Thursday, 30 05 2024
Իսրայելը մեղադրել է ՀԱՄԱՍ-ին Գազայի բանկերից 100 մլն դոլար գողանալու մեջ
ՀՀ վարչապետն ընդունել է այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի բնագավառներում գործունեություն ծավալող «Լիբրա գրուպ» ընկերության նախագահին
16:40
Ֆրանսիան շուտով կարող է ռազմական հրահանգիչներ ուղարկել Ուկրաինա. Le Monde
Լարված իրավիճակ. Վազգեն Գալստանյանի աջակիցները չեն ենթարկվում ոստիկանների պահանջներին
«Պարոն Թորոսյա’ն, բյուջեն բաց է, թաքուն ինֆորմացիա չկա», «Սա ակնհայտորեն չպլանավորված միջոցառում է»
16:36
Եթե Թրամփը հաղթի, Մասկը նրա խորհրդականը կդառնա
Հանգուցալուծու՞մ, թե համաեվրոպական պատերա՞զմ, ռուս-ուկրաինական պատերազմի «մահացու շեմը» բարձրանում է
16:24
Հութիները հայտարարել են, որ վեց գործողություն են իրականացրել ԱՄՆ-ի նավերի դեմ, որոնցից մեկը «խիստ վնասվել է»
16:23
ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը
Այս ամբողջը միջանքի, ռուս սահմանապահի և ռուսերենի պետական կարգավիճակի մասին է. հանրաքվեն է լուծումը
Չարաշահումներ «Քանաքեռ Զեյթուն» բուժկենտրոնում. 4 անձի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Խորվաթիայի ժողովրդին Պետականության օրվա առթիվ
Ողջ ներուժը դրել՝ իշխանազավթում են ուզում անել. իրենց պայքարը չէ, ղեկավարվում են դրսից
15:59
ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբն իր զեկույցում անդրադարձել Հայաստանի ցուցանիշներին
Ուղիղ. Վազգեն Գալստանյանի կոչով անհնազանդության ակցիաներ
Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 282 հազար 879 դրամ
Ծնողները երեխաներին տանում են մանկատուն, բայց պաշտոնապես չեն հրաժարվում. որդեգրման խնդիր է առաջանում
Ոստիկանության ծառայողները թիրախավորվում են․ տելեգրամում անձնական տվյալները տարածում
Ոստիկանությունը ևս պետք է սովորի թե’ էթիկայի, թե’ վարքագծի, թե’ բանակցային կանոններ. ՄԻՊ
Շոկի մեջ էի, երբ Գալստանյանի ելույթը լսեցի. այս խոսույթով իր աջակիցները չեն ավելանա. Արսեն Թորոսյան
Կինոթատրոններում երեխաները 18 + ֆիլմեր են նայում՝ գործիքակազմ կա՞ պատգամավորը՝ ՄԻՊ-ին
15:45
Իրանը Հայաստանի և մի շարք այլ երկրների քաղաքացի հանդիսացող դատապարտյալների վերադարձրել է իրենց երկրներ
Գարո Փայլանի նկատմամբ արդեն 2-րդ անգամ մեղադրանք է ներկայացվել
15:30
Լուիզա Պետրոսյան. Բաժնետոմսերի թողարկումից մինչև ռիսկերի վրա հիմնված կառավարում
ՀՀ կառավարությունը կեղծիք է որակում Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու խոստման մասին հրապարակումները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության կնքման ներկա հնարավորությունը չպետք է բաց թողնվի». Էրդողան
15:16
Նորարարության տոն՝ Հայաստանում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Կոմիտասի շուկայի պատմամշակութային շենքն արտաքին միջամտության չի ենթարկվի. հայտարարություն
Նիկոլ Փաշինյանի հարցը. կլինե՞ն քննություն եւ պատասխանատվություն

Ալիեւի «ձիով քայլը»

Ուկրաինայում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյմուր Մարդալիեւը X (նախկին Թվիթեր) սոցիալական ցանցում գրառում է արել. «Պատիվ եմ ունեցել ներկայացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հասցեագրած հրավերի նամակը՝ Բաքվում COP29-ին մասնակցելու համար» – գրել է Մարդալիեւը: Նրան ընդունել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Սիբիտան:

Ե՞րբ է Կիեւում Ադրբեջանի դեսպանը փոխանցել Ուկրաինայի նախագահին հասցեագրված՝ Իլհամ Ալիեւի հրավերի նամակը՝ հայտնի չէ: Ստույգ է, որ Բաքվի լրատվամիջոցներն այդ մասին հայտնում են Մոսկվայում Պուտին-Ալիեւ բանակցությունների հաջորդ օրը, ինչից կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները քննարկել են նաեւ Բաքու-Կիեւ հարաբերությունները: Տարեսզբին Ուկրաինայի նախագահ Զելեսնկին դիմել էր Իլհամ Ալիեւին՝ առաջարկելով, որ նա մասնակցի ռուս-ուկրաինական կարգավորման սկզբունքների մշակմանը:

Բաքվի պատասխանը կլիմայի հարցերով խորհրդաժողովին Ուկրաինայի նախագահի մասնակցության հրավերն է: Ալիեւը «ձիու քայլ է արել»: Ըստ էության նա մերժել է Ուկրաինայի հարցով Շվեյցարիայում գումարվելիք խորհրդաժողովին իր մասնակցությունը: Մյուս կողմից, որպեսզի տպավորություն թողնի, որ Ուկրաինայից երես չի թեքել, նա Զելենսկիի հրավիրում է մի միջոցառման, որ Կիեւի համար սկզբունքային որեւէ նշանակություն չունի: Ալիեւը պարզապես հնարավորություն է տալիս, որ Զելենսկին մերժի հրավերը եւ գրանցվի դիվանագիտական «ոչ ոքի»:

Բայց դա «սառցալեռան վերջյա մասն է»: Մոսկվայում Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ռուսաստանը Կովկասի եւ աշխարհագրական ավելի լայն ընդգրկման տարածքի անվտանգության ապահովման «հիմնարար երկիրն է»: Սա արդեն աշխարհաքղաքական ընտրության բացահայտ ձեւակերպում է: մանավանդ որ Ալիեւն ավելացրել է, որ այդ դերակատարության համար ռուս-ադրբեջանական հարաբերություններից «շատ բան է կախված»: Ըստ էության, Ալիեւը հասկացրել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ է:

Մեկնաբանների ուշադրությունից, կարծես, դուրս մնաց մի էական հանգամանք. Պուտին-Ալիեւ բանակցություններին ընդառաջ ՀԱՊԿ-ի անունից հայտարարվեց, որ Ադրբեջանն «ինքնուրույն է լուծում անվտանգության խնդիրը»: Դա փաստացի Մոսկվայի անոնսն էր եւ նշանակում է, որ Ադրբեջանը եւ Ռուսաստանը տարածաշրջանի ստատուս-քվոյի հարցում տարաձայնություններ չունեն: Բաց է մնում մի հարց. Ռուսաստանն Ադրբեջանին «պահնորդ է նշանակում» նրա ներկայիս սահմաններո՞վ: Պուտինը համաձայն է, որ հայ-ադրբեջանական սահմանազատում իրականացվի Ալմաթիի Հռչակագրի իրավական հիմքո՞վ:

Մենք ոչ թե ակտիվ օկուպացիա ենք իրականացնում, այլ վերադարձնում ենք պատմականորեն մեզ պատկանող տարածքները,- «Գիտելիք» ընկերության համաժողովին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը: Իլհամ Ալիեւը Հայաստանի ողջ տարածքն անվանում է «վաղեմի ադրբեջանական»: Ուկրաինայի ուղղությամբ նրա «ձիու քայլը» Հայաստանի դեմ «մեծ շախմատային պարտիայի գաղտնի քա՞յլն է»: «Փակ ծրարը» Պուտինի մո՞տ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում