Thursday, 30 05 2024
Էրդողանի քողարկված սպառնալիքն ու պայմանը Հայաստանին
Վրաստանի վարչապետը խոստացել է, որ երկրում «մայդան» չի լինի
Կարծում եմ՝ պետության ու եկեղեցու հարաբերությունների ներդաշնակությունը խաթարված է
Արտերկրում դատապարտված ՀՀ քաղաքացիներին պետությունը չի շտապում, որ բերի այստեղ. ՔՊ-ականը՝ ՄԻՊ-ին
Պետական մարմիններից պարզաբանում եմ պահանջել Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ փակելու հարցով
Մեր առաջարկն ակտուալ է. Զախարովան՝ Լոռիի եւ Տավուշի՝ ջրհեղեղից տուժած բնակիչներին օգնելու մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Բագրատ Սրբազանի շարժման մասին
Գազայի «անվտանգության» գոտում 66 մարդ է սպանվել
17:41
Սի Ծինփինը կոչ է արել Գազային նվիրված միջազգային խորհրդաժողով անցկացնել
17:39
Հնդկաստանում ուխտավորների տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը. կա 21 զոհ
17:30
Իտալիայի արտգործնախարարը հայտնել է, որ Հռոմը ոչ մի զինվոր չի ուղարկի Ուկրաինա
Մեհրաբյան Online
17:15
Գերմանիան կարող է թույլ տալ Ուկրաինային՝ հարվածել Ռուսաստանին
Վազգեն Գալստանյանի անհնազանդության ակցիան․ կադրեր վերևից
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելը մեղադրել է ՀԱՄԱՍ-ին Գազայի բանկերից 100 մլն դոլար գողանալու մեջ
ՀՀ վարչապետն ընդունել է այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի բնագավառներում գործունեություն ծավալող «Լիբրա գրուպ» ընկերության նախագահին
16:40
Ֆրանսիան շուտով կարող է ռազմական հրահանգիչներ ուղարկել Ուկրաինա. Le Monde
Լարված իրավիճակ. Վազգեն Գալստանյանի աջակիցները չեն ենթարկվում ոստիկանների պահանջներին
«Պարոն Թորոսյա’ն, բյուջեն բաց է, թաքուն ինֆորմացիա չկա», «Սա ակնհայտորեն չպլանավորված միջոցառում է»
16:36
Եթե Թրամփը հաղթի, Մասկը նրա խորհրդականը կդառնա
Հանգուցալուծու՞մ, թե համաեվրոպական պատերա՞զմ, ռուս-ուկրաինական պատերազմի «մահացու շեմը» բարձրանում է
16:24
Հութիները հայտարարել են, որ վեց գործողություն են իրականացրել ԱՄՆ-ի նավերի դեմ, որոնցից մեկը «խիստ վնասվել է»
16:23
ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը
Այս ամբողջը միջանքի, ռուս սահմանապահի և ռուսերենի պետական կարգավիճակի մասին է. հանրաքվեն է լուծումը
Չարաշահումներ «Քանաքեռ Զեյթուն» բուժկենտրոնում. 4 անձի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Խորվաթիայի ժողովրդին Պետականության օրվա առթիվ
Ողջ ներուժը դրել՝ իշխանազավթում են ուզում անել. իրենց պայքարը չէ, ղեկավարվում են դրսից
15:59
ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբն իր զեկույցում անդրադարձել Հայաստանի ցուցանիշներին
Ուղիղ. Վազգեն Գալստանյանի կոչով անհնազանդության ակցիաներ

Զգայուն Պուտինն ու գոհ Ալիեւը. մոսկովյան հանդիպման ձայնը

Մոսկվայում հանդիպել են ՌԴ նախագահ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Ալիեւը: Հանդիպման մեկնարկի ողջույնի խոսքում, երկկողմ տնտեսական հարաբերության խորացման մասին խոսքերից հետո, նրանք անդրադարձել են անվտանգության հարցերին: Այստեղ դրսեւորվել է բավականին նուրբ «կոնտրաստ»: Պուտինը նշել է ռեգիոնում անվտանգության՝ մեծ թվով «զգայուն» հարցերի մասին: Ալիեւը իր հերթին արձանագրել է, որ, «ինչ վերաբերում է անվտանգության հարցերին, ապա ուրախ են՝ ինչպես են դրանք լուծվում»: Այդպիսով, Ալիեւը հայտնել է իր գոհունակությունը ընթացքից, ինչը ամենեւին զարմանալի էլ չէ:

Նա բարձր է գնահատել Ռուսաստանի դերը անվտանգության հարցերում եւ նշել, որ իրենց փոխգործակցությունից կախված է շատ բան: Այս «համառոտ» դրվագը կարծես թե խոսում է բավականին նուրբ իրավիճակի մասին: Ալիեւը մի կողմից բարձր է գնահատում Ռուսաստանի դերը, մյուս կողմից սակայն «ուրախ է ներկայիս լուծումներից»: Իսկ բանն այն է, որ ներկայիս լուծումները զգալիորեն նվազեցրել են Ռուսաստանի դերը, ինչի «ամենաթարմ» ակտը ռուս խաղաղապահների դուրսբերման մասին որոշումն էր: Ավելին, դրանից երկու օր անց հայտարարվեց Տավուշում հայ-ադրբեջանական համաձայնության մասին, որի ծավալման եւ իրագործման պարագայում ռուս խաղաղապահները դուրս կգան նաեւ Տավուշի երկու հենակետից, ուր տեղակայվել էին 2020 թվականի պատերազմից հետո: Ստացվում է, որ Ալիեւն «ուրախ» է այդ ամենի համար:

Իսկ Պուտինի համար այդ ամենը «զգայուն» հարցեր են: Ալիեւն «անզգա՞մ» է Պուտիննի հանդեպ, թե՞ գիտե, թե ինչ գնով կարող է հանգստացնել Պուտինի զգայարանները: Նա հայտարարում է, որ շատ բան կախված է իրենց գործակցությունից: Ակնա՞րկ է, որ Ադրբեջանի հետ չգործակցելու դեպքում Ռուսաստանը կարող է կորցնել ավելի շատ, թե՞ առեւտրի առաջարկ: Ալիեւն ի դեպ հիշեցրել է Հյուսիս-հարավ տրանսպորտային ծրագիրը, ասելով, թե ինչ լայն նշանակություն ունի այն, եւ թերեւս ակնարկելով Պուտինին, թե ինչ կարեւոր բան է կախված իրենից:

Մյուս կողմից, Պուտինը հազիվ թե Ալիեւին կանչեր Մոսկվա բանակցության, եթե չունենար նրա դիմաց հարցադրումներ անելու կարողության որոշակի վստահություն: Չի բացառվում, որ Ալիեւի ողջույնի խոսքը արտահայտելով նրա ինքնավստահությունը, մյուս կողմից նաեւ դրսեւորել է այն, որ նա պատրաստվում է դիմադրության: Ողջույնի խոսքերից հետո սկսել է նրանց դեմ առ դեմ առանձնազրույցը: Ձայնը թերեւս կլսվի ավելի ուշ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում