Thursday, 30 05 2024
Իսրայելը մեղադրել է ՀԱՄԱՍ-ին Գազայի բանկերից 100 մլն դոլար գողանալու մեջ
ՀՀ վարչապետն ընդունել է այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի բնագավառներում գործունեություն ծավալող «Լիբրա գրուպ» ընկերության նախագահին
16:40
Ֆրանսիան շուտով կարող է ռազմական հրահանգիչներ ուղարկել Ուկրաինա. Le Monde
Լարված իրավիճակ. Վազգեն Գալստանյանի աջակիցները չեն ենթարկվում ոստիկանների պահանջներին
«Պարոն Թորոսյա’ն, բյուջեն բաց է, թաքուն ինֆորմացիա չկա», «Սա ակնհայտորեն չպլանավորված միջոցառում է»
16:36
Եթե Թրամփը հաղթի, Մասկը նրա խորհրդականը կդառնա
Հանգուցալուծու՞մ, թե համաեվրոպական պատերա՞զմ, ռուս-ուկրաինական պատերազմի «մահացու շեմը» բարձրանում է
16:24
Հութիները հայտարարել են, որ վեց գործողություն են իրականացրել ԱՄՆ-ի նավերի դեմ, որոնցից մեկը «խիստ վնասվել է»
16:23
ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը
Այս ամբողջը միջանքի, ռուս սահմանապահի և ռուսերենի պետական կարգավիճակի մասին է. հանրաքվեն է լուծումը
Չարաշահումներ «Քանաքեռ Զեյթուն» բուժկենտրոնում. 4 անձի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Խորվաթիայի ժողովրդին Պետականության օրվա առթիվ
Ողջ ներուժը դրել՝ իշխանազավթում են ուզում անել. իրենց պայքարը չէ, ղեկավարվում են դրսից
15:59
ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբն իր զեկույցում անդրադարձել Հայաստանի ցուցանիշներին
Ուղիղ. Վազգեն Գալստանյանի կոչով անհնազանդության ակցիաներ
Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 282 հազար 879 դրամ
Ծնողները երեխաներին տանում են մանկատուն, բայց պաշտոնապես չեն հրաժարվում. որդեգրման խնդիր է առաջանում
Ոստիկանության ծառայողները թիրախավորվում են․ տելեգրամում անձնական տվյալները տարածում
Ոստիկանությունը ևս պետք է սովորի թե’ էթիկայի, թե’ վարքագծի, թե’ բանակցային կանոններ. ՄԻՊ
Շոկի մեջ էի, երբ Գալստանյանի ելույթը լսեցի. այս խոսույթով իր աջակիցները չեն ավելանա. Արսեն Թորոսյան
Կինոթատրոններում երեխաները 18 + ֆիլմեր են նայում՝ գործիքակազմ կա՞ պատգամավորը՝ ՄԻՊ-ին
15:45
Իրանը Հայաստանի և մի շարք այլ երկրների քաղաքացի հանդիսացող դատապարտյալների վերադարձրել է իրենց երկրներ
Գարո Փայլանի նկատմամբ արդեն 2-րդ անգամ մեղադրանք է ներկայացվել
15:30
Լուիզա Պետրոսյան. Բաժնետոմսերի թողարկումից մինչև ռիսկերի վրա հիմնված կառավարում
ՀՀ կառավարությունը կեղծիք է որակում Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու խոստման մասին հրապարակումները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության կնքման ներկա հնարավորությունը չպետք է բաց թողնվի». Էրդողան
15:16
Նորարարության տոն՝ Հայաստանում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Կոմիտասի շուկայի պատմամշակութային շենքն արտաքին միջամտության չի ենթարկվի. հայտարարություն
Նիկոլ Փաշինյանի հարցը. կլինե՞ն քննություն եւ պատասխանատվություն

Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է

Ռուսաստանի Դաշնային ժողովի վերին պալատի խոսնակ Մատվիենկոն, որ, ի դեպ, վերջերս է տոնել ծննդյան 75-ամյակը, պատրաստվում է գրավոր հարցում հղել Հայաստանի Ազգային ժողովին՝ բացատրություն ստանալու, թե ու՞մ անունից է Ալեն Սիմոնյանը ճանաչել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, իսկ պատերազմն անվանել «Ռուսաստանի ներխուժում»: Ինչու՞ է Ալեն Սիմոնյանը մասնակցել ԵՄ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների համաժողովին, ո՞րն է  Հայաստանի համար դրա «օգտակար գործողության գործակիցը» եւ ի՞նչ անհրաժեշտություն կար, որ նա ռուս-ուկրաինական հակամարտությանը նման գնահատական տար՝ այլ թեմայի հարցեր են:

Ինտրիգային է, երբ Ռուսաստանի ԴԺ վերին պալատի խոսնակն ակնկալում է, որ Հայաստանի Ազգային ժողովն Ալեն Սիմոնյանի «ռուսաֆոբ, հակառուսական հայտարարություններին գնահատական կտա»- քանի որ տիկին Մատվիենկոն համոզված է, որ «հայ ժողովուրդը դրանք չի կիսում»: Ենթատեքստն այն է, որ Ալեն Սիմոնյանը «հայ ժողովրդին չի ներկայացնում»: Այսինքն, նա «ապօրինի» է ճանաչում Հայաստանի իշխանությունն առհասարակ, որովհետեւ Ալեն Սիմոնյանը ներկայացնում է ՔՊ կուսակցությունը, որի առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է:

Մատվիենկոն փաստացի Հայաստանի խորհրդարանական ընդդիմությանը կոչ է անում «մրցագորգ կանչել» Ալեն Սիմոնյանին, բացատրություն պահանջել եւ նրա «ռուսաֆոբ եւ հակառուսական հայտարարություններն» քաղաքական գնահատական տալ: Սա անկախ եւ ինքնիշխան երկրի ներքին կյանքին կոպիտ միջամտության ակնհայտ իրողություն է: Բայց Մատվիենկոյի «հորդորը» նաեւ դժգոհություն է Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունից, թե ինչու՞ առայսօր Ալեն Սիմոնյանից «հաշվետվություն չի պահանջել»:

Ազգային ժողովի «Հայաստան»  եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները կանսա՞ն Մատվիենկոյի «հորդորին»: Մատվիեենկոն իրոք գրավոր հարցում կանի՞՝ պարզ կլինի, թերեւս, առաջիկա օրերին կամ շաբաթներին: Ուշագրավ է, որ Մատվիենկոն Ալեն Սիմոնյանի «ռուսաֆոբիան» հիշել է Պուտին-Ալիեւ բանակցություններից անմիջապես հետո եւ Տավուշում ծավալվող դեպքերի ու  Հայաստանում իշխանափոխության շարժման ձեւավորման մասին տեղեկատվա-քարոզչական «ներարկումների» ֆոնին:

Մատվիենկոն Ռուսաստանի քաղաքական վերնախավի «հին ոսկոր» է, պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել գործադիր իշխանությունում: Եւ նրա հայտարարությունից երկու էական հարցադրում է հետեւում. Կրեմլն այլեւս Հայաստանի գործողղ իշխանությունը հայ ժողովրդի ներկայացուցիչ չի՞ ճանաչում, թե խնդիրը բացառապես Ալեն Սիմոնյանի հետ է: Եւ եթե Կրեմլի գնահատմամբ ՔՊ-ն եւ Նիկոլ Փաշինյանը «հայ ժողովրդին չեն ներկայացնում»՝ ու՞մ է Մոսկվան «հայ ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ» տեսնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում