Ինչպես հաղորդում է սիրիական SANA լրատվական գործակալությունը, Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին Անկախության օրվա կապակցությամբ:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ նախագահ Ալ-Ասադն իր և Սիրիայի ժողովրդի անունից ջերմ և ամենալավ մաղթանքներն է հղել Սերժ Սարգսյանին ու բարեկամ հայ ժողովրդին: