Tuesday, 28 05 2024
17:50
Բելգիան Ուկրաինային 30 F-16 կործանիչ կփոխանցի
17:40
Գերմանիան և Իտալիան դեմ են արևմտյան զենքով ՌԴ պահեստներն հարվածներին
17:30
Եվրախորհուրդը երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները
17:20
Նորվեգիան, Իսպանիան և Իռլանդիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստին պետությունը
Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի, ոչ թե իրեն վերնախավ համարող խմբերի պատկերացումներին համահունչ
Վաղը հավաքվում ենք Սուրբ Աննայի բակում, անելիքներ կան՝ չենք ասի, որ չգիտես՝ չես վախենում. Գալստանյան
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Կիևին հակաօդային պաշտպանության ավելի շատ համակարգեր են անհրաժեշտ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա. Ժաննա Անդրեասյան
16:40
Չեխիան կոչ է արել թույլատրել Կիևին զենք օգտագործել նաև իր տարածքից դուրս
Ռուսաստանը Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն է բացու՞մ
Առաջին հանրապետության հաստատումն առանցքային նշանակություն է ունեցել պետականության ստեղծման մեր ճանապարհին․ ՄԻՊ-ի ուղերձը
Ավերածությունները բազմաթիվ են. վստահ եմ՝ ամբողջը կվերականգնենք, ավելի գեղեցիկ Ալավերդի կունենանք
3 կին սարում կայծակնահարվել է. մեկը տեղում մահացել է
Առաջին Հանրապետության անկման առաջին պատճառը մեր ներսի դավաճաններն էին
Պուտինը պատրաստվում է մեկնել Հյուսիսային Կորեա
15:40
Հայտնի է՝ ինչ զենքով կօգնի Գերմանիան Ուկրաինային
Ալավերդու Դեբեդ թաղամասում վերականգնվել է էլեկտրամատակարարումը. պատգամավոր
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիքի մարզ
Սերգեյ Պետրոսյանը նշանակվել է ԶՈՒ ռազմատեղագրական ծառայության պետ․ նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում
15:20
ԵՄ-ն կքննարկի Ուկրաինային ռազմական մատակարարումները ֆինանսավորելու դժվարությունները հաղթահարելու ուղիները
15:10
Բոլիվիայի նախագահը BRICS-ն անվանել է հնարավորությունների ընդլայնման տարածք
Էրդողանը չի նահանջում
Օսմանցիների դեմ հաղթանակի շնորհիվ փրկվեց Հայաստանի լինելիությունն ու քաղաքական անկախությունը․ Դըկոտինյին շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Անկախ ու ինքնիշխան երկիր կառուցելու հավաքական կամքը պետք է առաջնորդի մեզ ժողովրդավարական Հայաստան ունենալու ճանապարհին․ Արարատ Միրզոյան
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:45
Պեկինը Վաշինգտոնին կոչ է արել չմիջամտել Չինաստանի և հարևանների միջև գոյություն ունեցող սահմանային վեճերին
14:30
Արգենտինայի նախագահը փոխել է վարչապետին
14:15
ՄԱԿ-ը գնահատել է իրավիճակը Պապուա-Նոր Գվինեայում տեղի ունեցած սողանքից հետո
Նախագահը Զինված ուժերում կոչումներ շնորհեց

Հեյդար Ալիեւի «ուրվականը»՝ ռուս-ադրբեջանական բանակցություններում

Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունները կավարտվեն ԲԱՄ-ի կառուցման վետերանների հետ հանդիպմամբ: Դա տուրք է Հեյդար Ալիեւի հիշատակին, որ զբաղեցնելով ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը, վերահսկել է Բայկալ-ամուրյան երկաթուղու կառուցումը, որի մեկնարկի հիսունամյակը լրանում է այս տարի: Սա ՌԻԱ-Նովոստիի հաղորդագրությունից է, եւ կեղծիքն իսկույն աչքի է զարնում. Երբ սկսվել է ԲԱՄ-ի կառուցումը, Հեյդար Ալիեւը խորհրդային Ադրբեջանի կոմկուսակցության Կենտկոմի առաջին քարտուղարն էր:

Նա Մոսկվա է տեղափոխվել ԲԱՄ-ի շինարարության իններորդ տարում՝ 1982-ի տարեվերջին, հինգ տարի անց պաշտոնազրկվել: ԲԱՄ-ը վերջնական շահագործման է հանձնվել 2003թ.-ին, երբ Հեյդար Ալիեւն արդեն մեկ տասնամյակ անկախ Ադրբեջանի նախագահն էր, ուստի նրա հիշտակը հատուկ հարգելու փաստական հիմք չկա կամ չափազանց նվազ է: Այդուհանդերձ, արարողակարգով նախատեսված է, որ Հեյդար Ալիեւի որդի Իլհամ Ալիեւը հանդիպի ԲԱՄ-ի վետերաններին: Միջոցառմանը, կարելի է վստահաբար ասել, Հեյդար Ալիեւի հասցեին քաղցրախոսության եւ մեծարանքի պակաս չի զգացվելու:

Ոչ մի գաղտնիք չկա, առկա են բազմաթիվ փաստական վկայություններ, որ ԽՍՀՄ առաջին փոխվարչապետի պաշտոնում Հեյդար Ալիեւի գերնպատակը՝ Հայաստանի հարավում կառուցել Ադրբեջանը Նախիջեւանին կապող ավտոմայրուղի, իրականություն չի դարձել շնորհիվ Կարեն Դեմիրճյանի վճռական «ոչի»: Ըստ էության, այսօր հայ-ադրբեջանական կարգավորման փորձաքար հանդիսացող՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը հեյդարալիեւյան է: Իսկ «համազգային առաջնորդի իղձերի մարմնացումն» Իլհամ Ալիեւի համար սակրալ նշանակություն ունի:

Ի՞նչ է խորհրդանշում «ԲԱՄ-ի կառուցմանը Հեյդար Ալիեւի ներդրումը մեծ է»՝ Վլադիմիր Պուտինի հնչեցրած միտքը: Բանակցությունների մեկնարկին Իլհամ Ալիեւը կարեւորել է «կոմունիկացիոն հարցերը»: Բայց նա հրապարակային խոսքում դիվանագիտորեն կենտրոնացել է Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի վրա: Տպավորություն կար, որ այդ խնդիրը կարգավորվել է ՌԴ վարչապետ Միշուստինի Բաքու այցի արդյունքում:

Պարզվում է՝ Ալիեւը Մոսկվայից դեռեւս ակնկալիք ունի: Հեյդար Ալիեւի ,,ուրվականը» դեռեւս Կրեմլում է, ռուս-ադրբեջանական բանակցությունների «մասնակից» եւ ինչ-որ տեղ «ուղղորդող է»: Պետք է նկատի ունենալ, որ ռուս-ադրբեջանական գործընկերային հարաբերությունների մեկնարկը տրվել է 2001թ. հունվարի 6-ին, երբ Վլադիմիր Պուտինը եւ Հեյդար Ալիեւը ստորագրել են «Բաքվի հռչակագիրը»: Դա մի շրջան էր, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը քննարկում էին «սուվերեն միջանցքների փոխանակման» տարբերակը, բայց Հեյդար Ալիեւը վերջին պահին հրաժարվեց ստորագրել «քիուեսթյան փաստաթուղթը»: Մի՞թե՝ այսօրվա իրողությունների ակնկալիքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում