Thursday, 30 05 2024
Չարաշահումներ «Քանաքեռ Զեյթուն» բուժկենտրոնում. 4 անձի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Խորվաթիայի ժողովրդին Պետականության օրվա առթիվ
Ողջ ներուժը դրել՝ իշխանազավթում են ուզում անել. իրենց պայքարը չէ, ղեկավարվում են դրսից
15:59
ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբն իր զեկույցում անդրադարձել Հայաստանի ցուցանիշներին
Ուղիղ. Վազգեն Գալստանյանի կոչով անհնազանդության ակցիաներ
Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 282 հազար 879 դրամ
Ծնողները երեխաներին տանում են մանկատուն, բայց պաշտոնապես չեն հրաժարվում. որդեգրման խնդիր է առաջանում
Ոստիկանության ծառայողները թիրախավորվում են․ տելեգրամում անձնական տվյալները տարածում
Ոստիկանությունը ևս պետք է սովորի թե’ էթիկայի, թե’ վարքագծի, թե’ բանակցային կանոններ. ՄԻՊ
Շոկի մեջ էի, երբ Գալստանյանի ելույթը լսեցի. այս խոսույթով իր աջակիցները չեն ավելանա. Արսեն Թորոսյան
Կինոթատրոններում երեխաները 18 + ֆիլմեր են նայում՝ գործիքակազմ կա՞ պատգամավորը՝ ՄԻՊ-ին
15:45
Իրանը Հայաստանի և մի շարք այլ երկրների քաղաքացի հանդիսացող դատապարտյալների վերադարձրել է իրենց երկրներ
Գարո Փայլանի նկատմամբ արդեն 2-րդ անգամ մեղադրանք է ներկայացվել
15:30
Լուիզա Պետրոսյան. Բաժնետոմսերի թողարկումից մինչև ռիսկերի վրա հիմնված կառավարում
ՀՀ կառավարությունը կեղծիք է որակում Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու խոստման մասին հրապարակումները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության կնքման ներկա հնարավորությունը չպետք է բաց թողնվի». Էրդողան
15:16
Նորարարության տոն՝ Հայաստանում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Կոմիտասի շուկայի պատմամշակութային շենքն արտաքին միջամտության չի ենթարկվի. հայտարարություն
Նիկոլ Փաշինյանի հարցը. կլինե՞ն քննություն եւ պատասխանատվություն
Սիրիայում հայտնել են Իսրայելի ավիահարվածների մասին․ կա զոհ և վիրավորներ
Մ6 ճանապարհը նոր էինք, չէ՞, կապիտալ նորոգել. Էլի մեր նախագծման կուլտուրայի հարցն է. վարչապետ
ՌԴ խորհրդարանի փոխխոսնակը մեղադրել է Հայաստանին
14:15
Իրանում մեկնարկել է նախագահի թեկնածուների գրանցումը
Ռաֆայել Գևորգյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից
«Ոստիկանները պետք է սովորեն թե էթիկայի, թե վարքագծի կանոններ». ՄԻՊ
Ջրհեղեղի արդյունքներով պետք է կրկին անդրադառնանք ճանապարհաշինական և կամրջաշինական ստանդարտներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Ջրագծերի, պոմպակայանների և այլ ենթակառուցվածքների մի մասը դեռ ջրածածկ է. ՏԿԵ նախարար

Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

ԽՍՀՄ երկարամյա արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոն արեւմտյան գործընկերների կողմից ստացել էր «միստեր Ոչ» մականուն: Ի՞նչ «պատիվ են անում» ՌԴ արտգործնախարար Լավրովին՝ հայտնի չէ: Նա, երեւի, դիվանագիտության պատմության մեջ կմտնի որպես «մեծ կոմբինատոր»: Անդրեյ Գրոմիկոն «ոչ»  էր ասում՝ հղելով Ռուզվելտ-Չերչիլ-Ստալին պայմանավորվածություններին, ՄԱԿ-ի Խարտիային, Հելսինկյան եզրափակիչ ակտին, եւ նրան, ըստ էության» հասկանում էին, քանի դեռ ԽՍՀՄ-ը չէր ներխուժել Աֆղանստան:

Լավրովին  նույնպես մեծ հաշվով հասկանում էին, ընդունում, որ Ռուսաստանն ունի օրինական շահեր, որ պետք է հարգվեն, քանի դեռ Մոսկվան չէր օկուպացրել Վրաստանի երկու ինքնավարությունները, չէր բռնակցել Ղրիմը, չէր ներխուժել Ուկրաինայի սուվերեն տարածքներ: Այսօր Լավրովը բանակցունակ չէ: Մոսկվայի հետ հաղորդակցություն իրականացվում է հատուկ ծառայությունների եւ ռազմական հետախուզության ղեկավարների խողովակներով:

Բայց, պարզվում է, Սերգեյ Վիկտորովիչը խնդիր ունի իրավաբանության, միջազգային իրավունքի մեկնաբանության հետ: Նախօրեին նա հարցազրույց է տվել «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին եւ ասել, որ երբ Հայաստանը Պրահայում «փաստաթուղթ է ստորագրել եւ ճանաչել Ալմաթիի Հռչակագիրը, այնտեղ ոչ մի խոսք չկա Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության առանձնահատուկ իրավունքների մասին, ուստի ճիշտ չէ ռեգիոնից հայերի հեռանալու մեջ մեղադրել ուրիշներին»:

Լավրովն, իհարկե, գերազանց գիտի, որ Ալմաթիի Հռչակագիրը նախկին խորհրդային ինքնավարությունների պահպանման, այդ կազմավորումների ժողովուրդների քաղաքական իրավունքների հարգման երաշխիքն է: Հետխորհրդային տարածքի բոլոր երկրները, որ իրենց կազմում ինքնավարություն ունեին որպես միութենական հանրապետություն, հավատարիմ են մնացել ստանձնած պարտավորությանը:

Վրաստանը պահպանել է Աբխազիան, Հարավային Օսիայի համար սահմանել հատուկ կարգավիճակ, Ուզբեկստանում մնացել է Կարակալպակիան, Տաջիկստանում՝ Լեռնային Բադաշխանի ինքնավար մարզը: Ավելին, Մոլդովան, որ ունիտար հանրապետություն էր, հռչակել է Գագաուզիայի ինքնավարություն: Միայն Ադրբեջանն է լուծարել ԼՂ ինքնավարությունը, միայն Ռուսաստանն է խախտել Ալմաթիի Հռչակագրով բոլորի կողմից ճանաչված սահմանները:

Սերգեյ Վիկտորովիչին կարելի է հասկանալ. Տավուշ-Ղազախ հատվածում հայ-ադրբեջանական սահմանազատման շուրջ համաձայնության հիմք ընդունել Ալմաթիի Հռչակագիրը՝ նշանակում է ապալեգիտիմացնել վրացական ինքնավարությունների, Ղրիմի, Դոնբասի ռուսաստանյան օկուպացիան: Բայց դա արդեն Մոսկվա-Բաքու հարաբերությունների տիրույթի հարց է:

Ի՞նչ է ձեռնարկելու Ռուսաստանը, որպեսզի հայ-ադրբեջանական  չափազանց փխրուն համաձայնությունը գետնի վրա չկայանա: Այնտեղ «շարժ է արել» նաեւ Ստեփանակերտի «քաղաքական բոմոնդը»՝ խնդրում է, որ  Մոսկվան «մի բան անի»: Ի՞նչ: Պետք է չափազանց զգույշ եւ հավասարակշռված լինել:  ՌԴ արտգործնախարար Լավրովը փաստացի դիվանագիտական դեմարշ է հայտնել հայ-ադրբեջանական «համաձայնությանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում