Հայաստանի առևտրատնտեսական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը վստահ է, որ Հայաստանի և Բելառուսի հանրապետությունները, քաղաքական-գաղափարական կայուն հարաբերություններից բացի, վերջին տարիներին ամրացրել են նաև առևտրա-տնտեսական հարբերությունները: Առևտրաշրջանառության ծավալների դինամիկան տարեցտարի աճ է գրանցում: «Մեզ չխոչնդոտեց նույնիսկ համաշխարհային ճգնաժամը, մեր միությունը կայուն է: Հայաստանը Բելառուս է արտահանում հյութեր` մրգերի և բանջարեղենի, չքաղցրացրած ջրեր` բնական կամ արհեստական, ոսկերչական իրեր, հողեր` ինֆուզորային, սիլիկային, էլեկտրական սարքավորումներ, քար, հանքաքար, ծիրան, բալ, կեռաս, դեղձ, նեկտարին, սալոր, մամուխ», -նշում է Հայաստանի առևտրատնտեսական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը: