«ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սահմանափակում է դրել իր երկիր ապրանքների ներկրման վրա՝ այդ թվում հայկական «Նոյ» գինու, կոնյակի և օղու գործարանի արտադրանքին՝ չնայած, որ գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը բավական մտերիմ հարաբերություններ ունի Լուկաշենկոյի հետ:
«Ըստ լուրերի՝ Լուկաշենկոն արգելում է այդ ապրանքների ներկրումը՝ պարտադրելով իր երկրում համապատասխան գործարան հիմնել: «Մուլտի գրուպ» ընկերության ղեկավար Սեդրակ Առուստամյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէ այդ արգելքից, և իրենք կոնյակն արտահանում են Բելառուս»,- գրում է թերթը և հավելում.
«Ի դեպ, Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանն էլ Մինսկում առաջարկել է այդ երկրի իշխանություններին վերացնել հայկական կոնյակի ներկրման քվոտան: Ըստ БелаПАН գործակալության` դեսպանը հարցն ամենաբարձր մակարդակով կբարձրացնի»:










































