Saturday, 25 05 2024
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը
Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան
Ականապատ դաշտի միջով ենք քայլում, շատ զգույշ պիտի անցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում
Հրդեհ տան տանիքում
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, սա է ճիշտ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում վարչապետը պատասխանել է լրագրողի հարցերին
«Հայրենիքս տալիս ես, գերեզմանս էլ հետը». կիրանցիները վիճում են Փաշինյանի հետ
«Զրոյից պետք է ուղեկալ սարքել». Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիս
Երդվում եմ՝ ՀՀ սահմաններից մեկ միլիմետր չի զիջվում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց, թե Ոսկեպարում որտեղ են տեղակայվել սահմանային նիշերը
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Խարդախությամբ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ
Ռոգոզինը սպառնու՞մ է, թե՞՝ «գործարք առաջարկում»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց

Կառավարության ծրագրի կատարողանի քննարկման նախօրեին մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Արցախի հարցով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանձնախումբը հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, վերջինս հասկացրել է, որ «Ղարաբաղի թեման փակված է»: Որեւէ արձագանք չհետեւեց ոչ Հանձնախմբից, ոչ ԱԽ աշխատակազմից: Լռեցին նաեւ Արցախի քաղաքական ուժերը, ՀԿ-երը, հանրային գործիչները:

Ստեփանակերտը չպատասխանեց նաեւ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, որ Հայաստանի իշխանությունները խնդրում էին, որ Արցախը Բաքվի հետ բանակցություններ սկսի, բայց այնտեղից պատասխանում էին, որ «չեն կարող, զանգ են ստացել»-իսկ ամենավերջում էլ իշխանափոխություն իրականացրին: «Հրաժարական տվողները գոնե ասում էին, թե ինչ է լինելու հետո»-մոտավորապես նման միտք ձեւակերպեց Փաշինյանը:

Իրադարձությունների «սյուժեի» արտաքին դրսեւորմամբ Փաշինյանի գնահատականն արդարացի է: 2022թ. ապրիլի 14-ին Արցախի Ազգային ժողովը հատուկ Հայտարարությամբ մերժել է ԼՂ կարգավիճակի հարցում «նշաձող իջեցնելու»՝ Փաշինյանի գաղափարը, նույն տարվա նոյեմբերին՝ ԼՂ-ում եւ նրա շուրջ «ապառազմակաանցում իրականացնելու» առաջարկությունը, իսկ 2023թ. մարտին՝ Բաքու մեկնելու եւ «ինտեգրացիայի հարցերը քննարկելու»՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի երկու «հրավերը»:

Բայց թվարկած «հանգրվանները» բացառապես տեղեկատվա-քարոզչական դրսեւորումներ են: Խորքում ի՞նչ խմորումներ են եղել, ի՞նչ մակարդակի եւ ծավալի քննարկումներ են ընթացել կամ չեն ընթացել, կամ ամեն ինչ եղել է հեռախոսային խոսակցությունների մակարդակում՝ մենք չգիտենք: Նիկոլ Փաշինյանը գերազանց հնարավորություն տվեց, որ Ստեփանակերտը պատասխանի եւ հերքի իրեն ներկայացված քաղաքական ծանր մեղադրանքը: Ինչու՞:

Արցախի նախկին իշխանությունները, քաղաքական երեք ուժերը, որ սեպտեմբերի 9-ին Սամվել Շահրամանյանին նախագահ են ընտրել, ընդունու՞մ են, որ սխալվել են, թե՞ լռում են, որպեսզի «մայր Հայաստանին չվնասեն» -ինչպես մեկ այլ առիթով պաշտոնապես հայտարարել էին: Եթե երկրորդ տարբերակն է, ապա Նիկոլ Փաշինյանն ինչու՞ է դիսկուրս նախաձեռնում: Մանավանդ ասում է՝ Երեւանը տեղեկություն ունի, որ Ստեփանակերտը Հայաստանում «իշխանափոխություն իրականացնելու ծրագիր է ունեցել»:

Ոչ ոք, իհարկե, չի ցանկանում, որ Հայաստանի իշխանությունը եւ Արցախի նախկին էլիտան «կռփամարտի բռնվեն»: Սկզբունքայինն այստեղ «Ղարաբաղի հարցի փակումն է»: Երեւանը լիազորված չէ բռնատեղահանված 150 հազար մարդու անունից հանդես գալ որպես ոչ «պահանջատեր»: Երեւանում Արցախի «վտարանդի կառավարություն» չկա, չպետք է լինի: Բայց ո՞վ է ներկայացնելու ԼՂ-ից բռնատեղահնված հայ բնակչության իրավունքները, ե՞րբ եւ ինչպե՞ս: Այս իմաստով Փաշինյանի մեղադրանքների հանդեպ Ստեփանակերտի լռությունը, կարծես, հուշում է, որ «Ղարաբաղի հարցը փակված է» նաեւ նրա համար: Մնացածը, հավանաբար, այդ իրողությունից բռնատեղահանվածների ուշադրությունը շեղելու համար է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում