Saturday, 25 05 2024
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը
Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան
Ականապատ դաշտի միջով ենք քայլում, շատ զգույշ պիտի անցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում
Հրդեհ տան տանիքում
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, սա է ճիշտ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում վարչապետը պատասխանել է լրագրողի հարցերին
«Հայրենիքս տալիս ես, գերեզմանս էլ հետը». կիրանցիները վիճում են Փաշինյանի հետ
«Զրոյից պետք է ուղեկալ սարքել». Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիս
Երդվում եմ՝ ՀՀ սահմաններից մեկ միլիմետր չի զիջվում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց, թե Ոսկեպարում որտեղ են տեղակայվել սահմանային նիշերը
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Խարդախությամբ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ
Ռոգոզինը սպառնու՞մ է, թե՞՝ «գործարք առաջարկում»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ Ֆրանսիային մեղադրել է Հայաստանին «զինելու» մեջ: Տարեսզբին Իլհամ Ալիեւը ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները ծաղրանքով անվանել էր «պահածոյի տուփեր»-իսկ նրա գլխավոր քարոզչամիջոցը ֆրանսիական ռադիոլոկացիոն համակարգն անվանել է «ոչ այնքան արդյոըժւնավետ»: Խոսքն ինչի՞, ի՞նչ ծավալի եւ որակի ռազմական փոխակերպումների մասին է՝ թող ոլորտի մասնագետները դատեն:

Քաղաքական իմաստով Ադրբեջանը բարձրացնում է չափազանց էական հարց, այն է՝ «Հայաստանը վերազինվելու, ԶՈՒ ռեֆորմացիայի, անվտանգության միջավայրի ձեւավորման իրավունք չունի»: Թե՝ ինչու՞,- Բաքվի մոտեցումը պարզ է. «Հայաստանը պատերազմում պարտվել է, չպետք է ռեւանծի հնարավորություն ունենա»: Իլհամ Ալիեւը բոլոր ներգրավված կողմերին փորձում է համոզել, որ Հայաստանի «անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է, բայց պայմանով, որ Երեւանն ընդունի «խաղաղության» բոլոր պայմանները»:

Ինչի՞ վրա է կառուցված խնդրի շուրջ ներհայաստանյան դիսկուրքը: Գլխավոր ուղղությունն այն է, որ Հայաստանը «ենթարկվել է կապիտուլյացիայի եւ չի կարող ավելին հուսալ, քան՝ կառաջարկվի»: Ընդ որում, հայ-ադչբեջանական գոյակցության երաշխիք է տեսնվում Ռուսաստանի ներկայությունը: Հակառակ դեպքում մեզ «սպառնում է նոր Ալեքսանդրապոլի պայմանագիր»: Ուշագրավ է, որ նույն նարատիվները քարոզում է նաեւ Բաքուն:

Սկզբունքորեն դա հակասում է տեղեկատվա-քարոզչական պատերազմի տրամաբանությանը. Թշնամու համար Հայաստանի «սխալները» պետք է միայն ոգեւորության աղբյուր լինեն: Բաքվի լրատվամիջոցը, մինչդեռ, մեզ «բարեկամաբար խորհուրդ է տալիս չկրկնել անցյալ դարասկզբի սխալները, Արեւմուտքին հավատ չընծայել»: Ոչ ոք վստահաբար չի կարող ասել, որ վաղը Ֆրանսիան եւ Ադրբեջանը ռազմավարական դաշնակիցներ չեն լինելու կամ հայ-ռուսական հարաբերությունների «թնջուկը» չի կարգավորվելու:

Բայց որեւէ հեռանկարի ձգտելու կամ մյուսը բացառելու համար առաջին հերթին պետք է ունենալ ներքին, միջին-վիճակագրական կոնսենսուս. ոչ Մակրոնն է Ադրբեջանին պատերազմ հայտարարելու, ոչ էլ Պուտինը՝ Հայաստանին: Պուտինի կամ Մակրոնի համար Հայաստանը հետաքրքրություն է ներկայացնում ամենից առաջ ներքին «լանդշտաֆտով»: Դիմադրողունա՞կ է Հայաստանը՝ վաղը նույնիսկ Թուրքիան կարող է հայցել Երեւանի դաշնակցությունը: Հայաստանն իրեն համարում է «կապիտուլացվա՞ծ»: Այդ դեպքում ոչ ոք դաշնակից չի լինի:

Ֆրանսիայի դեմ Բաքվի հարձակումները քաղաքական են: Փարիզը, կարծես, փորձում է Հայաստանը դուրս բերել «կապիտուլյացիայի ենթարկվածի» վիճակից: Որքանո՞վ է դա նրան ձեռնտու կամ ինչու՞ ՝ ձեռնտու՝ Ելիսեյան պալատի խնդիրն է: Մեզ համար գրեթե ճակատագրական է, որ ինքներս հաղթահարենք «կապիտուլյացիայի ֆրուստրացիան»: Հակառակ դեպքում գործելու է դեռեւս Անատոլ Ֆրանսի կողմից ձեւակերպված՝ «Հայաստանը թանկ արյուն է հեղել, բայց Հայաստանը կվերածնվի» մատրիցան: Իսկ դա հաղթահարելու համար Հաայստանը պարտադրված է ձեւավորել ներքին դիմադրողականության կոնսենսուս. Պարտությունը ճակատագիր չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում