Wednesday, 22 05 2024
09:45
Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից նոր մանրամասներ են հայտնի դարձել
Սա շարժում չէ՝ արշավանք է պետականության դեմ. ռադիկալ քայլերի կգնան
Սպասվում է կարճատև անձրև
ԱՄՆ-Իրան լարվածությունը հաղթահարվում է. նոր իրավիճակ է
«Ես էլ արդեն ոչ մի հայտարարության չեմ հավատում». «Հրապարակ»
Հայտնի է, թե ինչու Սամվել Շահրամանյանը ներկա չի եղել Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. «Հրապարակ»
Վարչապետ՝ մեկ տարով. Բագրատ Սրբազանի ուշագրավ հայտարարությունը. «Հրապարակ»
Դավիթ Խաչատուրյանի ընտրության ոդիսականը. «Հրապարակ»
ՔՊ-ում անհանգստությունն անցել է. վտանգն անցած են համարում և «խրոխտ» ելույթներ ունենում, ծաղրում Սրբազանին. «Ժողովուրդ»
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին կանչել են քննչական կոմիտե. «Ժողովուրդ»
Հայաստանը ՆԱՏՕ վարժանքներին. ուշագրավ ցանկ
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է «Մեծ յոթնյակի» հայտարարությանը՝ խիստ ողջունելի համարելով փախստականների և տեղահանված անձանց անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի՝ Ադրբեջանին ուղղված պահանջի ձևակերպումը, որը կարող է և պետք է դառնա միջազգային իրավունքի արտահայտման և գերակայման առաջին ցուցիչը։
Հայտարարության մեջ նշված է. ««Մեծ յոթնյակի» արտգործնախարարները հանդես են եկել Ադրբեջանին և Հայաստանին ուղղված կոչով՝ պահպանելու լիակատար հանձնառությունը խաղաղության գործընթացին։

Արտգործնախարարներն անընդունելի են համարել հետագա էսկալացիան։ Վերջիններս նաև կոչ են արել Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները և խրախուսել համապատասխան քայլերը՝ ապահովելու փախստականների և տեղահանված անձանց անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը:

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է «Մեծ յոթնյակի» արտգործնախարարների անհանգստությունը տարածաշրջանային խնդիրների առնչությամբ։ Սակայն, մենք հարկ ենք համարում հավելելու, որ Հայաստանը չէ էսկալացիայի չդիմելու հորդորի հասցեատերը, որովհետև հակամարտության պատմության ողջ ընթացքում Հայաստանը երբևէ հանդես չի եկել էսկալացիա հրահրողի դերում, ի տարբերություն Ադրբեջանի, որը կրում է բոլոր պատերազմների և սահմանային սրացումների ողջ պատասխանատվությունը։

Ցանկանում ենք հիշեցնել նաև, որ Ադրբեջանի նախագահը քանիցս հանրայնորեն շեշտել է պատերազմապաշտական իր համոզմունքների և ռազմական ուժով խնդիրների լուծման պրակտիկայի նպատակային կիրառման մասին, ինչը Ադրբեջանի հրահրումներն ու սադրանքները դարձնում է պարզապես անքննելի։

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից և անաչառ կերպով քննի, Մասնավորապես, վերջին տարիների իրողությունները։

Այնուհանդերձ, խիստ ողջունելի է փախստականների և տեղահանված անձանց անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի պահանջի ձևակերպումը, որը կարող է և պետք է դառնա միջազգային իրավունքի արտահայտման և գերակայման առաջին ցուցիչը։ 2020 թ․ ի վեր Ադրբեջանը որևէ քայլ չի կատարել բռնի տեղահանվածների՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի հովանու ներքո միջազգայնորեն երաշխավորված վերադարձի ապահովման ուղղությամբ։ Փոխարենն Ադրբեջանը սկսել է Լեռնային Ղարաբաղում կամայական և միակողմանի բնակեցման որևէ կերպ չվերահսկվող և իրավականորեն չհիմնավորված գործընթաց։

«Մեծ յոթնյակի» արտահայտած մտահոգությունները չպետք է սահմանափակվեն միայն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 150 հազար բնիկ էթնիկ հայության իրավունքների վերականգնման հրամայականով։ Դրանք պետք է ընդգրկեն նաև 1988-1992 թ․ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայության բռնի տեղահանման, Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի, Գանձակի և հայաշատ ու հայկական այլ բնակավայրերում տեղի ունեցած կոտորածների, ջարդերի ու բռնությունների համար Ադրբեջանին միջազգային պատասխանատվության ենթարկելու, բռնի տեղահանված հայության իրավունքների հարցը։

Մարդկության վերջին հարյուրամյակների պատմությունն ապացուցում է, որ անպատժելիությունն ու քաղաքական ընտրանքայնությունն են սկիզբ դառնում նորանոր հանցագործությունների համար։ Ասվածի փայլուն արտահայտությունն է առնվազն վերջին մեկ դարում Ադրբեջանի կողմից հայության տարբեր զանգվածների նկատմամբ իրագործված փուլային ցեղասպանությունը, որը մինչ այժմ չի ստացել իր իրավաքաղաքական արժանի գնահատականը՝ ուղեկցող և հաջորդով բազմաթիվ հանգամանքներով հանդերձ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում