Monday, 22 07 2024
Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցը
Ռանչպարում 18-ամյա աղջիկը վեճի ժամանակ դանակով հարվածել է 17-ամյա տղային
Բաքվի «համարձակ քայլը» Երևանի համար կարող է ծուղակ դառնալ
23:30
Հունգարիան և Սլովակիան խորհրդակցություններ են խնդրել Կիևի հետ՝ կապված ռուսական նավթի տարանցման դադարեցման հետ
23:15
Պակիստանում նոր մեղադրանքով երկարաձգել են նախկին վարչապետի կալանքը
Վթար՝ Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհին․ կան տուժածներ
«Դրիֆտ» և խուլիգանություն՝ Երևանի կենտրոնում. երիտասարդի մոտ դանակ և գրիչ-ատրճանակ է եղել
ՀՀ ՄԻՊ-ն Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ և Քարակերտ բնակավայրերում անցկացրել է խմբային պարապմունքներ
ԲՐԻԿՍ-ը՝ Ալիեւի աշխարհաքաղաքական դերակատարությա՞ն, թե դինաստիական իշխանության ապահովությա՞ն հարթակ
Մինի-հանրաքվե է լինելու. եթե ՔՊ-ն մերժի 50 հազար մարդու առաջարկը, իր քարոզչության առանցքը պիտի փոխի
Ո՞ւր են թռչելու, Ֆիզուլի՞. Կապանից հնարավոր չէ թռիչք կատարել նույնիսկ ՌԴ ամենամոտիկ կետը
Սպանության փորձ՝ Երևանի Արամ Խաչատրյան փողոցում. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
21:40
Իրանն ու Ռուսաստանը ռազմածովային զորավարժություններ են սկսել
Գյումրիում 56-ամյա կնոջը սպանողը հարազատ եղբայրն է եղել
Անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերվել են ատրճանակներ
Երկարաձգվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Իսրայելական զինուժը գնդակոծել է դեպի Գազա ընթացող ՄԱԿ-ի ավտոշարասյունը
Ալիեւը որքա՞ն կվաճառի դժգոհությունը Եվրամիության վրա
20:53
Politico. Կալիֆորնիայի նահանգապետը կարող է դառնալ փոխնախագահ
Լրագրողների հետ քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ռազմավարական հաղորդակցության խնդիրները
20:40
Իրանում հայտարարել են միջուկային գործարքը վերսկսելու պատրաստակամության մասին
ԱԳ նախարար Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները
20:20
Լիտվան աջակցություն է հայտնել Հայաստանի հետ ԵՄ կապերի ամրապնդմանը
20:10
Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ճապոնիան ներկայացրել են վեցերորդ սերնդի կործանիչի մոդելը
Լրատվական-վերլուծական երեկոյան թղարկում
Չարենցավանում անչափահասների միջև կռվում գործի են դրվել դանակներ, կան վիրավորներ, հայտնաբերվել է զենք
Արարատ լեռան վրա մոլորված լեռնագնացների դիերը հայտնաբերվել են
Այս նախաձեռնությամբ Հայաստանը իր քաղաքակրթական ինքնությունն է հաստատում․ Արման Բաբաջանյան
19:40
Ջորջ Սորոսի որդին աջակցել է Հարիսին
Բերման է ենթարկվել զինված «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենը․ նրա եղբորը սպանել էին ամիսներ առաջ

Պուտինը իջեցրեց Էրդողանի հետ հանդիպման «նշաձողը». եզրակացությունը Աստանայում

Որքան ինձ հայտնի է, հուլիսի սկզբին Աստանայում միջազգային միջոցցառում է նախատեսված, որին մասնակցելու է նաեւ նախագահ Էրդողանը, եւ ես ակնկալում եմ, որ կհանդիպեմ նրան Աստանայում:  Այյս հայտարարությունը արել է Ռուսաստանի նախագահ Պուտինը, Մոսկվայում ընդունելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին: Այդ հանդիպումը բավականին հետաքրքիր է, եթե հաշվի առնենք այն, որ Ֆիդանը Ռուսաստան էր մեկնել Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ արտգործնախարարների հավաքին մասնակցելու համար:

Թուրքիան ունի ԲՐԻԿՍ անդամության թեկնածուի կարգավիճակ եւ Ֆիդանը հավաքից առաջ հայտարարել էր, որ ակնկալում են ընթացիկ տարում ստանալ անդամության մասին որոշում: Ֆիդանը դա ասել էր օրեր առաջ Չինաստան կատարած այցի ընթացքում: Ռուսաստան այցի ընթացքում նա մասնակցել է ոչ միայն ԲՐԻԿՍ արտգործնախարարների հավաքին, այլ ունեցել է նաեւ մի քանի ուշագրավ հանդիպում՝ իր նախկին գործընկեր, ՌԴ արտաքին հետախուզության պետ Նարիշկինի հետ, ՊՆ նախկին նախարար՝ ներկայումս ՌԴ ԱԽ քարտուղար Շոյգուի հետ, որը 44-օրյա պատերազմից հետո՝ «Ղարաբաղում Թուրքիայի հետ բարդ օպերացիա իրականացրինք» արտահայտության հեղինակն է, եւ ի վերջո ՌԴ նախագահ Պուտինի հետ: Ֆիդանը Պուտինին շնորհակալություն է հայտնել իրեն ընդունել համաձայնելու համար, ասելով, թե կան մի շարք հարցեր, որոնց շուրջ կցանկանար խոսել: Ռուսաստանում  Ֆիդանի հանդիպումների այս համալիր բննույթը խոսում է թերեւս այն մասին, որ նա որոշակի կոնկրետ առաջարկներ է բերել Անկարայից, ըստ ամենայնի ռուս-թուրքական հարաբերության վերջին տարվա նկատելի սառնությունը հաղթահարելու համար:

Դեռեւս նախորդ տարվանից խոսվում է, որ սպասվում է Պուտինի այցը Անկարա: Ենթադրվում էր, որ դա տեղի է ունենալու մինչեւ 2023 թվականի Թուրքիայի նախագահի ընտրությունը, հետո սակայն խոսվում էր, որ կլինի Թուրքիայի նոր կառավարության ձեւավորումից հետո: Բայց, առ այսօր այդ այցը չկայացավ, ու դատելով Պուտինի հայտարարությունից՝ տեսանելի ապագայում չի էլ կայանա: Նախորդ տարի հուլիսին ՆԱՏՕ Վեհաժողովին ընդառաջ  Թուրքիան մի քանի էական պայմանավորվածություն ունեցավ Արեւմուտքի հետ, այդ թվում Շվեդիայի անդամության հարցում: Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց անդամության համաձայնագիրը, իսկ Էրդողանը ստորագրեց այն: Ռուսաստանի համար սա ռազմավարական նշանակության հարց էր:

Հնարավոր է, որ այստեղ է սառնության պատճառը, կամ առնվազն պատճառներից մեկը: Չի բացառվում նաեւ, որ գուցե Ռուսաստանի համար՝ առիթը, Թուրքիայի հետ հարաբերության հարցում գին բարձրացնելու առնչությամբ: Հայտարարելով, որ Աստանայում կհանդիպի Էրդողանի հետ, Պուտինը փաստացի «իջեցնում» է այդ հանդիպման «նշաձողը», քանի որ մի բան է հանդիպում միջազգային որեւէ միջոցառման հարթակում, մեկ այլ բան է հանդիպումը տվյալ պետություն այցի ընթացքում: Միեւնույն ժամանակ, Աստանայում Պուտինն ըստ ամենայնի Ռուսաստանի եզրակացությունը կարտահայտի այն համալիրի առնչությամբ, որ ռուսաստանյան այցի շրջանակում հանդիպումների «կասկադով» ներկայացրել է Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում