Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

ՄԱԿ-ում ԼՂ հարցը Դամոկլյան սրի պես կախված է Հայաստանի գլխին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի օրակարգում է` «Ադրբեջանի օկուպացված տարածքներում իրավիճակի» և «ՎՈւԱՄ դաշինքի անդամ երկրների տարածքներում շարունակվող հակամարտությունների ազդեցությունը միջազգային անվտանգության և զարգացման վրա» հարցերի քննարկումը:

Այս մասին երեկ հայտնում էր Regnum-ը` հղում կատարելով ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությանը, որտեղից հայտնել են նաև, որ այս հարցը քննարկվելու է` «Միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման մասին» թեմայի շրջանակներում: Ադրբեջանի ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ինչպես նախորդ նստաշրջանների ժամանակ, այս անգամ նույնպես ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը հայտնել է իր անհամաձայնությունը «Ադրբեջանի օկուպացված տարածքներում իրավիճակ» ձևակերպմանը, դառնալով ՄԱԿ-ի անդամ միակ երկիրը, որը չի սատարել այս կետի քննարկումը Գլխավոր ասամբլեայում»:

Հազիվ թե պաշտոնական Բաքուն այս անգամ ևս հրաժարվի իր` ՄԱԿ-ում հարցը թեժ պահելու մարտավարությունից, ինչպես վարվել է նախորդ տարիներին: Արդեն իսկ հայտնի է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի աշխատանքներին… Բացի այդ, Մամեդյարովը մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացնելու. ակնկալվում է, որ Նյու Յորք են ժամանելու նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնց հետ էլ հանդիպելու է Մամեդյարովը…

Եթե հայկական կողմը կարող է մխիթարվել նրանով, որ Ադրբեջանի կողմից առայժմ բանաձևի նախագծի մասին խոսակցություններ չկան, սա դեռ չի նշանակում, որ օրակարգում մշտապես առկա այս թեման երբևէ չի կարող բարդություններ առաջացնել: Նախ նկատենք, որ եթե որևէ հարց մտնում է ՄԱԿ-ի օրակարգ, այն այլևս չի կարող դուրս գալ, ավելի ճիշտ` կարող է դուրս գալ միայն այն դեպքում, եթե խնդրո առարկա հարցը լուծում է ստացել: ՄԱԿ-ում գոյություն ունի ընդունված ընթացակարգ` բանաձևերի վերջաբանում գրվում է, որ ՄԱԿ-ի ԳԱ-ն հետամուտ կլինի հարցին, այսինքն` հարցը ավտոմատ մտնում է հաջորդ օրակարգ, կամ` հանձնարարվում է գլխավոր քարտուղարին հանդես գալ զեկույցով (վերհիշենք, որ ՄԱԿ-ում բանաձև ընդունվեց նաև 2008թ., որը քվեարկվեց մարտի կեսերին` Հայաստանի նախագահական ընտրություններից և դրան հետևած ողբերգական իրադարձություններից հետո): Այլ կերպ ասած` ՄԱԿ-ի ԳԱ 64-րդ նստաշրջանի վերջին օրը` Ադրբեջանը հայտարարեց, որ տեղափոխում է հարցը, ապա բացվեց 65-րդ նստաշրջանը, և հարցը մտավ 65-րդ նստաշրջանի օրակարգ, այժմ էլ` 66-րդ, և ցանկացած պահի կարող է դրվել քվեարկության:

Ասել է թե` հայկական կողմի հույսն այն է, որ կամ Ադրբեջանը հանի հարցը քվեարկությունից, կամ, եթե Բաքուն ավելի համառ գտնվի, մնա մեկ տարբերակ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, չմասնակցելով քվեարկությանը, մի հայտարարություն տարածեն այն մասին, որ ԼՂ հարցը այլ ատյաններում արծարծելը անընդունելի են համարում:

Վերհիշենք, թե ինչ կատարվեց անցյալ տարի. սեպտեմբերի սկզբին, երբ ՄԱԿ-ում` «Միջազգային հումանիտար իրավունքի և միջազգային ստանդարտների պահպանումը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձևի նախագծի քննարկումը հետաձգելու մասին որոշում կայացվեց, արդեն իսկ հստակ էր, որ դա կայացել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ փաստահավաք առաքելությամբ ԼՂ մեկնելու որոշման դիմաց: Այսինքն` բանաձևի քննարկման հետաձգման դիմաց հայկական կողմը կոնկրետ գին վճարեց: Բանաձևը հանվեց, սակայն մի քանի շաբաթ անց ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որում հայտնում էին, որ ԼՂ հարակից շրջաններում Դաշտային առաքելությունը կիրականացվի հոկտեմբերի կեսերին: Ավելին` Դաշտային գնահատման առաքելությունը գնաց Բաքվի ծրագրած սցենարով: Մասնավորապես` ՀՀ և ԼՂՀ պաշտոնյաները հայտարարեցին, որ ԼՂ-ն իր համաձայնությունը տվել է պայմանով, որ նույնպիսի առաքելություն իրականացվի նաև «Գետաշենում, Շահումյանի, Մարտակերտի և Մարտունու այն հատվածներում, որոնք գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ», և անգամ վստահեցնում էին, որ համանախագահները ընդունել էին այդ առաջարկը…

Թե ՄԱԿ-ում դեպքերն այս անգամ ինչպես կընթանան` պարզ կլինի առաջիկայում: Հազիվ թե Ադրբեջանի ղեկավարությունը հաշվի նստի միջազգային հանրության տրամադրությունների հետ, որոնք ԼՂ կարգավորման գործընթացի այս փուլում կարծես առավելապես ընդդեմ Ադրբեջանի են` կապված Մադրիդյան սկզբունքների ընդունումը ըստ էության տապալելու հետ, և հարցի քննարկումն առհասարակ հանի օրակարգից: Բաքվի գործողությունների հիմքում մեկ սկզբունք է` ապահովել երկրի ներսում քարոզչական մասը: Բայց այստեղ ամենասարսափելին այն է, որ չգիտենք, թե ՄԱԿ-ում ղարաբաղյան քննարկման «առևտրի» դիմաց ինչ կվճարի հայկական կողմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում