Saturday, 25 05 2024
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը
Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան
Ականապատ դաշտի միջով ենք քայլում, շատ զգույշ պիտի անցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում
Հրդեհ տան տանիքում
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, սա է ճիշտ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում վարչապետը պատասխանել է լրագրողի հարցերին
«Հայրենիքս տալիս ես, գերեզմանս էլ հետը». կիրանցիները վիճում են Փաշինյանի հետ
«Զրոյից պետք է ուղեկալ սարքել». Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիս
Երդվում եմ՝ ՀՀ սահմաններից մեկ միլիմետր չի զիջվում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց, թե Ոսկեպարում որտեղ են տեղակայվել սահմանային նիշերը
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Խարդախությամբ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ
Ռոգոզինը սպառնու՞մ է, թե՞՝ «գործարք առաջարկում»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Սյուն եւ անորոշություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է, իսկ կառավարող մեծամասնությունն էլ կարգապահ տարածել է Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղակայված սահմանային առաջին սյան լուսանկարը: Մինչ Հայաստանի կառավարության ղեկավարը եւ նրա ենթակաները տեղադրում են այդ լուսանկարները, Ադրբեջանի նախագահը Բաքվում կայանալիք Կլիմայի վեհաժողովին առնչվող միջազգային համաժողովի շրջանակում ելույթում հաթաթա է տվել Հունաստանին, Ֆրանսիային ու Հնդկաստանին, ասելով, որ ձեռքները ծալած չեն նստելու եւ հետեւեն, թե ինչպես են այդ երկրները սպառազինություն տրամադրում Հայաստանին, եւ վտանգ տեսնելու դեպքում կանեն անհրաժեշտը:

Բոլորովին չեն «համադրվում» առաջին սյունն ու Ալիեւի հերթական հոխորտանքը: Այն ուղիղ իմաստով Հայաստանի հասցեին չէ, բայց վերաբերում է Հայաստանին, Հայաստանի հանդեպ Ալիեւի իրական պատկերացումներին, նկրտումներին: Նրա պատկերացրած խաղաղությունը միայն այն Հայաստանի հետ է, որը չունի Ադրբեջանին առարկելու որեւէ հնարավորություն, որեւէ ուժ, որեւէ իրավական հիմք, որը Բաքվի մրցակից չէ, այլ ավելի շուտ Բաքվի ռեգիոնալ դերակատարության «իրեղեն ապացույց»:

Դա է Ալլիեւի պատկերացրած խաղաղության ռեժիմը: Այդ պայմաններում ի՞նչ է խորհրդանշում սահմանին տնկված  առաջին սյունը՝ խաղաղությու՞ն, թե՞ խաբեություն, կամ ինքնախաբեություն: Այն, որ Հայաստանի ձգտումը պետք է լինի խաղաղությունը, անգամ քննարկման ենթակա չէ: Բայց, վտանգավորը լինելու է այն ժամանակ, երբ ձգտելով խաղաղության, Հայաստանը սկսի հավատալ այդ «խաղաղությանը»: Ժամանակակից աշխարհում իրավիճակն այնպիսին է, որ հարվածի ռիսկը առավել մեծ է խաղաղության հանդեպ «դյուրահավատության» դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում