Saturday, 25 05 2024
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը
Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան
Ականապատ դաշտի միջով ենք քայլում, շատ զգույշ պիտի անցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում
Հրդեհ տան տանիքում
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, սա է ճիշտ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում վարչապետը պատասխանել է լրագրողի հարցերին
«Հայրենիքս տալիս ես, գերեզմանս էլ հետը». կիրանցիները վիճում են Փաշինյանի հետ
«Զրոյից պետք է ուղեկալ սարքել». Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիս
Երդվում եմ՝ ՀՀ սահմաններից մեկ միլիմետր չի զիջվում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց, թե Ոսկեպարում որտեղ են տեղակայվել սահմանային նիշերը
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Խարդախությամբ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ
Ռոգոզինը սպառնու՞մ է, թե՞՝ «գործարք առաջարկում»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Իրանի պատասխանն «ապրիլի 5-ին»

Առաջիկայում Հայաստան կգա իրանական երկու պատվիրակություն, որոնք ունեն տնտեսական հարաբերությունների խորացման նպատակ:: Մասնավորապես, դրանցից մեկը առնչվելու է իրանական Չաբահար նավահանգստում Հայաստանի համար տարածքի հարցին, որով ըստ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի՝ Երեւանը հետաքրքրված է: Իրանի դեսպանը, որ ասուլիսի է տվել ապրիլի 16-ին, հայտարարել է, որ Հայաստանն Իրանի համար ճանապարհ է դեպի Սեւ ծով, իսկ Իրանը Հայաստանի համար «շնչուղի» է դեպի հարավ, դեպի Հնդկաստան: Իրանի դեսպանը փաստացի ազդարարել է Հայաստանի հանդեպ Իրանի տնտեսական հետաքրքրությունների աճի մասին:

Իհարկե պարզ չէ, թե գործնականության ինչ աստիճան ունեն դրանք, սակայն այստեղ թերեւս շեշտադրումներն առավել ուշագրավ են մի ֆոնի, որն առաջին հայացքից թերեւս տեսանելի չէ: Խոսքն ապրիլի 5-ի հանդիպման մասին է, դրա տնտեսական բովանդակության եւ շեշտադրումների: Անշուշտ, այստեղ եւս կա գործնականության մեծ հարցը, սակայն ուշադրության են արժանի միտումները: Հայաստանի հարցում տնտեսական շեշտադրումների ամերիկա-եվրոպական հանդիպմանը փաստորեն հնչում է Իրանի անուղղակի արձագանքը՝  տնտեսական այլ շեշտադրումների տեսքով: Այստեղ անշուշտ պետք է նկատել աշխարհաքաղաքականությունը: Բրյուսելյան ձեւաչափի «առանցքում» անշուշտ տրանսպորտային կապերի հանգամանքն է՝ Կենտրոնական Ասիայից դեպի Թուրքիա ու Եվրոպա՝ Ադրբեջանով եւ Հայաստանով:

Իրանը գործնականում Հայաստանին առաջարկում է հարավից-հյուսիս տրամաբանությունը: Այստեղ հարկ է նկատել, որ Թեհրանի առաջարկը թերեւս պետք է գրավիչ թվա Ֆրանսիային, որը մեղմ ասած չի կարող ոգեւորված լինել այսպես ասած Միջին միջանցքի այն տրամաբանությամբ, որը ենթադրում է ճանապարհ Ադրբեջանով եւ Թուրքիայով: Ֆրանսիայի համար դա կնշանակի կախվածություն իր էքզիստենցիալ մարտահրավերներից մեկից: Հայաստանը փորձում է իրավիճակը կառավարել «Խաղաղության խաչմերուկ» գաղափարով, ինչը սակայն հազիվ թե լինի կառավարման հուսալի գործիք եւ դրա ներքո այդուհանդերձ կա որոշումների կայացման հնարավորինս մեծ ներուժ ձեւավորելու հրամայական: Եվ ոչ այն պատճառով, որ Հայաստանը ստիպված է լինելու կայացնել որոշումներ, առանց որոնց տեղից չի շարժվի աշխարհաքաղաքականությունը: Պարզապես Հայաստանը պետք է ի վիճակի լինի կայացնել որոշումներ, որպեսզի չմատնվի պարզապես այլոց անխուսափելիորեն կայացնելիք որոշումների քմահաճույքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում