Saturday, 25 05 2024
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը
Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան
Ականապատ դաշտի միջով ենք քայլում, շատ զգույշ պիտի անցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում
Հրդեհ տան տանիքում
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, սա է ճիշտ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում վարչապետը պատասխանել է լրագրողի հարցերին
«Հայրենիքս տալիս ես, գերեզմանս էլ հետը». կիրանցիները վիճում են Փաշինյանի հետ
«Զրոյից պետք է ուղեկալ սարքել». Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիս
Երդվում եմ՝ ՀՀ սահմաններից մեկ միլիմետր չի զիջվում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց, թե Ոսկեպարում որտեղ են տեղակայվել սահմանային նիշերը
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Խարդախությամբ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ
Ռոգոզինը սպառնու՞մ է, թե՞՝ «գործարք առաջարկում»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Ֆրանսիան դուրս կգա՞ Ադրբեջանի «ծուղակից»

Ֆրանսիան խորհրդակցության նպատակով հետ է կանչել Բաքվում իր դեսպանին: Փարիզում նրան ընդունել է նախագահ Մակրոնը: Ֆրանսիան այդ քայլը հիմնավորել է նրանով, որ Ադրբեջանը գործողություններ է կատարում երկու երկրների հարաբերությանը վնասելու ուղղությամբ: Ադրբեջանը օրեր առաջ հայտարարել է ֆրանսիական լրտեսական ցանց բացահայտելու մասին: Ադրբեջանում կա Ֆրանսիայի կալանավորված քաղաքացի:

Շաբաթներ առաջ Բաքուն արտաքսել է Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչության մի քանի աշխատակցի, ինչին պատասխան քայլ է կատարել Փարիզը՝ արտաքսելով Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցների: Երկկողմ լարվածությունը փաստացի բարձրանում է նոր աստիճան՝ Փարիզը հետ է կանչում Բաքվում իր դեսպանին: Որքա՞ն կմնա նա Ֆրանսիայում, եւ արդյո՞ք Ադրբեջանն էլ Փարիզից հետ կկանչի իր դեսպանին:

Իլհամ Ալիեւը շաբաթներ առաջ հայտարարել է, թե Ֆրանսիան Ադրբեջանի հետ վիճարկում է Կովկասի առաջնորդությունը: Այս հայտարարությունը, եթե մի կողմից Ադրբեջանի հավակնությունների ուռճացման հայտարարություն է, ապա մյուս կողմից փորձ է նվազեցնել Ֆրանսիայի դերն ու կատեգորիան՝ հավասարեցնելով այն Ադրբեջանին: Բաքվի միջոցով Փարիզի համար հյուսվում է կովկասյան «ծուղակ : Փարիզը մտնում է Կովկասում Ադրբեջանի հետ «հարաբերություններ պարզելու» հարթությու՞ն, թե՞ կարող է կանգնել դրանից ավելի բարձր եւ զբաղվել ավելի լայն քաղաքականությամբ, լինել Մեծ խաղին համարժեք հարթության մեջ եւ որոշակիություն դրսեւորել Կովկասում իր խաղընկերների ընտրության հարցում:

Հարցն անշուշտ բաժանարար գծերը կամ «խրամատավորումը» չէ, եւ ավելին՝ բառի բուն եւ պատկերավոր իմաստով դրանից խուսափելու համար է նաեւ կարեւոր, թե Ֆրանսիան ի վերջո ռեգիոնում իր խաղի ինչ սխեմա է պատկերացնում, եւ այդ սխեմայի գործընկերային ինչ կազմ: Իսկ գուցե այդ հարցում որոշակիություն մտցնի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի այցը Ֆրանսիա, որ սպասվում է առաջիկայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում