Monday, 20 05 2024
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ

Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցություններին ընդառաջ ՀԱՊԿ-ի անունից հայտարարվեց, որ Ադրբեջանն ինքնուրույն ապահովում է անվտանգությունը: Խոսքը Լեռնային Ղարաբաղում ռուսական զորախմբի ներկայությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին էր: Ստացվում է, որ այդ զորախմբի գլխավոր առաքելությունը ոչ թե ԼՂ հայ բնակչության անվտանգության, այլ այնպիսի իրավիճակի ապահովումն էր, երբ Ադրբեջանը կկարողանա ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը:

Ռուսաստանը Կովկասի եւ աշխարհագրական ավելի մեծ ընդգրկման տարածքի անվտանգության ապահովման հիմնարար երկիրն է,- ապրիլի 22-ին Մոսկվայում հայտարարել է Իլհամ Ալիեւը եւ բազմանշանակ ավելացրել, որ այդ առաքելության համար շատ բան կախված է ռուս-ադրբեջանական հարաբերություններից: Պուտին-Ալիեւը բանակցությունները գնահատելիս «Թուրան» գործակալությունն ընտրել է այս խորագիրը. «Լենին, ԲԱՄ, արեւելք, հարավ»: Ըստ էության, դա Ադրբեջանի քաղաքակրթական-աշխարհաքաղաքական ընտրության բնութագիր է:

Հստակ է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները «բաժանարար են գծել»: Դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ի, իրականում՝ Ռուսաստանի ազդեցության սահմանն արդեն գրեթե ֆորմալ առումով ոչ թե հայ-ադրբեջանական, այլ՝ ադրբեջանա-հայկական «քաղաքակրթական դիմակայության գիծն է»: Մինչեւ անցյալ տարվա սեպտեմբեր այն, պայմանականորեն ասած՝ «անցնում էր Ասկերանով»: Այսօր դա Ոսկեպարն է: «Մենք չպետք է կույր կատվի պես հետեւենք քարտեզի գծին, այլ  ունենանք սահման, որ կողմերի համար կոմֆորտային լինի» – Մոսկվայից վերադառնալուց հետո հայտարարել է Իլհամ Ալիեւը:

Նման ձեւակերպում դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերին Բիշքեկում արել է Ռուսաստանի նախագահ Պուտինը, երբ ասել է, որ սահմանազատման ընթացքում «մեկ կիլոմետր՝ այս կողմ, հարյուր մետր՝ այն կողմ, էական չէ»: Ալիեւը փաստորեն ակնարկում է, որ Ալմաթիի Հռչակագիրը դոգմա չէ, Աստվածաշունչ կամ Ղուրան չէ, կարեւորը «կոմֆորտն է»:  Եւ այն «ստեղծելիս» Հայաստանը եւ Ադրբեջանը «միջնորդի կարիք չունեն»: Փաստացի ստացվում է, որ ՀԱՊԿ-ը (Ռուսաստանը) որ իբրեւ ռազմավարական դաշնակից իր աշխարհաքաղաքական սահմանը պետք է գծեր Հայաստանի տարածքում «կոմֆորտի ստեղծման» սկզբունքով, դա անում է Ադրբեջանի զինուժի հսկողության գոտուց:

«Կոմֆորտի» մասին Ալիեւի ակնրակը, կարծես, դրա մասին է, ինչից հասկացվում է, որ հայ-ադրբեջանական սահմանազատման հարցում Մոսկվայի եւ Բաքվի մոտեցումները համաձայնեցված-նույնական են, եւ խորքային իմաստով Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ի «պատասխանատվության գոտին» այն է, որտեղ ավարտվում է կամ ֆորմալ առումով կավարտվի Հայաստանի հետ Ադրբեջանի պետական սահմանը: Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւն այդպես են պայմանավորվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում