Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը, թե հայկական զինված ուժերի ստորաբաժանումները իբր կրակել են սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ պաշտպանության նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը 10։05-17:50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։