Tuesday, 28 05 2024
Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի, ոչ թե իրեն վերնախավ համարող խմբերի պատկերացումներին համահունչ
Վաղը հավաքվում ենք Սուրբ Աննայի բակում, անելիքներ կան՝ չենք ասի, որ չգիտես՝ չես վախենում. Գալստանյան
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Կիևին հակաօդային պաշտպանության ավելի շատ համակարգեր են անհրաժեշտ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա. Ժաննա Անդրեասյան
16:40
Չեխիան կոչ է արել թույլատրել Կիևին զենք օգտագործել նաև իր տարածքից դուրս
Ռուսաստանը Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն է բացու՞մ
Առաջին հանրապետության հաստատումն առանցքային նշանակություն է ունեցել պետականության ստեղծման մեր ճանապարհին․ ՄԻՊ-ի ուղերձը
Ավերածությունները բազմաթիվ են. վստահ եմ՝ ամբողջը կվերականգնենք, ավելի գեղեցիկ Ալավերդի կունենանք
3 կին սարում կայծակնահարվել է. մեկը տեղում մահացել է
Առաջին Հանրապետության անկման առաջին պատճառը մեր ներսի դավաճաններն էին
Պուտինը պատրաստվում է մեկնել Հյուսիսային Կորեա
15:40
Հայտնի է՝ ինչ զենքով կօգնի Գերմանիան Ուկրաինային
Ալավերդու Դեբեդ թաղամասում վերականգնվել է էլեկտրամատակարարումը. պատգամավոր
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիքի մարզ
Սերգեյ Պետրոսյանը նշանակվել է ԶՈՒ ռազմատեղագրական ծառայության պետ․ նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում
15:20
ԵՄ-ն կքննարկի Ուկրաինային ռազմական մատակարարումները ֆինանսավորելու դժվարությունները հաղթահարելու ուղիները
15:10
Բոլիվիայի նախագահը BRICS-ն անվանել է հնարավորությունների ընդլայնման տարածք
Էրդողանը չի նահանջում
Օսմանցիների դեմ հաղթանակի շնորհիվ փրկվեց Հայաստանի լինելիությունն ու քաղաքական անկախությունը․ Դըկոտինյին շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Անկախ ու ինքնիշխան երկիր կառուցելու հավաքական կամքը պետք է առաջնորդի մեզ ժողովրդավարական Հայաստան ունենալու ճանապարհին․ Արարատ Միրզոյան
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:45
Պեկինը Վաշինգտոնին կոչ է արել չմիջամտել Չինաստանի և հարևանների միջև գոյություն ունեցող սահմանային վեճերին
14:30
Արգենտինայի նախագահը փոխել է վարչապետին
14:15
ՄԱԿ-ը գնահատել է իրավիճակը Պապուա-Նոր Գվինեայում տեղի ունեցած սողանքից հետո
Նախագահը Զինված ուժերում կոչումներ շնորհեց
Ոստիկանության զորքերի հրամանատարին գեներալ-մայորի կոչում շնորհվեց
Նիկոլ Փաշինյանը Կամո Ցուցուլյանին ՓԾ գեներալ-մայորի կոչում շնորհեց
Լուրերի օրվա թղարկում 14։00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞

Ապրիլի 18-ին Մոսկվան հաստատել է ԼՂ-ից ռուսական զորախմբի հեռացումը: Քաղաքագետ Ալիլին միանշանակորեն պնդում է, որ որոշումը կայացրել է ՌԴ նախագահ Պուտինը, որպեսզի Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումն «սկսվի նոր, մաքուր էջից»: Քաղաքագետի դիտարկումներում ուշագրավն այն է, որ ելցինյան Ռուսաստանը «հայամետ» էր, ինչից տպավորություն է ստացվում, որ Վլադիմիր Պուտինը «քավելի է անցյալ դարի 90-ականների Ադրբեջանի հանդեպ Ելցինի գործած մեղքը, եւ երկու երկրներն այսուհետեւ կարող են բարդույթներից ձերբազատված հարաբերություններ խորացնել»: ԼՂ-ից ռուսական զորախմբի հեռացումն, իհարկե, գին ունի: Ամենից առաջ այն լեգիտիմացնում է Իլհամ Ալիեւի՝ «հաղթական նախագահի» քաղաքական ռենոմեն, ինչը ներքին կյանքում էլ ավելի է ազատում նրա ձեռքերը:

Ըստ երեւույթին, ռուսական զորախմբի հեռացումն արագացվել է, որպեսզի Իլհամ Ալիեւը Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի հարցում այլեւս առարկության կամ վերապահումների տեղ չունենա: Բայց հայտնի է դարձել, որ չնայած ռուսական կողմն Իրանին մոտ մեկուկես միլիարդ դոլար վարկ է տրամադրել, Ռեշտ-Աստարա 162կմ. երկարության ուղեհատվածի կառուցման մեկնարկի հարցում Թեհրանը «չի շտապում»:

Ի՞նչ զարգացումներ է դիտարկում Իրանը: Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Իսրայելն անցած գիշեր ԱԹՍ-երի հարձակման է ենթարկել Սպահանի մոտ Իրանի ռազմա-օդային ուժերի հենակայանը: Tasnim գործակալության հաղորդմամբ՝ իրանական ՀՕՊ ուժերը «ոչնչացրել են երեք ԱԹՍ»: Արեւմտյան աղբյուրները հայտնում են «ռազմակայանին հասցված զգալի վնասի» մասին: Սա Իսրայելի վերձնական պատասխա՞նն է:

Չափազանց կարեւոր է, թե Միացյալ Նահանգները Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի հարցում մնում են անհանդուրժողակա՞ն, թե ԼՂ-ից ռուսական զորախմբի հեռացումը բավարար է, որպեսզի Վաշինգտոնը թուլացնի այդ հարցում Ալիեւի նկատմամբ ճնշումները: Նույն օրը, երբ ռուսական զորախումբն սկսել է լքել Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանի Միլլի մեջլիսը ձեւավորել է ֆրանսիական Նոր Կալեդոնիայի տեղական խորհրդարանի հետ համագործակցության խումբ: Ալիեւը խորացնում է Փարիզի հետ լարվածությունը:

Դա նշանակում է, որ պոստկոնֆլիկտային Հարավային Կովկասում Ֆրանսիան «անելիք չունի՞»: Իսկ Եվրամիությու՞նը, որ տասը միլիարդ եվրո արտոնյալ վարկ է տրամադրում, որպեսզի Կենտրոնական Ասիայի երկրներն արդիականացնեն կոմունիկացիոն ենթակառուցվածքները: Խոսքն այսպես կոչված «միջին միջանցքի» մասին է, որի «հաբ» է գնահատվում Ադրբեջանը: Մի քանի ամսից լրանում է Կասպից ավազանից էներգակիրների արտահանման «դարի պայմանագրի» գործողության ժամկետը: Քննարկվում է թուրքմենական գազն Իրանի եւ Թուրքիայի տարածքով Եվրամիության երկրներ հասցնելու նախագիծ:

Իրանը կարո՞ղ է ի հակակշիռ ԼՂ-ից ռուսական զորախմբի հեռացման՝ Եվրամիության հետ հասնել նման կամ չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագծի «հարավային թեւի գործարկման» շուրջ պայմանավորվածությունների: Ռուսաստանը որպես Իրանի դաշնակից, ԼՂ_ից զորախումբը հեռացնելու մասին Թեհրանին նախապես իրազեկե՞լ է: Իլհամ Ալիեւը Ռուսաստանի հետ «մաքուր էջից» հարաբերություններ զարգացնելու հեռանկարն ինչպե՞ս է ներկայացնելու մյուս դերակատարներին՝ ԱՄՆ-ին, Եվրամիությանը, Իրանին: Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի,, աշխարհաքաղաքական «սեւագիր» կա՞:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում