Sunday, 19 05 2024
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ

Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

«Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունը ցեղասպանություն իրականացրեց հայերի դեմ։  1915թ․ ապրիլից  սկսած զանգվածային մահապատիժների և տեղահանությունների հետևանքով միլիոնավոր մարդիկ զրկվեցին կյանքից։

Տարիներ շարունակ խաղաղ գյուղեր են ավիրվել։ Օսմանցի զինվորները կոտորել են ընտանիքներ՝ փորձելով ոչնչացնել հայ ժողովրդին։ Մյուսներին աքսորել են ամայի վայրեր և ստիպել գնալ մահվան երթի, որի ժամանակ նրանք խոշտանգվել են, ենթարկվել բռնությունների նախքան նահատակվելը։ Այս ցեղասպանությունը բազմիցս ժխտվել է։ Դրա հեղինակները երբեք պատասխանատվության չեն ենթարկվել։

Այսօր Հայոց ցեղասպանության վերքերը վերաբացվել են։ Մարդիկ այնպիսի ցավ են ապրում,  որ չեն զգացել 1915թվականից ի վեր։ Ավելի քան 100 հազար հայ է տեղահանվել կամ սպանվել Լեռնային Ղարաբաղում՝ իրենց պապենական հողում։  Նախորդ տարի Ադրբեջանին կոչ եմ արել դադարեցնել  միջազգային իրավունքի ոտնահարումը, երբ փակվել էր տարածաշրջանի հետ կապող միակ ճանապարհը, ինչպես նաև կոչ եմ արել դադարեցնել Լաչինի շրջափակումը, որպեսզի մարդասիրական օգնությունը հասներ Լեռնային Ղարաբաղ։ Խորապես ցավալի է, որ այս կոչերն անտեսվեցին։ Այդ ժամանակից ի վեր այս ճգնաժամը սրվել է՝ ընդհուպ մինչև ռազմական ուժի կիրառմամբ: Ռմբակոծության են ենթարկվել խաղաղ բնակիչներ, երեխաներ, կանայք և ծերեր։

Միջազգային հանրությունը չպետք է գլուխը թաքցնի ավազի մեջ։ Այս վայրագությունները չպետք է անտեսվեն։

Չնայած այս ցավին՝ թե՛ 20-րդ դարասկզբին, թե՛ այսօր, հայ ժողովուրդը կանգուն է մնացել։ Հայ համայնքները շարունակում են պահպանել իրենց մշակույթն ու ապրելակերպը ատելության պայմաններում։

Մենք սգում ենք միլիոնավոր տղամարդկանց, կանանց և երեխաների համար, ովքեր վայրագորեն սպանվել են: Մենք արդարություն ենք պահանջում հայ ժողովրդի համար, կոչ ենք անում դադարեցնել հակամարտությունը, որը շարունակում է սպառնալ տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը։ Եվ մենք կոչ ենք անում, որ յուրաքանչյուր երկիր ճանաչի 1915-ի ոճրագործությունները, այն է՝ Մեծ Եղեռնը, Հայոց ցեղասպանությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում