Tuesday, 28 05 2024
17:20
Նորվեգիան, Իսպանիան և Իռլանդիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստին պետությունը
Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի, ոչ թե իրեն վերնախավ համարող խմբերի պատկերացումներին համահունչ
Վաղը հավաքվում ենք Սուրբ Աննայի բակում, անելիքներ կան՝ չենք ասի, որ չգիտես՝ չես վախենում. Գալստանյան
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Կիևին հակաօդային պաշտպանության ավելի շատ համակարգեր են անհրաժեշտ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա. Ժաննա Անդրեասյան
16:40
Չեխիան կոչ է արել թույլատրել Կիևին զենք օգտագործել նաև իր տարածքից դուրս
Ռուսաստանը Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն է բացու՞մ
Առաջին հանրապետության հաստատումն առանցքային նշանակություն է ունեցել պետականության ստեղծման մեր ճանապարհին․ ՄԻՊ-ի ուղերձը
Ավերածությունները բազմաթիվ են. վստահ եմ՝ ամբողջը կվերականգնենք, ավելի գեղեցիկ Ալավերդի կունենանք
3 կին սարում կայծակնահարվել է. մեկը տեղում մահացել է
Առաջին Հանրապետության անկման առաջին պատճառը մեր ներսի դավաճաններն էին
Պուտինը պատրաստվում է մեկնել Հյուսիսային Կորեա
15:40
Հայտնի է՝ ինչ զենքով կօգնի Գերմանիան Ուկրաինային
Ալավերդու Դեբեդ թաղամասում վերականգնվել է էլեկտրամատակարարումը. պատգամավոր
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիքի մարզ
Սերգեյ Պետրոսյանը նշանակվել է ԶՈՒ ռազմատեղագրական ծառայության պետ․ նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում
15:20
ԵՄ-ն կքննարկի Ուկրաինային ռազմական մատակարարումները ֆինանսավորելու դժվարությունները հաղթահարելու ուղիները
15:10
Բոլիվիայի նախագահը BRICS-ն անվանել է հնարավորությունների ընդլայնման տարածք
Էրդողանը չի նահանջում
Օսմանցիների դեմ հաղթանակի շնորհիվ փրկվեց Հայաստանի լինելիությունն ու քաղաքական անկախությունը․ Դըկոտինյին շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Անկախ ու ինքնիշխան երկիր կառուցելու հավաքական կամքը պետք է առաջնորդի մեզ ժողովրդավարական Հայաստան ունենալու ճանապարհին․ Արարատ Միրզոյան
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:45
Պեկինը Վաշինգտոնին կոչ է արել չմիջամտել Չինաստանի և հարևանների միջև գոյություն ունեցող սահմանային վեճերին
14:30
Արգենտինայի նախագահը փոխել է վարչապետին
14:15
ՄԱԿ-ը գնահատել է իրավիճակը Պապուա-Նոր Գվինեայում տեղի ունեցած սողանքից հետո
Նախագահը Զինված ուժերում կոչումներ շնորհեց
Ոստիկանության զորքերի հրամանատարին գեներալ-մայորի կոչում շնորհվեց
Նիկոլ Փաշինյանը Կամո Ցուցուլյանին ՓԾ գեներալ-մայորի կոչում շնորհեց
Լուրերի օրվա թղարկում 14։00

Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան հայտարարել է, որ Արցախի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ իրենց բնակության վայր, պետք է ապահովվի նրանց իրավունքները եւ իհարկե անվտանգությունը: Միաժամանակ, նա ասել է, որ Ռուսաստանը ողջունել է ինտեգրացիայի ադրբեջանական ծրագիրը, որ ներկայացրել է Բաքուն: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն Արցախի հայության վերադարձի իրավունքի եւ անվտանգության մասին է խոսում մի իրավիճակում, երբ Ռուսաստանն ու Ադրբեջանը կայացրել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտը Արցախից վաղաժամ դուրս բերելու որոշում:

Իհարկե այնպես չէ, որ Արցախում այդ կոնտինգենտի առկայությունը՝ հատկապես նախորդ տարի սեպտեմբերի 19-20-ից հետո, Հայաստան տեղահանված արցախահայության համար լինելու էր անվտանգության համոզիչ երաշխիք եւ թույլ էր տալու որեւէ կերպ մտածել վերադարձի մասին: Բայց, երբ անգամ այդ կոնտինգենտը չկա, որեւէ կերպ անհնար է պատկերացնել արցախահայության վերադարձ: Ինչ խոսք, ցանկալի է, որ հարցը պահվի միջազգային դերակատարների օրակարգում: Օրեր առաջ վերադարձի մասին խոսվել էր նաեւ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւում:

Բայց, հասկանալի է, որ միայն խոսակցությունները քիչ են այդ խնդրի այսպես ասած օրակարգայնացման իրական հեռանկարի համար: Այստեղ անշուշտ շատ բան է կախված թե հենց արցախցիների՝ նրանց ներկայացուցիչների, Արցախի կառավարության, խորհրդարանի , գուցե նաեւ ոչ կառավարական ձեւաչափի կառույցների գործողություններից, թե Հայաստանի քաղաքականությունից: Միեւնույն ժամանակ, անկասկած է նաեւ, որ այդ հարցը բոլորովին նոր հարթության մեջ է հայտնվում Արցախից ռուս խաղաղապահների հեռանալուց հետո: Խաղաղապահների հեռանալով, բացվում է ձեւաչափային մի տարածություն, ինչը իր հերթին նշանակում ա պատասխանատվության ազատ տարածություն կամ վակուում: Ռուսաստանը դուրս գալլով Արցախից, իրեն դուրս է բերում պատասխանատվության դիրքից՝ անկախ, թե ինչպես էր իրեն պահում այդ դիրքում:

Ավելին, այդ դիրքում չպահելով իրեն դիրքին համարժեք, Ռուսաստանը արժանանում էր քննադատության եւ դառնում խոցելի: ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը այսօր հայտարարել է, որ չկար որեւէ վկայություն, որը թույլ տար խոսել ռուսական ներկայության օգտակար դերի մասին: Հիմա Ռուսաստանը փաստացի հրաժարվում է ներկայությունից, եւ առաջանում է հարց՝ կա՞ օգտակար դեր ստանձնելու պատրաստ որեւէ այլ սուբյեկտ: Խոսելով Արցախի հայության վերադարձի իրավունքի մասին՝ ռուս խաղաղապահների դուրս գալու մասին որոշումից մեկ օր անց, Ռուսաստանը ըստ էութան այդ «մարտահրավերն» է նետում միջազգային այլ դերակատարների: Կլինի՞ այդ «ձեռնոցը» վերցնող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում