Wednesday, 22 05 2024
ԱՄՆ-Իրան լարվածությունը հաղթահարվում է. նոր իրավիճակ է
«Ես էլ արդեն ոչ մի հայտարարության չեմ հավատում». «Հրապարակ»
Հայտնի է, թե ինչու Սամվել Շահրամանյանը ներկա չի եղել Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. «Հրապարակ»
Վարչապետ՝ մեկ տարով. Բագրատ Սրբազանի ուշագրավ հայտարարությունը. «Հրապարակ»
Դավիթ Խաչատուրյանի ընտրության ոդիսականը. «Հրապարակ»
ՔՊ-ում անհանգստությունն անցել է. վտանգն անցած են համարում և «խրոխտ» ելույթներ ունենում, ծաղրում Սրբազանին. «Ժողովուրդ»
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին կանչել են քննչական կոմիտե. «Ժողովուրդ»
Հայաստանը ՆԱՏՕ վարժանքներին. ուշագրավ ցանկ
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ

Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում, Մարտունի, Սևան, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում ու գյուղական բնակավայրերում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ։

Ինչպես տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, Գավառ քաղաքում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը հավերժացնող հուշաքարի առջև հարգանքի տուրքն են մատուցել մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալներ Վահան Զարոյանը, Ջանիկ Բազեյանը, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալներ Գրիգոր Դաշտոյանը, Գրիգոր Բոշյանը, Մուրադ Մովսիսյանը, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակազմերի, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքույնաց թեմի հոգևոր դասի անդամներ։

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել խնկարկման և մոմավառության արարողություն, մատուցվել Սրբերի բարեխոսության կարգ՝ ձեռամբ Գեղարքունյաց թեմի Գավառի հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանի։ Բարեխոսության կարգից հետո հոգևոր հովիվը հնչեցրել է ոգեկոչման խոսքեր։

Սևանի, Մարտունու, ճամբարակի և Վարդենիսի համայնքապետարանների աշխատակազմերի տեղեկացմամբ՝ Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցի առթիվ հիշատակի տարբեր արարողությունների միջոցով հարգանքի տուրք է մատուցվել նաև իրենց համայնքներում և բնակավայրերում, կրթամշակութային հաստատություններում՝ քայլերթերի, ծաղկեդրման, մոմավառության, գրական-երաժշտական ցերեկույթների տեսքով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում