Saturday, 25 05 2024
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը
Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան
Ականապատ դաշտի միջով ենք քայլում, շատ զգույշ պիտի անցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում
Հրդեհ տան տանիքում
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, սա է ճիշտ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում վարչապետը պատասխանել է լրագրողի հարցերին
«Հայրենիքս տալիս ես, գերեզմանս էլ հետը». կիրանցիները վիճում են Փաշինյանի հետ
«Զրոյից պետք է ուղեկալ սարքել». Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիս
Երդվում եմ՝ ՀՀ սահմաններից մեկ միլիմետր չի զիջվում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց, թե Ոսկեպարում որտեղ են տեղակայվել սահմանային նիշերը
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Խարդախությամբ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ
Ռոգոզինը սպառնու՞մ է, թե՞՝ «գործարք առաջարկում»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Բաքուն հրաժարվում է Նաթանյահուից

Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն չի բացառում, որ Իսրայելի հարավային տարածքներ ՀԱՄԱՍ-ի ներխուժմանը «մասնակից են Իսրայելի վարչապետ Նաթանյահուն եւ Մոսադը: Նրա հայացքով՝ «սանդրանքը կարող էր կազմակերպվել, որպեսզի պաղեստինյան շարժումը հեղինակազրկվի, եւ Գազայի դեմ պատժիչ գործողություններն արդարացվեն»: Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները տագնապ են հնչեցնում, որ նախկիոնում ազատական հայացքներ դավանող եւ Ալիեւի վարչախմբի երդվյալ քննադատ Ալիզադեն ,,վերջին ժամանակներս լիովին գտնվում է Իլհամ Ալիեւի աշխատակազմի վերահսկողության ներքո, սնվում է այնտեղից եւ վերածվել է իշխող համակարգի քարոզչի,,:

Այդպե՞ս է, թե՞ նախկին համախոհների միջեւ «դրամաշնորհային սեւ կատու է անցել»՝ մեզ համար այնքան էլ էական չէ: Փաստ է, որ ադրբեջանցի քաղաքագետը նման տեսակետ հնչեցնում է, ինչը վկայում է, որ իրականությանը մոտ են փորձագիտական ենթադրությունները, որ Իլհամ Ալիեւը միացել է Իսրայելի վարչապետ Նաթանյահուի դեմ Թուրքիայի նախագահ Էրդողանի նախաձեռնած արշավին: Նաթանյահուն Իսրայելի միակ վարչապետն է, որ այցելել է Բաքու: Ճիշտ է, դա «հանգրվանային այց» էր, բայց Ադրբեջան-Իսրայել ռազմա-տեխնոլոգիական համագործակցության հիմքը դրվել է հենց այդ ժամանակ:

Ներկայումս Նաթանյահուն չափազանց բարդ իրավիճակում է հայտնվել: Բաքվի առաջատար լրատվամիջոցներից մեկի՝ «Թուրան» գործակալության միջոցով քաղաքագիտական վարկած շրջանառել, որ ՀԱՄԱՍ-ի հարձակմանը կարող է առնչություն ունենալ Իսրայելի վարչապետը, փաստացի նշանակում է Մերձավոր Արեւելքում լայնածավալ պատերազմը, եթե այն սկսվի, հասցեագրել Նաթանյահուի պատասխանատվությանը: Իսկ դա մղում է շատ ավելի հեռու գնացող ենթադրությունների: Իլհամ Ալիեւը մեկ անգամ չէ, որ պնդել է, թե քառասունչորսօրյա պատերազմից հետո ձեւավորվել են նոր իրողություններ: Նա ձգտում է միջազգայնորեն կապիտալազացնել այն, ինչ ունի երկրորդ ղարաբաղյան պատերազմում «հաղթանակի» արդյունքում:

Ալիեւը հասկանում է, որ ռուս-ուկրաինական եւ իսրայելա-պաղեստինյան սուր դիմակայությունը հետաձգում կամ կասկածի տակ է դնում «հաղթողի իրավունքով» Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Ըստ երեւույթին, Բաքուն մտավախություն ունի, որ Պաղեստինի պետության հռչակումը կարող է միջազգային «թարմություն հաղորդել» նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին: Այս իմաստով Գազայում իսրայելական պատժիչ գործողությունները ցանկալի չեն ոչ միայն իսլամական համերաշխության, այլեւ Ադրբեջանի նշանակության իմաստով:

Նաթանյահուն գործում է «սրի իրավունքի» սկզբունքով, բայց միջազգային լայն աջակցություն չունի: Եթե Իսրայելում ձեւավորվի պաղեստինցիների հանդեպ մի փոքր ավելի հանդուրժողական կառավարություն, ապա   Ալիեւը կունենա իսլամական աշխարհում «դեմք փրկելու» շանս, միաժամանակ պահպանելով Իսրայելի հետ ավանդական գործընկերային հարաբերությունները: Այս փուլում, երեւում է, Բաքվի համար իսլամական աշխարհում հեղինակություն պահելու առաջնահերթություն, ինչպես նաեւ Թուրքիայի հետ համերաշխության վերահաստատման առաջնահերթություն կա:

Ադրբեջանցի քաղաքագետն Իրանին հորդորում է ճանաչել Իսրայելը, իսկ Պաղեստինի հռչակման հարցում ապավինել միջազգային լայն օժանդակությանը: Նաթանյահուն այդ հեռանկարը մերժում է, ուստի Բաքուն հրաժարվում է նրանից: Բայց եթե Նաթանյահուն հեռանա, եւ Իսրայելը ճանաչի Պաղեստինի անկախությունը, մի հեռանկար, որ չափազանց մշուշոտ է, Ադրբեջանը երածխիք ունի՞, որ ԼՂ խնդիրը նույնպես չի ակտուալանա: Թե Բաքուն նպատակ ունի Գազայում իսրայելական պատժիչ գործողությունների եւ ԼՂ –ում էթնիկ զտումների «նույնակացման հավանականությու՞նը» կանխել:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում