«WikiLeaks-ի բացահայտումները արտահոսք էր հենց ԱՄՆ-ից և սրանով ԱՄՆ-ը մատ է թափ տալիս այն երկրների վրա, որոնք ամերիկամետ կեցվածք են դրսևորել վերջին շրջանում»,- կարծիք հայտնեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը:
Քոչարյանի գնահատմամբ, այս բացահայտումները տիպիկ ամերիկյան PR էին, և հրապարակված 607 փաստաթղթերից դեռևս չկա մեկը, որը վնասի Միացյալ Նահանգներին: Տիգրան Քոչարյանը չբացառեց, որ Հայաստանի մասով «WikiLeaks»-ը այլ մանրամասներ ևս կհրապարակի, սակայն դեռևս չեն հրապարակում, քանզի Հայաստանն առանձնապես ԱՄՆ-ի քաղաքականությանը դեմ չի գնացել. «Հայաստանում բոլորը քար լռությամբ սպասում են նոր հրապարակումների և չեմ բացառում, որ մեր օլիգարխների, պետական կառույցների, ինչպես նաև Մարտի մեկի և Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ ևս «WikiLeaks»-ը նյութեր հրապարակի»: