Saturday, 25 05 2024
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը
Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան
Ականապատ դաշտի միջով ենք քայլում, շատ զգույշ պիտի անցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում
Հրդեհ տան տանիքում
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, սա է ճիշտ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում վարչապետը պատասխանել է լրագրողի հարցերին
«Հայրենիքս տալիս ես, գերեզմանս էլ հետը». կիրանցիները վիճում են Փաշինյանի հետ
«Զրոյից պետք է ուղեկալ սարքել». Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիս
Երդվում եմ՝ ՀՀ սահմաններից մեկ միլիմետր չի զիջվում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց, թե Ոսկեպարում որտեղ են տեղակայվել սահմանային նիշերը
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Խարդախությամբ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ
Ռոգոզինը սպառնու՞մ է, թե՞՝ «գործարք առաջարկում»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Արցախից դուրս են գալիս նաեւ ռուսները. ի՞նչ են պայմանավորվել Մոսկվան ու Բաքուն

«Այո, դա այդպես է», հայտարարել է Կրեմլի խոսնակ Պեսկովը ի պատասխան Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթաց սկսելու մասին հարցին: Պեսկովը փաստորեն հաստատել է տեղեկությունները, որ նախօրեին հրապարակվում էին մամուլի մակարդակով: Միաժամանակ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարցերի պատասխանատու Հաջիեւը հայտարարել է, որ ՌԴ եւ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը կայացրել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը Արցախից վաղաժամ դուրս բերելու որոշում:

Արցախը նախորդ տարի ենթարկվել է էթնիկ զտման, ռուսական կոնտինգենտը կամ չի ցանկացել, կամ չի կարողացել կանխել դա, հնարավոր է չի ցանկացել, որովհետեւ չի կարողացել անել դա այսպես ասած առանց ուժի, իսկ ուժային բախում Ադրբեջանի հետ Ռուսաստանը թույլ չի տա որեւէ կերպ: Բոլոր դեպքերում, Արցախում չի մնացել հայություն, հետեւաբար ստացվում է, որ չի մնացել խաղաղապահների ներկայության հիմք: Եթե Ռուսաստանը դուրս է գալիս ամբողջությամբ, դա տեղի է ունենում ինչ որ սակարկությա՞ն դիմաց: Ի՞նչ է ստանում Ռուսաստանը դրա դիմաց, կամ՝ ստացել: Արդյո՞ք Բաքվից հավաստիացում, որ Ադրբեջանը չի նպաստի ռեգիոնում արեւմտյան ծրագրերին: Բայց, չէ՞ որ արեւմտյան ծրագրերի մաս է նաեւ Արցախից ռուսների հեռացումը, ինչի համար էլ Արեւմուտքը չճանաչեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

Սեպտեմբերի 19-20-ից երեք օր առաջ Ստամբուլում տեղի է ունեցել ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպա եռակողմ քննարկում՝ Արցախի թեմայով, համանախագահների մակարդակով: Դրանից հետո մասնակիցներից որեւէ մեկը որեւէ ձայն չի հանել սպասվող ագրեսիայի ռիսկի առնչությամբ, թեեւ կասկածից վեր է, որ՝ չիմանային: Դա նշանակում է, որ առնվազն տեղի ունենալիքի հարցում եղել է որոշակի «փոխըմբռնում»: Բայց, դա նշանակու՞մ էր նաեւ, որ ինչ որ համաձայնություն է եղել խաղաղապահների հետագա ճակատագրի թեմայի վերաբերյալ, թե՞ «ստամբուլյան փոխըմբռնումը» եղել է միայն սեպտեմբերի 19-20-ի առնչությամբ, իսկ հաջորդող օրերի՝ ոչ: Համենայն դեպս պետք է ուշադրության արժանացնել մի հանգամանք, որ Արցախում էվակուացիայի անկասելի տրամադրություններն ու ալիքը «բռնկվել» են ոչ թե 20-ի հաջորդ իսկ օրը, այլ՝ երեք-չորս օր անց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում