Thursday, 30 05 2024
Մեր առաջարկն ակտուալ է. Զախարովան՝ Լոռիի եւ Տավուշի՝ ջրհեղեղից տուժած բնակիչներին օգնելու մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Բագրատ Սրբազանի շարժման մասին
Գազայի «անվտանգության» գոտում 66 մարդ է սպանվել
17:41
Սի Ծինփինը կոչ է արել Գազային նվիրված միջազգային խորհրդաժողով անցկացնել
17:39
Հնդկաստանում ուխտավորների տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը. կա 21 զոհ
17:30
Իտալիայի արտգործնախարարը հայտնել է, որ Հռոմը ոչ մի զինվոր չի ուղարկի Ուկրաինա
Մեհրաբյան Online
17:15
Գերմանիան կարող է թույլ տալ Ուկրաինային՝ հարվածել Ռուսաստանին
Վազգեն Գալստանյանի անհնազանդության ակցիան․ կադրեր վերևից
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելը մեղադրել է ՀԱՄԱՍ-ին Գազայի բանկերից 100 մլն դոլար գողանալու մեջ
ՀՀ վարչապետն ընդունել է այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի բնագավառներում գործունեություն ծավալող «Լիբրա գրուպ» ընկերության նախագահին
16:40
Ֆրանսիան շուտով կարող է ռազմական հրահանգիչներ ուղարկել Ուկրաինա. Le Monde
Լարված իրավիճակ. Վազգեն Գալստանյանի աջակիցները չեն ենթարկվում ոստիկանների պահանջներին
«Պարոն Թորոսյա’ն, բյուջեն բաց է, թաքուն ինֆորմացիա չկա», «Սա ակնհայտորեն չպլանավորված միջոցառում է»
16:36
Եթե Թրամփը հաղթի, Մասկը նրա խորհրդականը կդառնա
Հանգուցալուծու՞մ, թե համաեվրոպական պատերա՞զմ, ռուս-ուկրաինական պատերազմի «մահացու շեմը» բարձրանում է
16:24
Հութիները հայտարարել են, որ վեց գործողություն են իրականացրել ԱՄՆ-ի նավերի դեմ, որոնցից մեկը «խիստ վնասվել է»
16:23
ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը
Այս ամբողջը միջանքի, ռուս սահմանապահի և ռուսերենի պետական կարգավիճակի մասին է. հանրաքվեն է լուծումը
Չարաշահումներ «Քանաքեռ Զեյթուն» բուժկենտրոնում. 4 անձի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Խորվաթիայի ժողովրդին Պետականության օրվա առթիվ
Ողջ ներուժը դրել՝ իշխանազավթում են ուզում անել. իրենց պայքարը չէ, ղեկավարվում են դրսից
15:59
ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբն իր զեկույցում անդրադարձել Հայաստանի ցուցանիշներին
Ուղիղ. Վազգեն Գալստանյանի կոչով անհնազանդության ակցիաներ
Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 282 հազար 879 դրամ
Ծնողները երեխաներին տանում են մանկատուն, բայց պաշտոնապես չեն հրաժարվում. որդեգրման խնդիր է առաջանում
Ոստիկանության ծառայողները թիրախավորվում են․ տելեգրամում անձնական տվյալները տարածում
Ոստիկանությունը ևս պետք է սովորի թե’ էթիկայի, թե’ վարքագծի, թե’ բանակցային կանոններ. ՄԻՊ
Շոկի մեջ էի, երբ Գալստանյանի ելույթը լսեցի. այս խոսույթով իր աջակիցները չեն ավելանա. Արսեն Թորոսյան

«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված նախապատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան․ հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Կցանկանայի Հայաստանի խորհրդարանի նախագահին հարց ուղղել. ում անունից է նա նման սյուժեներ հնչեցրել։ Հաստատ ոչ հայ ժողովրդի անունից, որի հետ Ռուսաստանին կապում է դարավոր բարեկամությունը ։ Մենք չենք կարող անուշադրության մատնել նման ռուսատյաց ելույթները։ Ես գրավոր հարցում կուղարկեի Հայաստանի խորհրդարանին, թե ում անունից է նա հանդես եկել, և արդյոք Հայաստանի խորհրդարանը կիսում է այդ հավաքի ժամանակ հնչած գնահատականները», – ասել է Դաշնության խորհրդի խոսնակը ։

Նա հույս է հայտնել, որ երկրի խորհրդարանն էլ կհարցնի խոսնակից, թե «ով է իրեն իրավունք տվել Հայաստանի անունից հանդես գալ նման արտահայտություններով, և նաև գնահատական կտա»․ «Մենք անուշադրության չենք մատնի այսպիսի ռուսատյաց, հակառուսական ելույթները։ Ուղղակի ամոթ էր մեր գործընկերոջ համար, որ նա արդեն բոլոր կարմիր գծերն անցել է», – ասել է Մատվիենկոն։

Հիշեցնենք՝ ելույթ ունենալով ԵՄ խորհրդարանների նախագահների խորհրդաժողովում՝ Սիմոնյանը հայտարարել է. «Համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հարցն է և մերձավորարևելյան հակամարտությունը` ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում