Monday, 20 05 2024
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ

Ռուսաստանին պետք է միայն հավատա՞լ

Ռուսաստանի մասին խոսելիս տարածված է հղել բանաստեղծի բնութագրին, որ նրան «մտքով չես հասկանա»: Բայց չէ՞ որ նա ընդհանրացրել է, որ Ռուսաստանին «պետք է միայն հավատալ» – որ, երեւի, նշանակում է՝ «ընդունել այնպես՝ ինչպիսին կա»:  Ամերիկացի ուսումնասիրող Սթիվեն Կոտկինը վերլուծական է հեղինակել, որ Ռուսաստանի ապագայի հինգ հնարավոր «մոդել է ներկայացնում» – գրում է «Նեզվիսիմայի գազետան»:

Ըստ Կոտկինի, Ռուսաստանը կարող է վերափոխվել Ֆրանսիայի օրինակով. պահպանվում է իմպերիական անցյալի հանդեպ խոր հարգանքը, բայց պետական կյանքը կառուցվում ժողովրդավարական հիմունքներով: Երկրորդ «սցենարով» Ռուսաստանը «վասալանում է» Չինաստանին, վերածվում հումքային կցորդի, երրորդով՝ «վերածվում Հյուսիսային Կորեային»: Չորորդ տարբերակով Ռուսաստանը «փոխում է Ուկրաինայի հանդեպ մոտեցումը»: Հինգերորդ «սցենար» Կոտկինը տեսնում է Ռուսաստանի «մասնատումը, երբ նրա դեմ միաժամանակ տարածքային պահանջներ կներկակայացնեն Չինաստանը, Ճապոնիան եւ Ֆինլանդիան»:

Ինչու՞ է «Նեզավիսիմայա գազատան» անդրադարձել ամերիկացի քաղաքագետի «պայծառատեսությանը»: Ըստ երեւույթին, նրա համար, որպեսզի հակադարձի, որ Պուտինի ավտորիտարիզմն ունի օբյեկտիվ հիմնավորում: Եւ Ռուսաստանում ոչինչ չի փոխվելու, քանի դեռ Վաշինգտոնը չի հարգում նրա անվտանգության եւ ազգային ինքնության բացառիկությունը: Այսինքն, Արեւմուտքը չպետք է փորձի Ռուսաստանին մտքով հասկանալ կամ արշինով չափել, Ռուսաստանին պետք է միայն հավատալ, ընդունել այնպես՝ ինչպիսին կա:

Այսօր Ադրբեջանի նախագահը «հրավիրված է» Մոսկվա՝ ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման: «Թուրան» գործակալության խմբագրականը հարցադրում է արել. «Ռուսաստանը Հարավային Կովկասից հեռանու՞մ է, թե՞՝ անցնում «փափուկ ուժի կիրառման» քաղաքականության»: Հրապարակումը, գուցե, ուշադրության չարժանանար, եթե հեղինակը չկանխատեսեր, որ «ռուս-վրացական նոր հարաբերություններ կարող են ձեւավորվել»:

Վրաց-ադրբեջանական հարաբերությունները  ինստիտուցիոնալ են, միջնորդավորված Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական դաշնակցությամբ: Իսկ «Թուրանը» բավական լուրջ լրատվամիջոց է, որպեսզի իրեն թույլ չտա «ազատ ստեղծագործողի երեւակայության» տրվել: Մանավանդ թե ինչ է կատարվում Վրաստանում՝ գրեթե աչքի առաջ է: «Եթե Վրաստանն անդամակցի Եվրամիությանը, ապա ինոագետների մասին օրենքը կվերանայվի» – Վրաստանի արտաքին քաղաքական ընտրության հանդեպ Արեւմուտքի «անհանգստությանն» այսպես է արձագանքել «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը:

Եթե Ռուսաստանի ապագայի մասին ամերիկյան կանխատեսումները Սթիվեն Կոտկինի վերլուծության մակարդակի են կամ, ավելի ճիշտ, նա հրապարակայնացրել է այն, ինչ Վաշինգտնի «ուղեղային կենտրոնների» պրոդուկտն է, ապա հինգ տարբերակներից ոչ մեկը գործնականում իրացնելի չէ: Եւ շատ հավանական է, որ ԱՄՆ-ը հարկադրված լինի Ռուսաստանին «հասկանալ» եւ ընդունել այնպես՝ ինչիպիսին կա: Ադրբեջանը դա հասկացե՞լ է, Վրաստանը գնում է Մոսկվայի հետ «նոր հարաբերությունների՞»:(Սա, երեւի, պետք է հասկանալ այն իմաստով, որ եթե Ռուսաստանը «հեռանա» Աբխազիայից եւ Հարավային Օսիայից, ապա «կստանա ամբողջական» Վրաստան իմաստով): Իսկ Հայաստա՞նը: Իսկ եթե Ադրբեջանին եւ Վրաստանին նման հուշում  Արեւմու՞տքն է անում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում