազմակերպվել է շատ, ինքնաբուխ: Իրազեկումն արվում է կազմակերպչի կողմից՝ հավաքի վայրի համայնքի ղեկավարին: Այսպես կարելի է վերաշարադրել «Հավաքների ազատության մասին» օրենքի բոլոր դրույթները, բայց որպեսզի ժամանակ չծախսենք, անցնենք գլխավորին: Մայիսի 9-ից Երեւանում անցկացվող միջոցառումների կազմակերպիչը պահպանե՞լ է օրենքի պահանջները:

Այսինքն, մայիսի 9-ի մարդաշատ հանրահավաքի անցկացման վայրի, ժամանակի, երթի ուղղության մասին կազմակերպիչը Երեւանի քաղաքապետարանին գրավոր իրազեկե՞լ է, լիազոր մարմինն այն քննարկե՞լ է, ի՞նչ որոշում է ընդունել: Այս հարցի պատասխանից է կախված այդ եւ հետագա հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանության գործողությունների համաչափության կամ անհամաչափության գնահատումը, որովհետեւ օրենքը ոստիկանության համար պարտավորություններ սահմանում է միայն այն դեպքում, եթե հավաքն օրինական է:

«Մամուլում եւ սոցիալական ցանցերում Նիկոլ Փաշինյանին քննադատում են» որ ասել է «ոստիկանությունն իր գործն է արել» «Սահմանադրության եւ օրենքի իմաստով վարչապետը պետք է ասեր» որ «ոստիկանությունն իր գործը չի արել» որովհետեւ եթե «մայիսի 9-ի հանրահաավքի մասին կազմակերպիչը Երեւանի քաղաքապետարանին իրազեկում չի ներկայացրել» «լիազոր մարմինն այն չի քննարկել եւ չի արտոնել» «ապա այն չպետք է կայանար». Ու՞մ ենք օրինական երկիր լինել՝ պետք է հարգենք սահմանադրությունը եւ օրենքը:

Այո, քաղաքացին ունի հավաքների ազատության իրավունք, բայց այն պետք է իրացնի օրենքով սահմանված կարգով: Թե չէ ստացվում է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը մեկ-երկու ժամվա մեջ կարող է ամենատարբեր ուղղություններով երթ կազմակերպել, հավաքի վայր եւ նպատակ փոխել: Ընդ որում օրենքը սահմանում է, որ հավաքները կազմակերպվում են պետական հաստատությունների նստավայրից այնպիսի հեռավորության վայրում, որպեսզի կառավարման մարմինների գործունեությանը չխոչընդոտի:

Օրենքի միայն այս պահանջը ոստիկանության կողմից կիրառելու դեպքում Բագրատ Գալստանյանին պետք է արգելվի կառավարության, նախագահի, Ազգային ժողովի, նախարարությունների նստավայրին հարող տարածքում հավաքի անցկացումը: Սա է մեր երկիրը, սա է նրա օրենսդրությունը, որ պարտավոր է հարգել յուրաքանչյուր ոք: Միայն այդ դեպքում է, որ կարելի է ոստիկանության գործողություններին իրավական գնահատական տալ: Մանավանդ որ օրենքը հավաքի կազմակերպչին պարտավորեցնում է ոստիկանության համար մշտապես հասանելի լինել: Ոչ թե ցուցարարների առաջին շարքում խոյահարել ոստիկաններին, այլ՝ համագործակցել, որպեսզի հավաքն անցնի նախապես համաձայնեցված վայրում, ժամկետներում եւ ավարտվի՝ ինչպես սահմանված է օրենքով:

Ի՞նչ տեղի ունեցավ, երբ նախագահական ընտրություններում պարտված Թրամփի կողմնակիցները փորձեցին գրոհել Կապիտոլիումը: Անվտանգության ուժերը ոչ թե անհամաչափ, այլ բիրտ ուժ կիրառեցին: Ինչու՞: Որովհետեւ «հավաքի» մասնակիցներն իրենց օրինական դաշտից դուրս էին դրել: «Օրենքի առջեւ բոլորոը հավասար են,» սկզբունքը վերաբերում է ոչ միայն քաղաքացիներին, այլեւ՝ պետությանը եւ ընդդիմությանը: Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում բախման մի կողմը ստույգ հայտնի է՝ ի դեմս ոստիկանության՝ պետությունը: Մյուսն ո՞վ է: Բագրատ արքեպիոկոպոս Գալնստանյա՞նը: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն իրավաբանական ա՞նձ է, պետական գրանցում ունի՞:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում