Ինչպես հայտնել է Vesti.kz-ը, ԵԱՀԿ գագաթնաժողովին մասնակցող Թուրքիայի նածագահ Աբդուլա Գյուլը նշել է, որ գագաթնաժողովը Թուրքիայի համար կարևոր է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ընտրության առումով, քանի որ այդ պաշտոնում առաջադրվել է ազգությամբ թուրք Էրսին Էրչինը: Վերջինս Բրազիլիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանն է և Ա.Գյուլի խորհրդականը՝ Եվրոպայի անվտանգության հարցերով: Թուրքիայի նախագահը նշել է, որ Էրչինը բավականին մեծ աշխատանք է կատարել միջազգային բազմաթիվ գագաթնաժողովներում ու համաժողովներում և լիովին պատրաստ է ստանձնելու գլխավոր քարտուղարի պարտականությունները: Հիշեցնենք, որ այժմ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Մարկ Պերեն դը Բրիշամբոն է, ում պաշտոնավարման ժամկետն ավարտվում է այս տարի: