Tuesday, 28 05 2024
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Կիևին հակաօդային պաշտպանության ավելի շատ համակարգեր են անհրաժեշտ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա. Ժաննա Անդրեասյան
16:40
Չեխիան կոչ է արել թույլատրել Կիևին զենք օգտագործել նաև իր տարածքից դուրս
Ռուսաստանը Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն է բացու՞մ
Առաջին հանրապետության հաստատումն առանցքային նշանակություն է ունեցել պետականության ստեղծման մեր ճանապարհին․ ՄԻՊ-ի ուղերձը
Ավերածությունները բազմաթիվ են. վստահ եմ՝ ամբողջը կվերականգնենք, ավելի գեղեցիկ Ալավերդի կունենանք
3 կին սարում կայծակնահարվել է. մեկը տեղում մահացել է
Առաջին Հանրապետության անկման առաջին պատճառը մեր ներսի դավաճաններն էին
Պուտինը պատրաստվում է մեկնել Հյուսիսային Կորեա
15:40
Հայտնի է՝ ինչ զենքով կօգնի Գերմանիան Ուկրաինային
Ալավերդու Դեբեդ թաղամասում վերականգնվել է էլեկտրամատակարարումը. պատգամավոր
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիքի մարզ
Սերգեյ Պետրոսյանը նշանակվել է ԶՈՒ ռազմատեղագրական ծառայության պետ․ նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում
15:20
ԵՄ-ն կքննարկի Ուկրաինային ռազմական մատակարարումները ֆինանսավորելու դժվարությունները հաղթահարելու ուղիները
15:10
Բոլիվիայի նախագահը BRICS-ն անվանել է հնարավորությունների ընդլայնման տարածք
Էրդողանը չի նահանջում
Օսմանցիների դեմ հաղթանակի շնորհիվ փրկվեց Հայաստանի լինելիությունն ու քաղաքական անկախությունը․ Դըկոտինյին շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Անկախ ու ինքնիշխան երկիր կառուցելու հավաքական կամքը պետք է առաջնորդի մեզ ժողովրդավարական Հայաստան ունենալու ճանապարհին․ Արարատ Միրզոյան
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:45
Պեկինը Վաշինգտոնին կոչ է արել չմիջամտել Չինաստանի և հարևանների միջև գոյություն ունեցող սահմանային վեճերին
14:30
Արգենտինայի նախագահը փոխել է վարչապետին
14:15
ՄԱԿ-ը գնահատել է իրավիճակը Պապուա-Նոր Գվինեայում տեղի ունեցած սողանքից հետո
Նախագահը Զինված ուժերում կոչումներ շնորհեց
Ոստիկանության զորքերի հրամանատարին գեներալ-մայորի կոչում շնորհվեց
Նիկոլ Փաշինյանը Կամո Ցուցուլյանին ՓԾ գեներալ-մայորի կոչում շնորհեց
Լուրերի օրվա թղարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կարող ենք շարժվել դեպի համազգային երազանքի պետությունը կառուցելու նպատակակետ․ նախագահ
Ուղիղ. Վազգեն Գալստանյանը ներկայացնում է այսօրվա և վաղվա անելիքները

Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծման ու սահմանազատման հարցերի հանձնոժողովները ապրիլի 19-ին անցկացրել են հանդիպում եւ տարածել են համատեղ հայտարարություն:

Հայտարարությունն ըստ էության այն մասին է, որ Տավուշի ուղղոությամբ հայ-ադրբեջանական սահմանի մի քանի հատվածում առաջին անգամ կանցկացվի սահմանազատում ու սահմանագծում եւ կլինի Հայաստան-Ադրբեջան սահմանազատված սահման: Եթե լինենք համառոտ, չվերարտադրելով հանձնաժողովների ամբողջ հայտարարությունը, ապա խոսքն այն մասին է, որ Ադրբեջանը ըստ էության պետք է ստանա այսպես կոչված «ադրբեջանական գյուղերը», որի թեման վերջին շրջանում բուռն քննարկվում էր Հայաստանում: Երեւանը հայտարարում է, որ առաջին անգամ Հայաստան—Ադրբեջան սահմանին կլինի սահմանազատված եւ սահմանագծված Պետական սահման, դա համարելով անվտանգության գրավական: Կողմերը նշում են, որ գործընթացը պետք է իրականացնել ողջամիտ ժամկետում՝ որպեսզի հնարավոր լինի լուծել սոցիալ-տնտեսական անհրաժեշտ խնդիրները, բայց ոչ արհեստական ձգձգումով: Երեւանին հաջողվել է շահել ժամանա՞կ, թե Ադրբեջանին հաջողվել է առաջ տանել ըստ էության միակողմանի զիջումը:

Փաստ է այն, որ հայտարարության բովանդակության համաձայն Ադրբեջանը ստանում է իր ուզածը, իսկ Երեւանը՝ ոչինչ: Պետական սահման ասվածը ըստ էության ոչինչ է այն համաշխարհային անվտանգային փխրուն միջավայրում, որ կա այսօր: Այսօր խախտվում են Հայաստանից անհամեմատ ավելի ուժեղ պետությունների եւ տերությունների պետական սահմաններ, հետեւաբար միամտություն է մտածել, թե Պետական սահման ասվածը երաշխավորում է անխախտելիություն: Մյուս կողմից, կասկածից վեր է, որ անկանխատեսելիությունը ոչ պակաս է, եթե չկա այդպիսի գործընթաց: Սա առերեւույթ:

Բայց, առանցքային է այն, թե ի՞նչ քննարկումներ են ծավալվում այսպես ասած բանակցային սենյակներում, կամ հանդիպումների սենյակներում, ինչ փաստարկներ ու հակափաստարկներ են հնչում, եւ ինչու՞ է ստեղծվել վիճակ, երբ սահմանազատման եւ սահմանագծման առաջին քայլերը արվում են Ադրբեջանի միակողմանի պահանջի հիմքով: Եվ ի՞նչ երաշխիք, որ այդ «հիմքը» փոխվելու է հաջորդ քայլերում: Առավել եւս, որ Պետական սահման ասվածը կարող է անվտանգության երաշխիք դիտվել լոկ հենց այդ հատվածներում միայն, մինչդեռ խոսքը ընդամենը երեք համեմատաբար փոքր հատվածի մասին է՝ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով:

Երբ չկան, անորոշ են այդ հարցերի պատասխանները, խիստ անորոշ է դառնում այն, ինչ առաջին հայացքից անշուշտ կարող է լինել օգտակար՝ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մեկնարկ: Բայց, օգտակարությունը ի վերջո սահմանվում է բովանդակությամբ, իսկ այստեղ շարունակում են պահպանվել խնդիրներն ու բացակայել զսպման կայուն մեխանիզմները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում