Saturday, 25 05 2024
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը
Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան
Ականապատ դաշտի միջով ենք քայլում, շատ զգույշ պիտի անցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում
Հրդեհ տան տանիքում
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, սա է ճիշտ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում վարչապետը պատասխանել է լրագրողի հարցերին
«Հայրենիքս տալիս ես, գերեզմանս էլ հետը». կիրանցիները վիճում են Փաշինյանի հետ
«Զրոյից պետք է ուղեկալ սարքել». Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիս
Երդվում եմ՝ ՀՀ սահմաններից մեկ միլիմետր չի զիջվում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց, թե Ոսկեպարում որտեղ են տեղակայվել սահմանային նիշերը
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Խարդախությամբ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ
Ռոգոզինը սպառնու՞մ է, թե՞՝ «գործարք առաջարկում»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է

Կանադայի արտգործնախարարը հայտնել է իր ուրախությունն այն առնչությամբ, որ այսօրվանից Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն է միացել Կանադայի ներկայացուցիչը: Այդ մասին քննարկումներն ու համաձայնությունը եղել է դեռեւս նախորդ տարի: Երեւանն ու Բրյուսելը տվել են Կանադայի ներգրավման համաձայնություն: Կանադայի արտգործնախարարն ասում է. «Անցյալ տարվա իմ այցից (Հայաստան) հետո (Կանադա) վերադառնալով՝ առանցքային առաջնահերթություն էր Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման ուղիների ուսումնասիրությունը, ներառյալ Հայաստանի տարածքային ամբողջականության հարգումը»:

Իսկ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այդ առնչությամբ արել է ուշագրավ մի գրառում. «Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկիին EUMA-ում։ Կանադան առաջին երրորդ երկիրն է, որն աջակցում է Հայաստանում ԵՄ առաքելությանը»: Ուշադրության արժանին ձեւակերպումն է՝ «Կանադան առաջին երրորդ երկիրն» է: Սա նշանակու՞մ է, որ կան այլ «երրորդ երկրներ», որոնք կամ իրենք են Եվրամիությանը եւ Հայաստանին դիմել՝ դիտորդական առաքելությանը միանալու համար, կամ Եվրամիությունն ու Հայաստանն են դիմել՝ միանալու համար: «Առաջին երրորդ երկիր»  ձեւակերպումը համենայն դեպս հենց այնպես չէ, այլապես կլիներ պարզապես ողջույն, եւ վերջ:

Անկասկած է, որ Կանադայի ներգրավումը քաղաքական ակտ է, որովհետեւ հազիվ թե Եվրամիությունը ունի զուտ մարդկային քանակի կարիք: Միեւնույն ժամանակ, դժվար է պատկերացնել նաեւ, որ Կանադայի ներգրավումը քաղաքական առումով ավելի է ուժեղացնում առաքելությունը: Մեղմ ասած բարդ է պատկերացնել, որ Կանադան օրինակ ունի ավելի մեծ կշիռ, քան Հայաստանում ԵՄ առաքելության նախաձեռնող եւ առաջնորդող Ֆրանսիան, կամ Գերմանիան՝ որը մյուս առանցքային մասնակիցն է: Հետեւաբար, հնարավորր է եզրակացնել, որ Կանադայի ներգրավումը ունի պարզապես դիտորդական առաքելության ձեւաչափի փոփոխության նպատակ, առայժմ՝ քաղաքական բովանդակության եւ անտուրաժի իմաստով: Եվրոպական առաքելությունը փաստորեն դառնում է ավելի քան եվրոպական: Օրեր առաջ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան էր հայտարարել, որ ԵՄ դիտորդական առաքելությունը փաստորեն ՆԱՏՕ առաքելություն է:

Կանադայի ներգրավումը համենայն դեպս դառնում է այդ գնահատականի «օգգտին» խոսող փաստարկ: Հարց է առաջանում, թե ինչի՞ մասին է խոսում առաքելության քաղաքական ձեւաչափի ու համատեքստի հնարավոր փոփոխությունը, եւ դրա հանդեխ ինչպիսի վերաբերմունք կունենա օրինակ հարեւան Իրանը: Թե առերեւույթ արտահայտվելով դեմ, Իրանն ու Ռուսաստանը այդուհանդերձ գործնական մակարդակում դեմ չեն լինի, եթե փաստացի ընդհուպ ՆԱՏՕ տրամաբանություն ենթադրող դիտորդական քաղաքացիական նախաձեռնությունը ավելի շատ «մտնի» Հայաստանի սահմանին կայունության պատասխանատվության տակ, քանի որ Մոսկվան ու Թեհրանը կարող են համարել, որ հենց ՆԱՏՕ-ն ունի ապակայունացման միջոցով իրենց հանդեպ ճնշում բանեցնելու շահագրգռություն: Այսինքն, նրանք այդ մասին ըստ էության խոսում են բաց տեքստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում