Sunday, 23 06 2024
ՀՀ պետականությունը ԱՄՆ-ի համար ստրատեգիական շահ է. պատերազմն արգելող միակ ուժն է
Լոռու մարզի Եղեգնուտ գյուղում տնակ է այրվել
Երևանը հստակեցրեց իր դիրքորոշումը մեծ կոնֆլիկտում. հարմար առիթ էր, 3-րդ կողմի թելադրանքով չէր
Մշակութային երկխոսություն՝ երկրների միջև. Դիլիջանում երկրորդ անգամ անցկացվեց «Միմինո» հայ-վրացական փառատոնը
Շարժումը մինչև «Կոպ-29» մնալու է փողոցում. ինչպես մարած կային, այդպես էլ կմնան
Հայաստանի ռազմա-տեխնիկական հետաքրքրությունների բաց խճանկարը
16:45
Բահրեյնը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը
16:30
ԱՄՆ Արկանզաս նահանգի Ֆորդայս քաղաքում հրաձգության հետևանքով 4 մարդ է զոհվել
Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ
16:01
Honda-ն 2025-ին կդադարեցնի աշխարհում ամենավաճառվող մոպեդի արտադրությունը
«Լիալուսին, Մարմարիկի ջրամբար»
15:30
Հայաստանի առաջարկը ողջունելի է․ Տոյվո Կլաար
Այրվել է տնակ
15:00
Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Գնել Սանոսյանը ծանոթացել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի շինարարության ընթացքին
Թե բա՝ «հավերժական կռիվ»․ իհարկե, ուրիշների զավակների արյան հաշվին․ Վահրամ Աթանեսյան
Քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայի և պատի միջնամասում
«Կինժալի» դիմաց՝ «մսացու անասունի կարգավիճակով»
13:50
Արքայազն Ուիլյամն աջակցել է Անգլիայի հավաքականին Դանիայի հետ ոչ-ոքիից հետո
Շատ կարևոր է ժողովրդին բացատրել՝ մենք «տեր» չենք փոխում, «տերն» է մեզնից ազատվել
Երևանում թալանել են «Թելսել» տերմինալը՝ տանելով խոշոր չափի գումար
Սպեկուլյացիա է. ինչո՞ւ հենց Հայաստանով պետք է այդքան մեծ քանակությամբ ոսկի անցնի
Փրկարար ծառայությունը՝ Աղվերանի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին
Ադրբեջանի սեւ գործիքն ու «կանաչ» խաբեությունը
-
12:45
ԱՄՆ մի շարք նահանգներում ցանկանում են արգելել դպրոցներում հեռախոսների օգտագործումը
ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի գործընկերներին և ժողովրդին
Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում կգործարկվի էլեկտրական շչակ
11:45
ԱՄՆ ավիակիրը կլքի Կարմիր ծովը
Բախվել են ավտոմեքենաներ

Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2024 թվականի փետրվարի 9-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է. Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը:

Ինչպես տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, պետական շահերի պաշտպանության վարչությունը դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող` ընդհանուր 1 հա հողամասի նկատմամբ կայացած աճուրդները և կիրառել անվավերության հետևանք:

Դատախազությունից հիշեցնում են՝ քրեական վարույթով պարզվել էր, որ Կոտայքի մարզպետի՝ 2007 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ, համայնքների վարչական սահմաններից դուրս՝ մարզի տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքներից 48.57 հա հողամասը ներկայացվել էր օտարման՝ աճուրդի եղանակով: Վերոնշյալ որոշման հիման վրա` 2007 թվականի մայիսի 26-ին կայացած աճուրդում քաղաքացի Ա. Խաչատրյանին էր օտարվել երկու հողամաս՝ յուրաքանչյուրը 0,5 հա մակերեսով՝ ընդհանուր 2 մլն 430 հազար դրամով:

Քրեական վարույթի շրջանակում հաստատվել էր, որ աճուրդները փաստացի չեն կայացել, կրել են ձևական բնույթ, խախտվել են «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի և «Պետական սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի որոշման պահանջները. առանց փաստացի աճուրդներ կազմակերպելու, անցկացնելու՝ վերոնշյալ հողամասերն իրացնելու վերաբերյալ կազմվել էին իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր այն մասին, որ աճուրդները կայացել են և կոնկրետ անձինք հաղթող են ճանաչվել: Նշված անձանց հետ կնքվել էին հողամասի առուվաճառքի պայմանագրեր, որոնց համաձայն՝ կատարվել էր անշարժ գույքի պետական գրանցում:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 9-ի վճռով՝ անվավեր են ճանաչվել Կոտայքի մարզպետարանի կողմից 2007 թվականի մայիսի 26-ին իրականացված երկու աճուրդները. որպես հետևանք՝ անվավեր են ճանաչվել Կոտայքի մարզպետի և քաղաքացի Ա. Խաչատրյանի միջև 2007 թվականի մայիսի 31-ին կնքված առուվաճառքի պայմանագրերը և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից կատարված՝ սեփականության իրավունքի պետական գրանցումները:

Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով երկու հողամասերի նկատմամբ վերականգնվել է (ճանաչվել է) Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

Վճիռն ուժի մեջ է մտել 2024 թվականի մարտի 12-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում