Thursday, 30 05 2024
Իսրայելը մեղադրել է ՀԱՄԱՍ-ին Գազայի բանկերից 100 մլն դոլար գողանալու մեջ
ՀՀ վարչապետն ընդունել է այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի բնագավառներում գործունեություն ծավալող «Լիբրա գրուպ» ընկերության նախագահին
16:40
Ֆրանսիան շուտով կարող է ռազմական հրահանգիչներ ուղարկել Ուկրաինա. Le Monde
Լարված իրավիճակ. Վազգեն Գալստանյանի աջակիցները չեն ենթարկվում ոստիկանների պահանջներին
«Պարոն Թորոսյա’ն, բյուջեն բաց է, թաքուն ինֆորմացիա չկա», «Սա ակնհայտորեն չպլանավորված միջոցառում է»
16:36
Եթե Թրամփը հաղթի, Մասկը նրա խորհրդականը կդառնա
Հանգուցալուծու՞մ, թե համաեվրոպական պատերա՞զմ, ռուս-ուկրաինական պատերազմի «մահացու շեմը» բարձրանում է
16:24
Հութիները հայտարարել են, որ վեց գործողություն են իրականացրել ԱՄՆ-ի նավերի դեմ, որոնցից մեկը «խիստ վնասվել է»
16:23
ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը
Այս ամբողջը միջանքի, ռուս սահմանապահի և ռուսերենի պետական կարգավիճակի մասին է. հանրաքվեն է լուծումը
Չարաշահումներ «Քանաքեռ Զեյթուն» բուժկենտրոնում. 4 անձի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Խորվաթիայի ժողովրդին Պետականության օրվա առթիվ
Ողջ ներուժը դրել՝ իշխանազավթում են ուզում անել. իրենց պայքարը չէ, ղեկավարվում են դրսից
15:59
ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբն իր զեկույցում անդրադարձել Հայաստանի ցուցանիշներին
Ուղիղ. Վազգեն Գալստանյանի կոչով անհնազանդության ակցիաներ
Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 282 հազար 879 դրամ
Ծնողները երեխաներին տանում են մանկատուն, բայց պաշտոնապես չեն հրաժարվում. որդեգրման խնդիր է առաջանում
Ոստիկանության ծառայողները թիրախավորվում են․ տելեգրամում անձնական տվյալները տարածում
Ոստիկանությունը ևս պետք է սովորի թե’ էթիկայի, թե’ վարքագծի, թե’ բանակցային կանոններ. ՄԻՊ
Շոկի մեջ էի, երբ Գալստանյանի ելույթը լսեցի. այս խոսույթով իր աջակիցները չեն ավելանա. Արսեն Թորոսյան
Կինոթատրոններում երեխաները 18 + ֆիլմեր են նայում՝ գործիքակազմ կա՞ պատգամավորը՝ ՄԻՊ-ին
15:45
Իրանը Հայաստանի և մի շարք այլ երկրների քաղաքացի հանդիսացող դատապարտյալների վերադարձրել է իրենց երկրներ
Գարո Փայլանի նկատմամբ արդեն 2-րդ անգամ մեղադրանք է ներկայացվել
15:30
Լուիզա Պետրոսյան. Բաժնետոմսերի թողարկումից մինչև ռիսկերի վրա հիմնված կառավարում
ՀՀ կառավարությունը կեղծիք է որակում Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու խոստման մասին հրապարակումները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության կնքման ներկա հնարավորությունը չպետք է բաց թողնվի». Էրդողան
15:16
Նորարարության տոն՝ Հայաստանում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Կոմիտասի շուկայի պատմամշակութային շենքն արտաքին միջամտության չի ենթարկվի. հայտարարություն
Նիկոլ Փաշինյանի հարցը. կլինե՞ն քննություն եւ պատասխանատվություն

Ալիեւին դիմավորել է Գալուզինը. ոսկեպարյան սրացու՞մ

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը հաղորդում է, որ ապրիլի 22-ին Իլհամ Ալիեւը Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Օդանավակայանում նրան դիմավորել են ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, պաշտոնատար այլ անձինք: Արտառոց է, որ Ադրբեջանի նախագահին Մոսկվան ընդունել է ոչ թե գոնե փոխվարչապետի, այլ՝ արտաքին գործերի նախարարի տեղակալի մակարդակով:

Արարողակա՞րգն է այդպես պահանջում, թե Կրեմլը Գալուզինին ,,կցել է,, Ալիեւին, որպեսզի վերջինս Պուտինի հետ հանդիպումից առաջ «կուրսի մեջ մտնի»: Ըստ երեւույթին, Մոսկվան, մեղմ ասած, հիացած չէ, որ հայ-ադրբեջանական սահմանազատման իրավական հիմք է դիտարկվում Ալմաթիի Հռչակագիրը: Ալիեւի մոսկովյան ուղեւորության հաստատումից ժամեր առաջ Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցը հրապարակել է սոցիալական X (նախկին Թվիթեր) ցանցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ներկայացուցչի գրառումը, որտեղ ասված է. «Մենք ողջունում ենք 1991թ. Ալմաթիի Հռչակագիրը որպես սահմանազատման բազային փաստաթղթի շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պայմանավորվածությունը»:

ՆԱՏՕ-ի, առհասարակ Արեւմուտքի համար ինչ կարեւորություն ունի Ալմաթիի Հռչակագիրը՝ մեկնաբանության կարիք չկա: Ի՞նչ խնդիրներ է այն հարուցում Ադրբեջանի համար՝ նույնպես: Բավական է ասել, որ եթե այդ իրավական հիմքը վերջնականապես ամրագրվի, ապա Բաքուն բախվում է պետական ինքնության վերանայման մարտահրավերի: Ալմաթիի վերաֆորմալացումը լիովին հակասում է Ռուսաստանի շահերին. Մոսկվան Ուկրաինայի մասնատման ռազմավարական խնդիր է փորձում լուծել:

Լեռնային Ղարաբաղից զորախմբի հեռացման դիմաց Պուտինն Ալիեւից ի՞նչ է ակնկալել: Հայաստանի հետ սահմանազատումը թողնել Մոսկվայի միջնորդությա՞նը: Պուտինը մտավախություն ունի, որ Ռուսաստանը հայ-ադրբեջանական կարգավորումից դու՞րս է մնում: Եթե Ադրբեջանը 1991թ. խորհրդային բաժանարարը ճանաչում է սահման, ապա մյուս հարցերը վերածվում են «տեխնիկականի»: Մանավանդ Երեւանն էլ ասում է, որ Տավուշում սահմանազատումից հետո ռուսական հենակայանը պետք է հեռանա:

Ալմաթիի Հռչակագրին «հավատարմություն հայտնելով»՝ Իլհամ Ալիեւը«,դրժե՞լ է Պուտինին տված խոստումը»: Ապրիլի 18-ի հայ-ադրբեջանական «պայմանավորվածությունը» Մոսկվան չի՞ ողջունում: Դատելով ՌԴ արտգործնախարար Լավրովի արձագանքից՝ ոչ, Ռուսաստանն այն գնահատում է «լոկալ» եւ առաջարկում, որ նախ այդ հատվածում «կայունությունը երաշխավորի» ՀԱՊԿ-ը, իսկ հետագա գործընթացն իրականացվի իր միջնորդությամբ:

Պուտին-Ալիեւ բանակցությունների գերթեման, հավանաբար, դա է լինելու: Հայ-ադրբեջանական «պայմանավորվածությունը» կդիմանա՞ մոկովյան փորձությանը: Ալմաթիի Հռչակագրին «հավատարմության խոստում» ապրիլի 4-ին Ալիեւը «տվել է» ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին: Եւ եթե նա Մոսկվայում «դրժի» այն, ի՞նչ է հետեւելու: Ոսկեպարյան սրացու՞մ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում