Wednesday, 05 10 2022
17:00
Ի՞նչն է ավելի կարևոր՝ ադրբեջանական գազը, թե հայկական արյունը․ ԵԽ պատգամավորը դիմել է Բորելին
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Լևոն Զեքիյանին
«Իսրայելի նախկին վարչապետին ասացի՝ ցեղասպանված ազգ եք, բայց ձեր կառավարությունն օգնում է Ադրբեջանին»
Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 7-ին կհանդիպի Աջափնյակի բնակիչների հետ
16:25
ԱՄՆ-ն սանկցիաներ կկիրառի Իրանի պաշտոնյաների նկատմամբ
Ուղիղ․ ԱԺ-կառավարություն հարցուպատասխան
Ռուսաստանը չի գնա ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ-ի հետ շփումների չեղարկման. ՌԴ ԱԳՆ
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ կազմակերպած հանրաքվեները ճանաչելու հարց բարձրացնի, ուրեմն դավաճան է և ստահակ
16:08
5,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանում. տուժածների թիվը գերազանցել Է 500-ը
16:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դատախազությունն Անդրանիկ Փիլոյանի քրեական գործն ուղարկել է դատարան
Եթե Արցախի անունն ընդհանրապես չի լինելու, ուրեմն հաղթել է ադրբեջանական տարբերակը
Ստուգումների վերաբերյալ փաստաթղթերը և բողոքարկման հանձնաժողովի որոշումները ծանուցվում են էլեկտրոնային եղանակով. ՊԵԿ
Մատչելի գներ և թարմ մթերք. «Զովք»-ի նոր մասնաճյուղ՝ Շենգավիթում
15:42
Հաջողությամբ ավարտվեց ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը
Փորձում ենք բացահայտել տեխնոլոգիաների և մարդու կյանքի կապը․ Անդրե Անդոնյան
15:35
Պրահայում կքննարկեն եվրոպական փոխգործակցության հեռանկարները
15:33
Եղանակը աշխարհում – Հոկտեմբեր 6, 2022
«Հայաստանը ավելի քան մեկ միլիոն ական է տեղադրել»․ Ալիևը՝ Ակնայում
Հանրային կառավարումը թվայնացնելու դեպքում մենք պետք է պատրաստ լինենք նաև մարտահրավերներին․ Մաթևոսյան
Բացահայտվել է ՃՈ ծառայողների կողմից 23 կեղծ արձանագրություն կազմելու դեպք
Երբ հաղթանակն իրատեսական է․Ինչ է իրենից ներկայացնում «Փյունիկի» մրցակիցը
Բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված
Մենք ունենք հսկայական տարածաշրջանային անապահովություն. Նուբար Աֆեյան
Ղարաբաղի հայ բնակչությունը մեր քաղաքացիներն են. Ալիև
Գերիները վերադարձան․ ո՞րն է հաջորդը և ո՞ւմ առաջ
Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են աշխատանքը
14:40
Զելենսկին լուսանկարներ է հրապարակել ազատագրված Լիմանից
Լուրերի օրվա թողարկում 14:30
14:20
Իրանում երկրաշարժի հետևանքով ավելի քան 500 մարդ Է տուժել

Դարձյալ անկախության, քաղաքացու ազատության ու պաշտպանվածության մասին

Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր Անկախության 20-ամյակը: Դա հարմար առիթ է անկախության գաղափարը վերստին իմաստավորելու համար: Մամուլում, սոցիալական ցանցերում և այլուր խնդրո շուրջ ընթացող քննարկումների դիտարկումը ցույց է տալիս, որ Հայաստանի հասարակության ակտիվ հատվածին, նախևառաջ, հուզում են հետևյալ երկու հարցերը. արդյո՞ք իրական է ՀՀ անկախությունը, և ո՞րն է անկախության իրական արժեքը:

Բավականին տարածված կարծիք է, որ ընդհանրապես անկախությունը կեղծ գաղափար է և իրականում ոչ մի երկիր լիարժեք անկախ չէ, քանզի բոլոր երկրները այս կամ այն կերպ կախված են միմյանցից: Շատերն էլ նշում են, որ իրականում անկախ կարող են լինել միայն տնտեսապես և ռազմական ուժի առումով գերհզոր պետությունները: Բնական է, որ ըստ վերոնշյալ երկու տեսակետների կողմնակիցների, ՀՀ-ն չի կարող անկախ պետություն լինել:

Հասարակության մի մասն էլ, թեև համոզված է, որ անկախ լինելու համար գերհզոր պետություն լինելը պարտադիր պայման չէ, նշում է, որ ՀՀ-ն de facto անկախ չէ կամ էլ, լավագույն դեպքում, գտնվում է անկախության կորստի եզրին: Սրա պատճառների շարքում նշվում են առողջ էլիտայի բացակայությունը, հասարակության լայն զանգվածների շրջանում անկախության արժեքի չգիտակցումը, Ռուսաստանից կախված քաղաքական ուժերի կողմից իշխանության բռնազավթումը և այլն:

Վերջապես` հասարակության մի հատված էլ նշում է, որ չնայած գերհզոր աշխարհաքաղաքական սուբյեկտներից որոշակի կախվածության առկայությանը, Հայաստանը, այնուամենայնիվ, անկախ պետություն է, քանզի ունի անկախ երկիր լինելու համար անհրաժեշտ բոլոր ֆորմալ հատկանիշները` որոշակի տարածք, մշտական բնակչություն, կառավարման ինստիտուտներ, բանակ և այլն:

Դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանում անկախության գաղափարը կարևորողների մեծամասնության համար անկախությունն այն է, երբ մի էթնիկ խումբ` չգտնվելով որևէ այլ էթնիկ խմբի կամ պետության տիրապետության, ենթակայության տակ, ունենում է սեփական պետությունը։ Այսինքն` ըստ այդ տեսակետի, օրինակ, քանի որ ներկայիս Հայաստանի Հանրապետության «տիտղոսային ազգը» էթնիկ հայերն են, ուրեմն ՀՀ-ն վերջիններիս անկախ պետությունն է։

Դատելով այդ տրամաբանությունից, ստացվում է, որ ՀՀ քաղաքացիություն ունեցող եզդիների, մոլոկանների, հույների և ազգային մյուս փոքրամասնությունների համար ՀՀ անկախության քսանամյակը տոն չպետք է լինի, քանզի նրանք այս պետության «տիտղոսային ազգը» չեն։ Ընդհանրապես` այդ տրամաբանությամբ, օրինակ, Չինաստանի անկախությունը պետք է տոնեն միայն հաները, Մեծ Բրիտանիայինը` միայն անգլիացիները, ԳՖՀ-ինը` էթնիկ գերմանացիները և այլն։ Այդ տրամաբանությամբ` ՉԺՀ անձնագիր պետք է տրվի միայն հաներին, Մեծ Բրիտանիայի թագավորության անձնագիր՝ անգլիացիներին, Գերմանիայի հանրապետության անձնագիր՝ էթնիկ գերմանացիներին և այդպես շարունակ։ Սակայն դա ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական ազգայնամոլություն, ֆաշիզմ։

Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում անձնագիր ունեցողն է պետության տերը, այսինքն՝ քաղաքացին, և անկախությունը նրա տոնն է։ Իսկ անձնագիր ստանում են նրանք, ովքեր կիսում են կոնկրետ քաղաքական հանրույթում հաստատված «հիմնարար խաղի կանոնները», ովքեր պատասխանատվություն են ստանձնում հարգելու դրանք, հանրային կյանքում առաջնորդվելու դրանցով: Եվ այստեղ ոչ մի կապ չունի, թե անձնագիր ստացողը մաշկի ինչ գույն կամ աչքերի ինչպիսի կտրվածք ունի և այլն:

Անկախ են լինում միայն քաղաքական ազգերը, այսինքն` այն հանրույթները, որոնք կարողանում են համակեցության ընդհանուր կանոններ հաստատել և դրանց հիման վրա ինքնակառավարվել որոշակի տարածքի ներսում։ Քաղաքական ազգ դառնում են, այլ ոչ թե ծնվում։ Պետական անկախության տոնը կարող են նշել միայն քաղաքական ազգերը: Դա քաղաքական ազգի յուրաքանչյուր անդամի տոնն է` անկախ նրա էթնիկական, կրոնական և այլ պատկանելիությունից:

Այսօր հաճախ է խոսվում, որ հայ ժողովուրդը պետք է մեծ հպարտությամբ և ուրախությամբ տոնի Անկախության քսանամյակը: Բայց դիտարկումները ցույց են տալիս, որ շատերը չունեն այդպիսի տրամադրություն: Երկրի իշխանությունները հասկանալ են տալիս, որ դրան խանգարում է հայ հասարակությունում փոխադարձ վստահության մթնոլորտի բացակայությունը: Սակայն փոխադարձ վստահություն լինում է այն ժամանակ, երբ քաղաքացիները հավասար են իրենց իրավունքներով և հավասարաչափ պաշտպանված են պետության կողմից: Ընդհանրապես` արդի աշխարհում անկախության հիմնական արժեքը մարդու ազատության և պաշտպանվածության ապահովումն է անկախ պետության կողմից: Հակառակ դեպքում այն իմաստազուրկ է և անարժեք, մեծ տարբերություն չկա, թե ով է քեզ հալածում՝ քո էթնիկ խմբի ներկայացուցիչը, թե ուրիշ մեկը: Ուրեմն` միայն ազատ ու պաշտպանված քաղաքացիներով է պետությունն անկախ, միայն այդպիսի քաղաքացիները կարող են սրտանց տոնել Անկախության տոնը:

Էդգար Վարդանյան
Հեղիանկը ՌԱՀՀԿ փորձագետ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում