Saturday, 25 05 2024
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը
Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան
Ականապատ դաշտի միջով ենք քայլում, շատ զգույշ պիտի անցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում
Հրդեհ տան տանիքում
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, սա է ճիշտ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում վարչապետը պատասխանել է լրագրողի հարցերին
«Հայրենիքս տալիս ես, գերեզմանս էլ հետը». կիրանցիները վիճում են Փաշինյանի հետ
«Զրոյից պետք է ուղեկալ սարքել». Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիս
Երդվում եմ՝ ՀՀ սահմաններից մեկ միլիմետր չի զիջվում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց, թե Ոսկեպարում որտեղ են տեղակայվել սահմանային նիշերը
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Խարդախությամբ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ
Ռոգոզինը սպառնու՞մ է, թե՞՝ «գործարք առաջարկում»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»

Ռուսաստանի դեպի արեւելք շրջադարձը տեղի է ունեցել Բայկալ-ամուրյան մայրուղու շնորհիվ,- ԲԱՄ-ի շինարարության վետերանների հետ հանդիպամնը, որին հրավիրվել է նաեւ Իլհամ Ալիեւը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ հատուկ ընդգծել աշխարհաքաղաքական նշանակության տրանպորտային այդ նախագծի իրականացման գործում ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Հեյդար Ալիեւի ներդրումը:

Վլադիմիր Պուտինը կարեւորել է նաեւ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը, որը, նրա ձեւակերպմամբ՝ «հյուսիսային ծովային երթուղին կկապի Պարսից ծոցին»:  Հարցին անդրադառնալով՝ Իլհամ Ալիեւն ասել է, որ Ռուսաստանից մինչեւ Իրանի սահման երկաթուղագիծն առկա է, բայց բեռնափոխադրողների պահանջները բավարարելու համար հարկ է, որ «առանձին հատվածներ վերակառուցվեն, որպեսզի կարողանանք մեծացնել ծավալները եւ այդպիսով իրականություն դարձնենք եւս մեկ գրանդիոզ ծրագիր»:

Պուտին-Ալիեւ բանակցություններում նման պայմանավորվածության նշանակությունը գնահատելիս ՌՒԱ-Նովոստին հիշեցրել է  «Նյու-Յորք թայմսի» մարտի 27- խմբագրականը, ըստ որի՝ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան երկաթուղային հաղորդակցությունն «ամերիկյան պատժամիջոցների համար անհասանելի կլինի»: Համատեքստից հետեւում է, որ Մոսկվան չափազանց բարձր  է  գնահատում Իլհամ Ալիեւի դիրքորոշումը: Ըստ էության, Ռուսաստանի պետական լրատվամիջոցը գրեթե բաց ասում է, որ Ալիեւի համար նման որոշում կայացնելը ռիսկային է եղել:

Նույն ժամերին, երբ Իլհամ Ալիեւը Մոսկվայում «աշխատանքային նախաճաշի» ձեւաչափով Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները շարունակում էր, Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները տեղեկություն տարածեցիբ, որ ԱՄՆ Կնոգրեսի Ներկայացուցիչների պալատի մի խումբ անդամներ Ադրբեջանի «քառասուն պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձեւի նախագիծ են մշակում»: Ժամեր անց «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակիցն իր թելեգրամյան ալիքում հրապարակեց այդ պաշըոմյաների ինքնությունը:

Ցանկում ներառնված են Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության տնօրեն Նաղիեւը, ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար Միրզոեւը, գլխավոր դատախազության մի խումբ բարձրաստիճան աշխատակիցներ, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավորներ, ՊՆ Ռազմական ոստիկանության պետը, Իլհամ Ալիեւի խորհրդականներից մեկը: Մուրմանկս-Մումբայ տրանսպորըային միջանցքը պատժամիջոցների հասանելիությունից դուրս է, բայց որքանո՞վ են ապահովագրված ադրբեջանցի պաշտոնյաները, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հավանականության մասին տեղեկատվական արտահոսքը, կարծես, Վաշինգտոնի «ողջույնի ուղերփն» է Իլհամ Ալիեւին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում