Wednesday, 22 05 2024
Սա շարժում չէ՝ արշավանք է պետականության դեմ. ռադիկալ քայլերի կգնան
Սպասվում է կարճատև անձրև
ԱՄՆ-Իրան լարվածությունը հաղթահարվում է. նոր իրավիճակ է
«Ես էլ արդեն ոչ մի հայտարարության չեմ հավատում». «Հրապարակ»
Հայտնի է, թե ինչու Սամվել Շահրամանյանը ներկա չի եղել Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. «Հրապարակ»
Վարչապետ՝ մեկ տարով. Բագրատ Սրբազանի ուշագրավ հայտարարությունը. «Հրապարակ»
Դավիթ Խաչատուրյանի ընտրության ոդիսականը. «Հրապարակ»
ՔՊ-ում անհանգստությունն անցել է. վտանգն անցած են համարում և «խրոխտ» ելույթներ ունենում, ծաղրում Սրբազանին. «Ժողովուրդ»
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին կանչել են քննչական կոմիտե. «Ժողովուրդ»
Հայաստանը ՆԱՏՕ վարժանքներին. ուշագրավ ցանկ
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ

Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը։ Նրա այցից առաջ, տնօրեն Ամալյա Հովհաննիսյանի հրահանգով, դպրոցի պատից հեռացրել էին Արցախի դրոշը, որը փակցված է եղել զոհվածների փառքի անկյունում։ Հովհաննիսյանը մեզ ասաց, թե չի եղել նման բան՝ դրոշը չի հեռացվել, սակայն դպրոցի մեր աղբյուրները պնդեցին, որ եղել է։ Հարցին՝ ինչո՞ւ Պապ թագավոր, ո՞ւմ մտահղացումն էր, նիկոլական տնօրենն ասաց․ «Նախագծային աշխատանք էր»։ Ասաց, որ Փաշինյանը մինչեւ վերջ դիտել է ներկայացումը, դրական գնահատել։ Պապ թագավորից ի՞նչ դրվագ էր բեմականացվել։ «Ճիշտն ասած՝ չեմ կարող մանրամասներ ասել, ես ֆիզարձակուրդում եմ, ներկա չեմ գտնվել»։

Հիշեցնենք․ Նիկոլ Փաշինյանը հաճախ է հիշատակում Պապ թագավորին, թե պատմիչները նրան դավաճան են անվանում, բայց, իր կարծիքով, նա եղել է ամենապետականամետ, բարեփոխիչ թագավորը, եւ զուգահեռներ էր տանում իր եւ Պապի միջեւ՝ եկեղեցու դեմ վարվող քաղաքականության համատեքստում։ Մի առիթով էլ ասաց․ «Եթե պատմությունը գրի նույն ձեռքը, ինչ գրել է Պապ թագավորի մասին, պարզ է` ես կլինեմ հերթական նեռը, դավաճանը, հողատուն, իսկ եթե գրի մեկ ուրիշ ձեռք, որի համար առանցքային արժեքը ՀՀ-ն է, կասի` մարդ էր, որ ուզում էր եւ բոլոր ջանքերը գործադրեց, որ ՀՀ-ն լինի ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական պետություն»։

Մինչդեռ Հայոց պատմության դասագրքերում Պապը ներկայացված չէ որպես նեռ, դավաճան, առավել եւս՝ հողատու, հակառակը՝ նա խելամիտ, հաստատակամ երիտասարդ էր, որը փորձում էր պառակտված Հայաստանը միավորել։ Կարճ ժամանակում վերականգնեց Մեծ Հայքի սահմանները, հնազանդեցրեց անջատողական, ըմբոստ նախարարներին, ուժեղացրեց բանակը։ Պապի հրամանով սպանվեցին 2 հայ դավաճաններ, որոնք պարսկական բանակը բերել էին Հայոց երկիր»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում