Հունաստանի կառավարությունը նախատեսում է կազմակերպել հանրաքվե, որտեղ որոշվելու է եվրագոտում մնալու կամ նրանից դուրս գալու հարցը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով հունական Kathimerini թերթին: Նշվում է, որ հանրաքվեի անցկացման հարցով օրինագիծն առաջիկա օրերին կներկայացվի խորհրդարան:
Ըստ թերթի` հանրաքվեն թույլ կտա վարչապետ Գեորգիոս Պապանդրեուին իրականացնել պետական բյուջեի պարտքերի կրճատման ծրագիրը: Այս հարցը, ըստ որոշ տեղեկությունների, քննարկվել է կառավարության արտահերթ նիստի ժամանակ, որը կայացել է սեպտեմբերի 18-ին: Կառավարության որոշ անդամներ դեմ են արտահայտվել հանրաքվեի անցկացմանը, քանի որ դրանից հետո անհրաժեշտ կլինի անցկացնել խորհրդարանական ընտրություններ: