Monday, 20 05 2024
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ

Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»

Մեկնաբաններից եւ քաղաքագետներից ոչ ոք, կարծես, ուշադրություն չդարձրեց կարեւորագույն իրողությանը. Պուտին-Ալիեւ՝ գրեթե մի լրիվ աշխատանքային օր տեւած, բանակցություններին հաջորդեց ՌԴ ԱԳՆ կոլեգիայի նիստը, որտեղ քննարկվել է Հարավային Կովկասում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի դիվանագիտական պաշտպանության հարցը: Գլխավոր շեշտադրումը, որ հրապարակայնացվել է, այն է, որ «հավաքական Արեւմուտքը ձգտում է հետխոհրդային տարածքի այլ մասերում, ներառյալ Հարավային Կովկասը, ապակայունացնել իրավիճակը, խաթարել տարածաշրջանի երկրներն Ռուսաստանին կապող դաշնակցային եւ գործընկերային հարաբերությունները, ինչպես նաեւ փլուզել հավաքական անվտանգության եւ տնտեսական համագործակցության առկա մեխանիզմները»:

Ռուսաստանյան Regnum-ը, որ գրեթե պաշտոնական, առավելապես ԱԳՆ-ի եւ ուժային կառույցների հետ աֆիլացված քարոզչամիջոցի համարում ունի, Պուտին-Ալիեւ բանակցություններից հետո «գոհունակության հոգոց է հանել» եւ ձեւակերպել, որ՝ «վերջ, Հարավային Կովկասում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու վտանգը կարել է անցած  համարել»: Սա նշանակում է, որ Ադրբեջանը ֆորմալ առումով ՀԱՊԿ-ին չի անդամակցի, բայց մտնում է անվտանգային այն համակարգ, որտեղ, ինչպես Իլհամ Ալիեւն է բնորոշել՝ «Ռուսաստանը հիմնարար երկիր է»:

Վերլուծական-խորհրդատվական ի՞նչ փաստաթուղթ է Կրեմլն առաքել ՌԴ ԱԳՆ-ն՝ չգիտենք եւ չենք կարող իմանալ, բայց ենթադրվում է, որ այն պետք է կառուցված լինի Պուտին-Ալիեւ բանակցություններում ձեռք բերված սկզբունքային պայմանավորվածությունների վրա, իսկ դրանք տրամաբանորեն բխում են ռազմավարական համագործակցության մասին երկու տարի առաջ (22.02.2022) ստորագրված Հռչակագրից: Իսկ դա, ինչպես ասում են ռուսները՝ «համակարգաստեղծ փաստաթուղթ է»: Ըստ էության, ԼՂ նկատմամբ Ադրբեջանի լիակատար իրավազորության հաստատման մեկնարկը տրվել է 22.03.2022-ին, երբ Բաքու է գործուղվել ՌԴ ՊՆ բարձրաստիճան պատվիրակություն՝ ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Կիմի գլխավորությամբ:

Այդ  Հռչակագրով փոխադարձաբար ստանձնած պարտավորությունների առաջին «բլոկը» գետնի վրա իրողություն է՝ չկա ԼՂՀ, չկա հայ բնակչություն, ղարաբաղյան հարցը որպես քաղաքական սւոբստանտ գոյություն չունի: Պետք է փորձել հասկանալ, թե «ավարտական փուլը որն է»: Նույնիսկ ֆրանսիական մամուլն է ասում, որ Իլհամ Ալիեւը «տարածաշրջանային լուրջ խաղացող է դառնում»: Այլ արձագանքներ, ըստ էության, չկան, բացի նրանից, որ ողջունվում է Ալմաթիի Հռչակագրի հիմքով հայ-ադրբեջանական սահմանազատում իրականացնելու «ձեռք բերված պայմանավորվածությունը»:

Իսկ որտե՞ղ է այդ պայմանավորվածությունը, որեւէ մեկը գիտի՞: Ալիեւն ասում է՝ «մենք չպտեք է կույր կատվի պես հետեւենք քարտեզի գծին, այլ ստեղծենք սահման, որ կողմերի համար կոմֆորտային լինի»: Ռուսաստանյան մամուլը գրում է Ադրբեջանում երկաթուղային ցանցի արդիականացման մասին եւ ակնարկում, որ Բաքու-Շիրվան գիծը «հարավայինից բացի ունի նաեւ արեւմտյան շարունակություն»: Խոսքը Հորադիզի մասին է, որ խորհրդային տարիներին տանում էր դեպի Մեղրի եւ Նախիջեւան: «Սահմանային կոմֆորտ» ասելով Ալիեւը դա՞ նկատի ունի: Պուտինը եւ Ալիեւը տարածաշրջանային ռեժիմը համաձայնեցրե՞լ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում