Thursday, 30 05 2024
17:15
Գերմանիան կարող է թույլ տալ Ուկրաինային՝ հարվածել Ռուսաստանին
Վազգեն Գալստանյանի անհնազանդության ակցիան․ կադրեր վերևից
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելը մեղադրել է ՀԱՄԱՍ-ին Գազայի բանկերից 100 մլն դոլար գողանալու մեջ
ՀՀ վարչապետն ընդունել է այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի բնագավառներում գործունեություն ծավալող «Լիբրա գրուպ» ընկերության նախագահին
16:40
Ֆրանսիան շուտով կարող է ռազմական հրահանգիչներ ուղարկել Ուկրաինա. Le Monde
Լարված իրավիճակ. Վազգեն Գալստանյանի աջակիցները չեն ենթարկվում ոստիկանների պահանջներին
«Պարոն Թորոսյա’ն, բյուջեն բաց է, թաքուն ինֆորմացիա չկա», «Սա ակնհայտորեն չպլանավորված միջոցառում է»
16:36
Եթե Թրամփը հաղթի, Մասկը նրա խորհրդականը կդառնա
Հանգուցալուծու՞մ, թե համաեվրոպական պատերա՞զմ, ռուս-ուկրաինական պատերազմի «մահացու շեմը» բարձրանում է
16:24
Հութիները հայտարարել են, որ վեց գործողություն են իրականացրել ԱՄՆ-ի նավերի դեմ, որոնցից մեկը «խիստ վնասվել է»
16:23
ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը
Այս ամբողջը միջանքի, ռուս սահմանապահի և ռուսերենի պետական կարգավիճակի մասին է. հանրաքվեն է լուծումը
Չարաշահումներ «Քանաքեռ Զեյթուն» բուժկենտրոնում. 4 անձի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Խորվաթիայի ժողովրդին Պետականության օրվա առթիվ
Ողջ ներուժը դրել՝ իշխանազավթում են ուզում անել. իրենց պայքարը չէ, ղեկավարվում են դրսից
15:59
ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբն իր զեկույցում անդրադարձել Հայաստանի ցուցանիշներին
Ուղիղ. Վազգեն Գալստանյանի կոչով անհնազանդության ակցիաներ
Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 282 հազար 879 դրամ
Ծնողները երեխաներին տանում են մանկատուն, բայց պաշտոնապես չեն հրաժարվում. որդեգրման խնդիր է առաջանում
Ոստիկանության ծառայողները թիրախավորվում են․ տելեգրամում անձնական տվյալները տարածում
Ոստիկանությունը ևս պետք է սովորի թե’ էթիկայի, թե’ վարքագծի, թե’ բանակցային կանոններ. ՄԻՊ
Շոկի մեջ էի, երբ Գալստանյանի ելույթը լսեցի. այս խոսույթով իր աջակիցները չեն ավելանա. Արսեն Թորոսյան
Կինոթատրոններում երեխաները 18 + ֆիլմեր են նայում՝ գործիքակազմ կա՞ պատգամավորը՝ ՄԻՊ-ին
15:45
Իրանը Հայաստանի և մի շարք այլ երկրների քաղաքացի հանդիսացող դատապարտյալների վերադարձրել է իրենց երկրներ
Գարո Փայլանի նկատմամբ արդեն 2-րդ անգամ մեղադրանք է ներկայացվել
15:30
Լուիզա Պետրոսյան. Բաժնետոմսերի թողարկումից մինչև ռիսկերի վրա հիմնված կառավարում
ՀՀ կառավարությունը կեղծիք է որակում Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու խոստման մասին հրապարակումները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության կնքման ներկա հնարավորությունը չպետք է բաց թողնվի». Էրդողան
15:16
Նորարարության տոն՝ Հայաստանում

Փոքր պայմանավորվածություն մեծ քաղաքականության բովում

ԱՄՆ, Եվրամիությունը, անգամ Թուրքիան ողջունել են Հայաստանի եւ Ադրբբեջանի «սահմանային համաձայնությունը»: Առայժմ լտում են երկու էական երկիր՝ Ռուսաստանն ու Ֆրանսիան: Իրանի դեսպանը Երեւանում պատասխանելով լրագրողների հարցերին ասել է, որ ՀՀ պաշտոնյաները տեղյակ են պահել հանդիպման և արձանագրության բովանդակության վերաբերյալ: Նա արձանագրել է Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա կատարված լինելու հանգամանքը, ինչը թերեւս բավարարում է Իրանին, հաշվի առնելով սահմանների անփոփոխելիության մասին Թեհրանի պարբերական հայտարարությունները:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Տավուշում սահմանագծումից հետո ռուս խաղաղապահների հենակետը դուրս կգա, քանի որ պետական սահմանը կպահեն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահները: Այդ հենակետերը Տավուշում հայտնվել են հենց Նիկոլ Փաշինյանի խնդրանքով, ինչպես խոստովանել է ինքը Փաշինյանը: Նա այժմ նշում է, որ դա այլ իրավիճակ էր, այսօր իրավիճակը եւ իրողությունները այլն են: Կասկածից վեր է, որ Տավուշի սահմանի փոքր հատվածների առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը այդուհանդերձ ենթակա է այն մեծ քաղաքականության գործընթացներին, որ ծավալվում են Կովկասի շուրջ:

Սահմանային համաձայնության Երեւանին հաջողվել է այդ գործընթացնների նկատելի խտացման պայմաններում հասնել մի համաձայնության, որը առնվազն իր իմպլեմենտացիայի ժամանակահատվածի առումով կարող է տալ իրավիճակը կառավարելու հնարավորություն: Որքան է այդ ժամանակահատվածը, ստույգ չէ, գոնե առայժմ: Հայաստանի վարչապետի աշխատակազմը հայտարարել է, թե խոսքը «ողջամիտ ժամկետի» մասին է, սակայն չպետք է լինի արհեստական ձգձգում: Ո՞րն է ողջամիտ ժամկետը, ասելը բավականին բարդ է:

Հարց է առաջանում, եթե բարդություններ են առաջանում իմպլեմենտացիայի գործընթացում՝ հատկապես նկատի ունենալով, որ Հայաստանում կա դժգոհություն, այդ թվում հենց վերոհիշյալ համաձայնության սահմանային գոտում գտնվող գյուղերում, ի՞նչ է տեղի ունենում: Երեւանն ու Բաքուն քննարկե՞լ են այդպիսի զարգացում, այդպիսի սցենարի հնարավորություն, եւ ի՞նչ են խոսել այդ առնչությամբ՝ իմպլեմենտացիա ամեն գնո՞վ, այլապես՝ ռազմական էսկալացիա, թե՞ դիտարկվել են այլ մոտեցումներ:

Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել էր Տավուշում, երբ երկրորդ անգամ էր այցելել այնտեղ, որ չի լինելու խորհրդարանի արտահերթ ընտրություն: Իհարկե, տարօրինակ կլիներ, եթե անգամ այդպիսի մտադրություն կամ սցենար դիտարկելու պարագայում Փաշինյանը դրա մասին հայտներ բարձրաձայն: Սակայն, տարօրինակ կլինի այն, որ Նիկոլ Փաշինյանը չունենա այդօրինակ սցենարի գործուն դիտարկում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում