Monday, 20 05 2024
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ

Տավուշի իրավիճակի զարգացման սցենարները

Նիկոլ Փաշինյանը կայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հայաստանյան հանձնաժողովին կից աշխատանքային խումբ ստեղծելու որոշում, որի կազմում են Տավուշի մարզի այն սահմանակից գյուղերի համայնքապետերը, որոնց վերաբերում է ապրիլի 19-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայացած համաձայնությունը: Այդ ընթացքում սակայն, Տավուշի գյուղերի բնակիչները շարունակում են պայքարել այդ համաձայնությունն իրականացնելու քայլերի դեմ, փակ պահել Հայաստան-Վրաստան միջպպետական ճանապարհի՝ Տավուշով անցնող այդ հատվածը, նաեւ թույլ չտալ սահմանային հատվածների ականազերծում: Ինչպե՞ս կզարգանա իրավիճակը Տավուշում, որ շարունակվում է արդեն երրորդ օրը:

Եթե բնակիչները հասնեն իրենց նպատակին եւ թույլ չտան պայմանավորվածության իրացում, ապա դա կնշանակի, որ Ադրբեջանը կստանա ագրեսիայի «լեգիտիմ» իրավու՞նք:  Ըստ այդմ, իրադարձությունը կզարգանա ա՞յդ սցենարով: Թե՞ այդուհանդերձ դիտարկվել է հանրային դժգոհության տարբերակն ու նաեւ այդ դեպքում կան քննարկված մեխանիզմներ, սցենարներ, որոնք բացառում են ուժի կիրառումը: Իսկ արդյո՞ք ուժ կկիրառի Նիկոլ Փաշինյանը, հանրային այդ բողոքը ճնշելու եւ պայմանավորվածությունը իրականացնելու համար: Դա կստեղծի ոչ միայն ներքին հարաբերությունների լարվածություն, այլ նաեւ արտաքին հարաբերություններում նախադեպ, երբ Հայաստանի իշխանությունը արտաքին որեւէ հանձնառություն իրականացնում է ներքին ուժի կիրառումով:

Բարդ է ասել, թե այդ նախադեպը հետո ինչպես կաշխատի Հայաստանի հանրապետության արտաքին դիվանագիտական կարողունակության դեմ: Իսկ դիտարկվու՞մ է արդյոք արտահերթ ընտրության տարբերակը՝ խորհրդարանի արտահերթ ընտրությանը, որը թերեւս կարող է լինել նվազագույն ողջախոհ տարբերակը, հաշվի առնելով նաեւ այն, որ նախորդ արտահերթ ընտրությանը ներկայացված ծրագիրը կառավարող մեծամասնությունը ոչ միայն տապալել է դրանում սահմանված առանցքային ռազմա-քաղաքական հարցերի մասով, այլ ըստ էության որեւէ կերպ չի շոշափել Տավուշի առնչությամբ Ադրրբեջանի «լեգիտիմ» պահանջների հարցը: Հետեւաբար, ողջախոհությունը պահանջում է առնվազն գնալ խորհրդարանի արտահերթ ընտրության, որը մի կողմից կլինի արդարացի եւ պատասխանատու հարաբերություն հանրության հետ, մյուս կողմից նաեւ քաղաքական դաշտի առերեսում, այն իմաստով, թե ի՞նչ քաղաքական ուժեր հանրությանը կոնկրետ ինչպիսի այլընտրանքային լուծումներ կառաջարկեն, ինչպիսի համոզչականությամբ եւ ձեւաափով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում