Այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի են դուրս եկել բանակում սպանված զինծառայողների հարազատները, ինչպես նաև Նոր Նորքի երկրորդ զանգվածի հանրակացարանի 4-րդ մասնաշենքի առաջին հարկի բնակիչները: Վերջիններին չորս օր ժամանակ են տվել՝ ազատելու իրենց բնակեցրած տարածքը: Բնակիչներից Սրբուհի Դավթյանը, իմանալով, որ ինքը հայտնվելու է փողոցու, ինսուլտ է ստացել: Նա այսօր աղմուկ էր բարձրացրել կառավարության շենքի դիմաց: Քիչ անց նրանց մոտեցավ կառավարության ներկայացուցիչներից մեկը, և պարզաբանումներ ներկայացրեց բողոքավոր բնակիչներին: Ի դեպ, նշենք նաև, որ Նոր Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանում բնակվում են հիմնականում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ` կենսաթոշակառուներ, հաշմանդամներ: