Sunday, 21 07 2024
Չարենցավանում անչափահասները վիճաբանել են․ կան վիրավորներ
Կռվախնձոր ենք դարձել. եթե բռնում ենք մեկի կողմը, մյուսը մեզ ընկալում է թշնամի, որին պետք է պատժել
13:09
Ժամանակն է, որ Ամերիկան ​​տիեզերագնացներ ուղարկի Մարս. Մասկ
Հայաստանը մտնում է «ազատ անկման» ռեժիմի մե՞ջ
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ և տուժածներ
12:30
Մոլդովայում ցուրտ սեզոնին բացարձակ աղքատության աճ են կանխատեսել
Կորած ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյան
12:00
Netflix-ի գովազդն աճում է, բաժանորդները՝ նվազում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Բաքուն Երևանին առաջարկում է համաձայնեցնել հարաբերությունների հիմնարար սկզբունքները նախքան լայնամասշտաբ խաղաղության պայմանագիրը. Հիքմեթ Հաջիև
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11:00
Թրամփը մահափորձից հետո առաջին հանրահավաքում ասել է, որ «փամփուշտ է ստացել հանուն ժողովրդավարության»
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ
Վրաստանի դեպքերը ծանր հարված են Հայաստանի համար. կան նաև դրական կողմեր
10:24
Alphabet-ը պատրաստում է իր պատմության մեջ ամենամեծ գործարքը
Աբխազները հասկանում են հայերին հունից հանելու ռիսկերը. ստատուս-քվոն նրանց շահերից է բխում
10:09
Լեհաստանում ռմբապաստարաններ կկառուցվեն
ԱՄՆ-ն փորձում է զսպել Չինաստանին Կովկասում. Վրաստանի հետ ռազմավարական գործակցությունն անընդունելի է
09:45
Tesla-ի Բեռլինի գործարանում 65.000 սուճի բաժակ են գողացել
09:30
Չինաստանը 600 մլն դոլար կներդնի Ղազախստանում անասնաբուծական հաբի մեջ
09:15
Ինչ մականուններ ունեն Միացյալ Թագավորության արքայական ընտանիքի անդամները
Հայաստանի պաշտպանական գերխնդիրն ու ժամանակի նոր հրամայականը
00:00
Նիգերիայի իշխանությունները տուգանել են Meta-ին 220 մլն դոլարով
23:45
Հռոմում ֆլեշմոբ է տեղի ունեցել Կիևին զենք մատակարարելու դեմ
23:30
Ավելի քան 30 դեմոկրատ կոչ է արել Բայդենին դուրս գալ ընտրապայքարից
23:15
Փարիզի իշխանությունները օլիմպիական խաղերին ընդառաջ քաղաքից վտարում են անօթևաններին
Իսրայելը հզոր ավիահարված է հասցրել Եմենին
Ալիև. «Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում բոլոր հարցերը լուծվել են»
Անատոլի Զինեւիչը հա՞յ էր
Պուտինը, ինչպես Հիտլերը 1940-ին, աֆեկտի մեջ է՝ կանգ առնել չի կարող. պահանջում է նոր զիջումներ

Նիկոլ Փաշինյանի հերթական խոստովանությունն ու Հայաստանի ազգային անվտանգության խնդիրը

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում նախօրեին հայտարարել է, որ իր մեծ սխալն այն է, որ դեռեւս 2018 թվականին չի եկել ու դռնփակ ռեժիոմւմ չի ասել, որ Արցախը պետք է լինի Ադբեջանի կազմում եւ չկա Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակի հնարավորություն: «Ես ինքս ինձ չէի կարողանում դրանում համոզել: Եվ դա իմ ամենամեծ սխալն ու ձախողումն է: Պետական գործիչը պետք է հասկանար, որ այդ ամենը պետք է վերցնի իր վրա: Ես այսօր դրա համար եմ դա անում: Եթե ես ինձ վրա չվերցնեմ, ուրիշ ոչ մեկը չի վերցնի: Իմ պարտքն է, որ վերցնեմ», հայտարարել է Փաշինյանը:

Եթե մի կողմ դնենք այս հայտարարությունների քարոզչական բաղադրիչը, այստեղ կա քննարկելու լուրջ բան, ընդ որում ոչ թե անցյալի իմաստով, այլ ներկայի ու ապագայի՝ պարզապես անցյալի օրինակով: Նիկոլ Փաշինյանը կամա, թե ակամա խոսում է այն մասին, որ Հայաստանում չի գործել, գոյություն չի ունեցել քաղաքական լրջագույն քննարկումների եւ որոշումների համակարգ: Ի՞նչ է այդ համակարգը: Դա լոկ իշխանական համակարգը չէ, դա կենսունակ քաղաքական համակարգն է իր հիմնական առաջատար քաղաքական դերակատարներով, որոնք ձեւավորում են այն օրգանիզմը, որ քննարկում ու կայացնում է պետության ճակատագրին առնչվող որոշումներ:

Ընդ որում, էական չէ՝ այդ որոշումը կլինի այո, թե ոչ, դիցուք եթե դիտարկենք այն բովանդակությունը, ինչի մասին խոսում է Փաշինյանը: Էականն այն է, որ կլինի թե այո-ի, թե ոչ-ի համար պատասխանատու օրգանիզմ, ըստ այդմ՝ այդ պատասխանատվությունը իրագործելու կոչված, սպասարկելու կոչված մեխանիզմ: Սա ցանկացած պետության կարեւորագույն բաղադրիչ է, եթե նույնիսկ այդ պետությունը կենսագործում է ոչ թե ժողովրդավարության, այլ ամբողջատիրության մոդելով: Նիկոլ Փաշինյանը ըստ էության ոչ թե սխալվել է, այլ խուսափել է այդօրինակ քայլից թերեւս միանգամայն գիտակցված, լավ պատկերացնելով, որ դռնփակ այդօրինակ նախաձեռնությունը չէր բերելու խորքային համակարգի աշխատանքի, որովհետեւ այդ համակարգը բացակայել է:

Դրա փոխարեն, ընդամենը առաջանալու էր մակերեսային դիմակայության մի ալիք, որը գործնականում չէր լուծելու Հայաստանի առաջ եղած մարտահրավերը, այլ հակառակը՝ ավելի խորացնելու էր այն: Սա բոլորովին չի նշանակում, որ Փաշինյանի վրայից դուրս է գալիս պատերազմի եւ դրա հետեւանքի պատասխանատվությունը: Պարզապես, շատ կարեւոր է խորապես ախտորոշել քաղաքական պրոցեսների պատճառահետեւանքային կապը, որպեսզի նաեւ ներկայի ու ապագայի համար դրանցից արվող հետեւությունները լինել համարժեք: Ըստ էության, Հայաստանում այդպիսի օրգանիզմ չի գործում առ այսօր եւ սա թե սուբյեկտիվ, թե օբյեկտիվ հանգամանքների բերումով: Մինչդեռ հարցն ազգային անվտանգության է, որովհետեւ միայն կարող է թվալ, թե Հայաստանի համար բարդ որոշումների հրամայական ժամանակները հետեւում են: Դրանց աճող դինամիկան համաշխարհային է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում