Sunday, 26 05 2024
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը
Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան
Ականապատ դաշտի միջով ենք քայլում, շատ զգույշ պիտի անցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում
Հրդեհ տան տանիքում
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, սա է ճիշտ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում վարչապետը պատասխանել է լրագրողի հարցերին
«Հայրենիքս տալիս ես, գերեզմանս էլ հետը». կիրանցիները վիճում են Փաշինյանի հետ
«Զրոյից պետք է ուղեկալ սարքել». Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիս
Երդվում եմ՝ ՀՀ սահմաններից մեկ միլիմետր չի զիջվում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց, թե Ոսկեպարում որտեղ են տեղակայվել սահմանային նիշերը
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Խարդախությամբ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ
Ռոգոզինը սպառնու՞մ է, թե՞՝ «գործարք առաջարկում»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Ռուսաստանը խոստովանեց պարտությունը

«Ուժով սիրելի չես դառնա։ Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի շուրթերով ղարաբաղյան խնդիրը հանգուցալուծվեց, մեր խաղաղապահների՝ Ադրբեջանում մնալ-չմնալու հարցը քննարկվում էր Ադրբեջանի ղեկավարության հետ ուղղակի շփումների շրջանակում։ Եվ խաղաղապահների փուլ առ փուլ դուրսբերման մասին որոշում կայացվեց», հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Դաշնային խորհրդի անդամ՝ խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը, որն ի դեպ մինչ այդ երկար տարիներ եղել է ՌԴ փոխարտգործնախարար եւ նաեւ զբաղվել արցախյան խնդրով: Կարասինի հայտարարությունն ըստ էության խոստովանություն է՝ Ռուսաստանի ձախողման խոստովանությունը, եւ առաջին հերթին այն գերատեսչության պատասխանատվությամբ, որի փոխնախարար է եղել Կարասինը:

Այն, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, ըստ էության ստեղծել է նոր իրավիճակ նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո, կասկածից վեր է, ինչպես որ կասկածից վեր է այդ մոտեցման որդեգրման ճակատագրականությունը Արցախի համար: Բայց, Հայաստանի իշխանությունն էլ իր հերթին այդ գործողությունը բացատրում է նրանով, որ Ռուսաստանը չի ապահովել նոյեմբերի 9-ից հետո հաստատվածծ ստատուս-քվոյի պատշաճ կատարում, իրար են հաջորդել մի շարք աղմկոտ դեպքեր, եւ հետո՝ հարձակումը Ջերմուկի ուղղությամբ: Կրկնեմ, այդ բոլոր գործընթացները առնչվում են շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի, շատ բարդ եւ նուրբ շերտերով, սակայն, երբ գերտերությունը իր խնդիրների համար պատասխանատու է կարգում պատերազմում պարտված, թուլացած, հետպատերազմյան շոկի մեջ գտնվող Հայաստանի քաղաքական ղեկավարությանը՝ ինչպիսին էլ լինի այդ ղեկավարությունը, դա մեղմ ասած այլ բան չէ, քան սեփական անկարողության խոստովանություն, պարտության խոստովանություն:

Մնացյալը այդ գլոբալ ձախողման հետեւանքն է, որ Ռուսաստանը փորձում է Հայաստանի վրա դնել, ընդ որում ամենեւին ոչ նոր, այլ սկսած թերեւս շատ վաղուց: Հայաստանի ըստ էության բոլոր կառավարություններն էլ, առ այսօր՝ ունեն Հայաստանի եւ Արցախի հետ տեղի ունեցած ճակատագրական, ողբերգական իրադարձությունների իրենց պատասխանատվությունը, բայց մեղմ ասած անլուրջ է Հայաստանի վրա դնել Կովկասում Ռուսաստանի ճակատագիրը, այն էլ այն մեծախոս հռետորաբանության պայմաններում, որով աչքի է ընկնում Ռուսաստանն ու իր պաշտոնական քարոզչությունը: Սրանով հանդերձ, անշուշտ, ռեգիոնալ իրողությունները բավականին լուրջ են, ինչպես իրավիճակը համաշխաչչհային թատերաբեմում, եւ Հայաստանի ու Հայաստանի հանրության խնդիրը իրերն իրենց անունով կոչելուց զատ, միեւնույն ժամանակ իրողությունների հանդեպ լրջությունն ու սթափությունն է, այդ թվում Ռուսաստանի եւ նրան առնչվող խնդիրների հանդեպ, հաշվի առնելով, որ ըստ էության գործ ունենք Կովկասում թերեւս բավականին կուլմինացիոն տրամաբանության մոտեցող Մեծ խաղի հետ, որտեղ խաղադրույքները բարձրանում են «բորսայական դինամիկայով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում