Ռուսաստանի Դաշնության Կաբարդինո-Բալկարիայի Ինքնավար Հանրապետությունում այսօր տեղի ունեցած հակաահաբեկչական գործողության հետևանքով սպանված գրոհայինների ընդհանուր թիվը հասել է 5-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով տեղի իրավապահներին:
Հիշեցնենք, որ այսօր Կաբարդինո-Բալկարիայում գրոհայինների և իրավապահների միջև փոխհրաձգություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էին երկու ոստիկաններ, ևս երկուսը վիրավորվել էին:
Ոստիկանները փորձել էին ձերբակալել մի քանի անձանց, ովքեր կասկածվում էին ահաբեկչական բնույթի գործունեություն ծավալելու մեջ:
Լուսանկարը` Ria Новости-ի








































