Այս շաբաթ կայանալիք Հունաստանի արտաքին գործերի նախարար Դիմտրիս Դրուտսասի այցը Իսրայել հրեական լրատվամիջոցներն անվանում են երկու երկրների միջեւ «ծաղկող սիրավեպ»:
Հարաբերությունների բարելավումն սկսել է Իսրայելի` Թուրքիայի հետ հարաբերությունների վատթաացման ֆոնի վրա:
Դրուտսասի այցի ընթացքում կողմերը կստորագրեն ավիացիայի ոլորտում համագործակցելու պայմանագիր: Մի քանի օր առաջ Իսրայելն ու Հունաստանն անցկացրեցին համատեղ զորավարժություններ Իսրայելի հարավում, իսկ ավելի վաղ կայացել էին Իսրայելի վարչապետի Բենյամին Նաթանյահուի այցը Աթենք ր Հունաստանի վարչապետ Գեորգիուս պապնդրեուի այցը Երուսաղեմ: