Saturday, 25 05 2024
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը
Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան
Ականապատ դաշտի միջով ենք քայլում, շատ զգույշ պիտի անցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում
Հրդեհ տան տանիքում
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, սա է ճիշտ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում վարչապետը պատասխանել է լրագրողի հարցերին
«Հայրենիքս տալիս ես, գերեզմանս էլ հետը». կիրանցիները վիճում են Փաշինյանի հետ
«Զրոյից պետք է ուղեկալ սարքել». Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիս
Երդվում եմ՝ ՀՀ սահմաններից մեկ միլիմետր չի զիջվում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց, թե Ոսկեպարում որտեղ են տեղակայվել սահմանային նիշերը
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Խարդախությամբ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ
Ռոգոզինը սպառնու՞մ է, թե՞՝ «գործարք առաջարկում»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում

Մոլդովայի գագաուզական վարչատարածքային ինքնավարության ղեկավար Եվգենյա Գուցուլը շարունակում է մնալ Մոսվայում: «Ես չգիտեմ, թե երբ տուն կվերադառնամ, դեռ գործեր ունեմ, հանդիպումներ՝ Թուրքիայում»-նրա հակիրճ խոսքը մեջբերել է ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը: Ըստ տեղեկությունների՝ Գուցուլը Մոսկվայում հանդիպումներ է ունենում Մոլդովայի ռուսամետ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Տեղեկություններ կան, որ նրանք ծրագրում են ձեւավորել «Հաղթանակ» քաղաքական դաշինքը:

Մոլդովայում սպասվում են նախագահի ընտրություններ: Երկրի գործող առաջնորդ Սանդուն հռչակել է եվրաինտեգրացիայի եւ Ռումինիայի հետ միավորման ուղեգիծ: Փորձագետները դժվարանում են գնահատել, թե Մոլդովայի հանրային ընտրությունը որն է: Արեւմտյան աղբյուրները բաց կասկածում են, որ մինչեւ ընտրությունները Մոսկվան «Սանդուի պաշտոնանկություն կհրահրի»: Մոսկվա-Քիշնեւ քաղաքական դիմակայությունը նորություն չէ:

Արտառոցն այդ «մրցապայքարին» Գագաուզիայի ներգրավվածությունն է, որովհետեւ ինքնավարությունը ոչ միայն Ռուսաստանի հետ սահման, այլեւ ամբողջական-միասնական վարչական տարածք չունի, պատմականորեն գոյություն չի ունեցել եւ ցանկացած պահի կարող է սահմանադրական օրենքի ուժով լուծարվել: Ըստ երեւույթին, Մոսկվան մեծ ցանկություն եւ հնարավորություն չունի, որպեսզի հանդես գա իբրեւ Գագաուզիայի ինքնության երաշխավոր: Խաղի մեջ, հավանաբար՝ ոչ առանց Ռուսաստանի հորդորի, ներգրավվում է Թուրքիան:

Գագաուզներն էթնիկ թուրքախոս են: Մոլդովա պաշտոնական այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը եղել է նաեւ Գագաուզիայի վարչական կենտրոն Կամրատ քաղաքում: Ինքնավարության առաջնորդն այսօր խոսում է Թուրքիա այցի եւ հանդիպումների մասին: Ի՞նչ մակարդակի քննարկումների մասին է խոսքը՝ նա չի մանրամասնել: Մոսկվայում Գուցուլին ընդունել են Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոյի մակարդակով: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը կընդունի՞ Գուցուլին:

Չի բացառված, որ Գագաուզիայի ինքնավարության ղեկավարը պարզապես «գին է բարձրացնում»: Ոչ պաշտոնական տեղեկություն կա, որ Քիշնեւում նրա դեմ քրեական գործ է հարուցված: Հնարավոր է՝ Մոսկվայում նրա հետագա ներկայությունն անցանկալի է, նրա խորհուրդ են տվել հայրենիք վերադառնալ Թուրքիայով: Բայց դա նրա անձնական ապահովության խնդիրն է:

Գուցուլի Մոլդովա վերադարձն ապահովելու դեպքում Գագաուզիայում Թուրքիայի հեղինակությունը կբարձրանա: Էրդողանը խիստ շահագրգռված է Սեւծովյան ավազանում ազդեցության հաստատմամբ: Ռուսաստանը, երեւում է, խաղադրույք է դրել Թուրքիայի հավակնությունների վրա: Եթե Մոլդովայում «ներքին Թուրքիա ստեղծելու» հեռանկարը հավանական լինի, ապա Էրդողանը, բնականաբար, գործի կդնի իր լծակները, որպեսզի Մոլդովան ԵՄ հետ չինտեգրվի եւ չմիավորվի Ռումինիային: Իսկ դա աշխարհաքաղաքական բոնուս կլինի Ռուսաստանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում