Tuesday, 25 06 2024
Արցախի ԱԺ 4 խմբակցությունները՝ հանուն Շահրամանյանի մեքենայի
ԱԺ-ն գրոհող արքեպիսկոպոսը. գերմանական պարբերականը բացահայտումներ է արել
Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է և բռնկվել
Թուրքիայի «բարդուղեմիոսյան գիշերը». Հայ առաքելական եկեղեցին կվերաօրինականացնի՞ Արցախի թեմը
Վրաստանի իշխանությունը մինչև վերջ չէր հաշվարկել ԵՄ արձագանքը «ռուսական» օրենքին
Եվրաինտեգրման օրակարգը ՔՊ-ինն է. հարկ լինի՝ հանրաքվեի վերաբերյալ հայտարարություն կանենք
Սերժ Սարգսյանի եղբորորդուց դատախազությունը պահանջում է 8 անշարժ գույք, 1 մեքենա և 2,5 դոլարի ավանդ
Հայաստանը փաստի առաջ է կանգնած՝ արդյո՞ք պահը եկել է և ո՞րն է գինը
Մինսկի և Վաշինգտոնի առաջարկները՝ Երևանին և Բաքվին
21:20
Բայրամովն ու Խովաևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկա վիճակը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումները
Իսրայելի նենգ քաղաքականության արմատներն ավելի խորն են, քան տեղեկատվական հնարքները
20:50
Վենետիկում կայացել է հերթական Fastex Meetup տեղեկատվական հանդիպումը
Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել
Վթար, վեճ, 3 հոգու դանակահարություն
Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել նիստ՝ ուղղված անտառային հնարավոր հրդեհների կանխարգելմանը
Առողջապահության նախարարն ահազանգում է կենցաղային այրվածքներով դեպքերի աճի վերաբերյալ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Քենիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք, Օբամայի քույրը տուժել է
Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և նրա հետ եղբայրական հարաբերություններով. Օվերչուկ
19:30
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը Լոնդոնում ընդունել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին
19:20
Հատուկ ծրագիր Վայոց ձորում. 2 դպրոց կդառնա էներգաանկախ
Իտալիայում ՀՀ դեսպանը Ապուլիայի գործարարներին ներկայացրեց Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Իրանը և Բահրեյնը բանակցություններ կսկսեն իրանական ակտիվների ապաարգելափակման շուրջ
«Զգալի ավելացել են կենցաղային այրվածքների դեպքերը». նախարար
18:40
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կարող է վերընտրվել
Արևմտամետությո՞ւն, թե՝ ռեգիոնալիզմ. ընտրությունը «Քաղաքացիական պայմանագրինն» է
18:30
Իրանի հոգևոր առաջնորդը կոչ է արել ակտիվ մասնակցել ընտրություններին
«ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են». ՌԴ փոխվարչապետ

Ինչու՞ 2020թ. հոկտեմբերի 29-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպում չի կայացել

Տարածված է, որ եթե 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը չհրաժարվեր Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած ԼՂ կարգավորման փուլային տարբերակից, ապա պատերազմ չէր լինի, մենք տարածքային, մարդկային եւ նյութական ահռելի կորուստներ չէինք ունենա, Արցախը կմնար հայկական:

Սկսեմ նրանից, որ տողերիս հեղինակը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ կարծում եք ԼՂ հարցում Հայաստանի իշխանության վերաբերմունքը պե՞տք է փոխվի, պատասխանել է. «Կարծում եմ, նոր իշխանությունը պետք է հաջորդայնությունը պահպանի: Եթե հնարավոր է՝ որոշակի սրբագրումներ լինեն, բայց հիմնական քաղաքականությունը, կարծում եմ պետք է պահպանվի,» Ասված է 2018թ. մայիսի 12-ին:

2019թ. ԵԱՀԿ ՄԽ համանախագների ներկայացրած՝ ԼՂ կարգավորման փուլային առաջարկության մասին տեղեկատվության աղբյուրը ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Պոպովն է, որ 2021թ. հունվարին ասել է՝ թեեւ կողմերի վերջնական համաձայնությունը չկար, բայց բանակցություններն ընթանում էին ընդհուպ մինչեւ 2018 թ., երբ Երեւանը նոր մոտեցումներ առաջադրեց:

2017թ. հոկտեմբերին Ժնեւում տեղի է ունենում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպում: Ֆորմալ բանակցություններից հետո նախագահներն ունենում են դեմ առ դեմ,հանդիպում: Արդյունքում 2018թ. հունվարի 18-ին կայանում է համանախագների եւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Նալբանդյանի եւ Մամեդյարովի հանդիպում:

Համանախագահները նույն օրը տարածում են պաշտոնական հայտարարություն, ըստ որի քննարկվել է շփման գծում վստահության հաստատման հարցը, կողմերը սկզբունքային համաձայնություն են տվել համանախագահների մշակած փաստաթղթին, որ նախատեսում է ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակի դիտորդական առաքելության թվակազմն ավելացնել յոթով: Փետրվարին համանախագահներն այցելում են Երեւան եւ Բաքու, բայց փաստաթուղթ այդպես էլ չի ստորագրվում:

Երկու ամիս հետո Հայաստանում տեղի է ունենում իշխանափոխություն, ռուսաստանցի համանախագահի բնորոշմամբ՝ Երեւանը նոր մոտեցումներ է առաջադրում: Այս իրավիճակում, երբ կողմերից մեկը մերժում է շփման գծում դիտորդների թվի ավելացումը, մյուսը դնում, ինչպես հասկացվում է Նիկոլ Փաշինյանի ռետրո-բացահայտումից,- մադրիդյան սկզբունքների հստակ մեկնաբանության խնդիր, համանախագահների կողմից որեւէ առաջարկի մշակումը նույնիսկ տեսականորն է բացառվում: Մանավանդ որ Պոպովի նշած փուլային կարգավորման առաջարկությունը Բաքվի կողմից ընդունված լինելու մասին ոչ մի տեղեկատվություն չկա:

Հետագա իրադարձությունները հայտնի են, բայց մեր փորձագիտական հանրության կողմից, կարծես, անտեսված է մի շատ սկզբունքային պահ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրապ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպում կազմակերպել են 2020թ. հոկտեմբերի 24-ին՝ Վաշինգոտնում:

Նրանք ընդունել են հայտարարություն, որտեղ ասաված է, որ կրակի դադարեցման շուրջ ինտենսիվ բանավեճից հետո կողմերը համաձայնել են հոկտեմբերի 29-ին հանդիպել Ժնեւում, որպեսզի «քննարկեն, համաձայնեցնեն եւ ըստ գրաֆիկի սկսեն իրականացնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ բոլոր քայլերը՝ համաձայն Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների հաստատած սկզբունքների».

Այդ հանդիպումը չի կայացել: Ինչու՞: Եթե տեղի ունենար, նոյեմբերի 9-ի եռակողմի փոխարեն կունենայինք Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան-ԱՄՆ-Ֆրանսիա հնգակողմ Հայտարարությու՞ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում