Saturday, 25 05 2024
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը
Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան
Ականապատ դաշտի միջով ենք քայլում, շատ զգույշ պիտի անցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում
Հրդեհ տան տանիքում
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, սա է ճիշտ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում վարչապետը պատասխանել է լրագրողի հարցերին
«Հայրենիքս տալիս ես, գերեզմանս էլ հետը». կիրանցիները վիճում են Փաշինյանի հետ
«Զրոյից պետք է ուղեկալ սարքել». Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիս
Երդվում եմ՝ ՀՀ սահմաններից մեկ միլիմետր չի զիջվում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց, թե Ոսկեպարում որտեղ են տեղակայվել սահմանային նիշերը
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Խարդախությամբ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ
Ռոգոզինը սպառնու՞մ է, թե՞՝ «գործարք առաջարկում»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Իրանի բաց ազդակը Հայաստանում

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին Երեւանում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում պարզաբանել է, թե Իրանն ինչ նկատի ունի, երբ ասում է արտառեգիոնալ խաղացողներ՝ անթույլատրելի համարելով ռեգիոնում նրանց հաստատումը: Ըստ դեսպանի, արտառեգիոնալ խաղացողներ ասելով նկատի ունեն ԱՄՆ ու որոշ եվրոպական երկրներ, որոնք դեսպանի խոսքով գալիս են Կովկաս եւ փորձում են որոշումներ կայացնել այստեղ ապրող ժողովուրդների համար: Պատահակա՞ն է, զուգադիպությու՞ն է արդյոք, որ Իրանի դեսպանը թեմայի վերաբերյալ ավելի բաց է արտահայտվում Իսրայելին իրանական պատասխանից հետո, որը ըստ էության դարձել էր թիվ մեկ միջազգային իրադարձությունն ու ըստ էության առ այսօր մնում է այդպիսին:

Թե՞ Իրանի դեսպանի հայտարարությունները վկայում են այն ընդգրկման մասին, որ ունի հարցը, եւ Իսրայելի ուղղությամբ գործողությունից հետո Իրանը Հայաստանում իր դեսպանի միջոցով որոշակի ազդակներ է ուղղում Կովկասի առնչությամբ: Ի դեպ, դեսպան Սոբհանին ասել է, որ Իրանը դժգոհ է ռեգիոնում լարվածության աճի միտումից: Ըստ դեսպանի, հարցերը պետք է կարգավորել խաղաղ ճանապարհով: Նա իհարկե չի ասել, թե հատկապես ո՞վ է առաջացնում աճի լարման միտում, սակայն դա թերեւս այն պատճառով, որ Թեհրանը այդ միտման հետեւում դիտարկում է ավելի լայն աշխարհաքաղաքական պրոցեսները, որտեղ Կովկասի երկրները ի վիճակի չեն լինել եղանակ ստեղծող կամ թելադրող՝ օբյեկտիվորեն, անկախ նրանց միջեւ ուժային բալանսից:

Այլ հարց է, թե ո՞ր եղանակին համարժեք կգործեն նրանք: Միեւնույն ժամանակ, երբ Իրանի դեսպանը արտահայտվում է Կովկասում արտառեգիոնալ դերակատարների դեմ, կարող է ստացվել որոշակի հակասություն, այն իմաստով, որ բավականին նկատելի էր Իսրայելին հասցված հարվածում Իրանի եւ ԱՄՆ միջեւ եղած կոմունիկացիան: Ավելին, այդ իմաստով թերեւս հարվածը կարելի է բնորոշել համակարգված կամ «համատեղ», հաշվի առնելով, որ թերեւս ԱՄՆ վարչակազմի շահից էր բխում Նաթանյահուի իշխանությանը սանձելու որոշակի առիթը: Սակայն, քաղաքականությունը լինելով շաղկապված գործընթացների համայնապատկեր, այդուհանդերձ չի առաջնորդվում հաղորդակից անօթների տրամաբանությամբ:

Եթե Իրանն ու ԱՄՆ կարող են հատվածային գործակցություն ունենալ Մերձավոր Արեւելքի ուղղությամբ որեւէ մի հարցում, դա ինքնին ոչ միայն չի նշանակում, որ այդպիսին կլինի նրանց վարքագիծը մյուս բոլոր ռեգիոններում, այլ նույնիսկ հենց Մերձավոր Արեւելքի բոլոր հարցերում: Այդ տեսանկյունից, իրան-իսրայելական տիրույթում տեղի ունեցածը թերեւս չպետք է լինի խաբկանք Հայաստանի համար: Ներկայիս աշխարհում այդուհանդերձ չկան օրինաչափությունների, եւ շարունակում է գերակա մնալ բոլորը բոլորի դեմ պատերազմի ռեժիմն ու անկանխատեսելիությունը, հետեւաբար Հայաստանի քաղաքականությունը չպետք է դուրս գա բարձր զգայունության ռեժիմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում