Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագիրն» ուշացած է

«Ծրագիրը, ըստ էության, բխում է երկրի անվտանգության երաշխավորության խնդիրներից, բայց բավական ուշացած է»,- անդրադառնալով «Հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագրին»` «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը:

«Ողջունում եմ այսպիսի որոշումը, բայց պետք է հիշել, որ դեռ 90-ականների սկզբներից անընդհատ բարձրաձայնում էի այն մասին, որ էներգետիկ անկախությունը երկրի անվտանգության կարևորագույն անկյունաքարն է: Ցավոք, անցած բոլոր իշխանությունների ժամանակ այս խնդրին լուրջ ուշադրություն չի դարձվել: Ծրագրում նախատեսված են ճիշտ հիմնախնդիրներ, սակայն շատ դանդաղ զարգացման տեմպ է վերցված: Մասնավորապես՝ ասվում է, որ հանձնարարվել է էներգետիկայի նախարարին մինչև 2012 թվականի սեպտեմբերի 30-ը ներկայացնել առաջարկություններ ծրագիրը իրագործելու նպատակով: Շատ ենք ուշանում, մենք այս օրերին այնպիսի աշխարհաքաղաքական իրավիճակում ենք, որ պետք է ունենանք մեզ տրված էներգետիկ ռեսուրսների ռացիոնալ, ամբողջական օգտագործման լուրջ ռազմավարություն ու մարտավարություն»,- ասաց տնտեսագետը:

«Պետք է աշխատել արագացնել միջոցառումների ու գործողությունների տեմպերը, որովհետև, ինչպես տեսնում ենք, թե՛ նավթի, թե՛ գազի թանկացման, այդ պաշարների օգտագործման աշխարհաքաղաքական բախումների արդյունքում մենք հայտնվել ենք բարդագույն անկլավային վիճակում:

Մտահոգիչ այլ բան կա նախագծում. առաջարկվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` 2016 թվականից սկսած 10 ՄՎտ-ից բարձր տեղակայված հզորությամբ հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագները սահմանել 6.5 ցենտ` առանց ԱԱՀ (դա այսօրվա փոխարժեքով համարժեք է մոտ 30 դրամի): Շատ բարձր սակագին է առաջարկվում, և դա հաշվի չի առնում երկրի տնտեսական վիճակն ու բնակչության սոցիալական վիճակը: Կարծում եմ, որ այդ սակագինը ոչ միայն ծախսածածկում է ներդրվող գումարները, այլև էական գերշահույթ է ապահովելու հիդրոէներգետիկ ռեսուրսներով զբաղվող ընկերություններին: Փաստը թույլ է տալիս եզրակացնել, որ այս որոշմամբ արդեն իսկ լավագույն նախապայմաններ ու հուսալի բիզնես են ապահովում հիդրոէներգետիկայով զբաղվող գործարարների համար, որոնց թվում են ՀՀ իշխանական համակարգի շատ պաշտոնյաներ` առնվազն վարչապետի գլխավորությամբ (այլ գործարարների մուտքն այդ ոլորտ խիստ դժվարացած է կամ էլ փակ):

Շատ կարևոր էր, որ այդ ռազմավարության մեջ հատուկ տեղ հատկացվեր և շեշտադրում կատարվեր հիդրոէներգետիկ ռեսուրսների պետական կամ հայաստանյան սեփականության խնդիրը լուծելուն: Գաղտնիք չէ, որ Սևան-Հրազդան հէկերի համալիրը խայտառակ «Գույք` պարտքի դիմաց» պայմանագրի շրջանակներում դարձավ Ռուսաստանի նախ պետական, ապա նաև` պայմանագրային կետերի խախտումով` մասնավոր սեփականությունը:

Մենք կամավոր մեր ջրային ռազմավարական ռեսուրսների տնօրինումը տրամադրում ենք մեր «ռազմավարական ընկերոջը»` զրկելով մեզ անկախության երաշխիքներից: Այս հայեցակարգում պետք է բացառվեր սեփականության իրավունքի տրամադրումը այլ երկրի»,- եզրափակեց տնտեսագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում