Thursday, 28 03 2024
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»

Գարեգին Բ և Արամ Ա հայրապետները մասնակցեցին Մատենադարանի գիտական նոր մասնաշենքի բացմանը

Սեպտեմբերի 20-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի տեղի ունեցավ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական նոր մասնաշենքի բացումը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիսապետությամբ նախ կատարվեց նորակառույց մասնաշենքի օրհնության արարողությունը, ապա Մատենադարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիսություն, որի ընթացքում համայն հայության համար առանձնահատուկ կարևորություն ներկայացնող այս իրադարձության կապակցությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց ներկաներին.

«Այսօր առ Աստված աղոթքներով և օրհնությամբ կատարեցինք Մատենադարանի նոր մասնաշենքի բացման արարողությունը` հայց բարձրացնելով գիտության այս կաճառի առաքելության մշտանորոգ արգասավորման համար: Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո և աջակցությամբ, ազնիվ բարերարների գովարժան նվիրատվություններով կառուցված այս հոյակերտ շինությունը` հագեցած նորագույն սարքավորումներով և արդիական ցուցասրահներով, մեծապես պիտի նպաստի գիտահետազոտական կենտրոնի նոր հաջողությունների ամրագրմանը, Մատենադարանում պահվող տասնյակ հազարավոր ձեռագիր մատյանների, հնատիպ գրականության ու վավերագրերի բարվոք պահպանմանը, վերականգնմանը, ուսումնասիրմանն ու հրատարակմանը, ինչպես նաև ձեռագրագիտության ու հայագիտության զարգացմանը, գիտնականների նոր սերնդի կրթությանը: Ուրախալի է, որ նոր նվիրաբերումներով և Մատենադարանի ջանքերով առավել հարստացած ձեռագիր արժեքները ավելի լայն հնարավորություններով պիտի ներկայացնեն հայոց դպրության փառքը այս նվիրական հաստատության այցելուներին:

Հավատավոր մեր ժողովրդի համար միշտ էլ սրբազան մասունքներ են եղել Մատենադարանի գանձերը, մեր ձեռագիր մատյանները, որոնք արտացոլում են լույսը երանյալ մեր հայրերի հավատքի, ոգին հայոց աստվածսիրության, ազգանվիրումի ու հայրենանվիրումի: Նախնյաց անգին ժառանգությունն ու հայոց փառահեղ պատմությունն են սերունդներին փոխանցել գրական մեր գոհարները, որոնք դարեր շարունակ կերտվել ու ընդօրինակվել են մեր վանքերի, գրչության կենտրոնների խնկաբույր հարկի ներքո` սահակ-մեսրոպյան ավանդույթները կրող վարդապետների ու գրիչների կողմից, նկարազարդվել վառ պատկերներով հանճարեղ ծաղկողների: Օրհասական պահերին մեր ձեռագրերը պաշտպանվել են մեր ժողովրդի զավակների անձնազոհության հերոսական դրսևորումներով` կրելով կնիքը պայքարի ու մաքառումների:

Սիրելիներ, խորհրդանշական է, որ Մատենադարանի նորակառույց այս շենքի բացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների շրջանակներում, քանզի ձեռագիր մեր մատյանները կրթել և հաստատել են հայոց հոգիներում նաև տենչը ազատության ու արդարության, զորացրել հայրենի երկրի պետականությունը վերահաստատելու վճռականությունը, որով երկու տասնամյակներ առաջ համազգային ջանքերով ծնունդ առավ Հայաստանի անկախ Հանրապետությունը:

Մատենադարանի այս նոր մասնաշենքը նույնպես մեր անկախ պետականության ձեռքբերումներից է, որը զորացնելով Մատենադարանի առաքելությունը պիտի շարունակի արդյունավորել մեր կյանքը աստվածսիրությամբ ու հայրենասիրությամբ, նվիրումով, անխոնջ ջանքերով` ի սեր մեր Հայրենիքի և համայն աշխարհասփյուռ հայության:
Մեր սրտագին շնորհավորանքներն ենք բերում ամենքիդ, Հայրապետական Մեր գնահատանքը հայտնում հայրենի իշխանություններին, Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Սերժ Սարգսյանին` Մատենադարանի հանդեպ հոգատարության համար: Մեր գնահատանքն ենք բերում նաև այս նորակառույցի հովանավորությունը ստանձնած բարերարներին, ճարտարապետին և բոլոր այն անձանց, որոնց ջանքերով հնարավոր եղավ իրականացնել Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցումը:

Թող Աստված Իր օրհնության ներքո պահի ու պահպանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, արգասավորի այս հաստատության նվիրական կամարների ներքո աշխատող գիտության մշակների վաստակը և բազում հաջողություններ պարգևի հայանպաստ, արդար ու աստվածահաճո բոլոր գործերին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում